Ոստիկանության ղեկավարությունը միացել է դավադիրներին

Մարշալ Բաղրամյան պողոտայում ապրիլի 22-ին խաղաղ ցուցարարների և լրագրողների դեմ կիրառված բռնությունը երջանիկ պատահականությամբ չվերածվեց արյունահեղության: Աղետալի վերջաբանի ակնհայտ հավանականություն ունեցող անհամաչափ և ապօրինի բռնությունը էլ ավելի խորացրեց համատարած հանրային ատելությունը քրեական ռեժիմի նկատմամբ: Կատարվածը բացահայտեց, որ վարչախումբը.

  1. հրաժարվում է հաշվետու լինել հասարակությանը մարդկային, տարածքային և նյութական կորուստների համար,
  2. մերժում է բանակը արդիականացնելու և վերազինելու նպատակով ժողովրդից թալանած միջոցները վերադարձնելու և պետության ձեռքում կենտրոնացնելու հանրային պահանջը,
  3. հավատարիմ է մնում տարածքներ զիջելու և Արցախում օտար զորքեր տեղակայելու ծրագրին:
Ոստիկանության ղեկավարությունն այդ օրը կանգնած էր օրենքով սահմանված կարգով ժողովրդի պահանջին կամ վարչախմբի դավադրական ծրագրին աջակցելու ընտրության առջև: «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատը դատապարտում է ոստիկանության պետի և մյուս ղեկավարների կատարած ընտրությունը, որով նրանք միացան հայ ժողովրդի դեմ դավադրություն իրականացնող անձանց կազմին և պատրաստակամություն դրսևորեցին մարտիմեկյան արյունալի սցենարով ճնշելու ժողովրդի հավանական դիմադրությունը: Երկրի համար այս օրհասական պահին ոստիկանության ծառայողներին կոչ ենք անում հավատարիմ մնալ ժողովրդին և օրենքին ծառայելու իրենց երդմանը, այլ ոչ՝ իրենց հրամանատարների դավաճանական և ապօրինի հրամաններին: «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի քաղաքական խորհուրդ  

դիտվել է 20 անգամ
Լրահոս
«Ամո՛թ, դուք երեք պատերազմ բերողներ եք»․ կռիվ քաղաքացիների ու Արսեն Թորոսյանի միջև (video) Ու՞ր է Սուրեն Պապիկյանի պատասխանն՝ Աննա Գրիգորյանին․ Գեղամ Մանուկյանը՝ ՊՆ փոխնախարարին (video) Թրամփը Չինաստան կայցելի ՔՊ-ի մասով դիմումը քննվում է Վանաձոր-Երևան ավտոճանապարհին բախվել են «GAZelle»-ը և «UAZ»-ը․ մեկ քաղաքացի հոսպիտալացվել է Փաշինյանը հրաժարվել է մեկնել Փաշինյանի հայտարարությունները հայկական Արցախի ռետրոսպեկտիվ ապամոնտաժման փորձ են՝ ժխտման միջոցով Կիևի հռչակավոր «Սուրբ Սոֆիա» տաճարը գործարկել է հայալեզու աուդիոէքսկուրսիա Ռոբերտ Քոչարյանը միակ մարդն է, որ մեր թշնամուն ծնկի է բերել․ քաղաքացի (video) Նիկոլը ճղճղում է, ամեն քայլափոխի սեղաններից բռդուճ ուտում, ձեռքերն էլ վրան մաքրում․ Մանուկյան (video) Սրիկանե՛ր, դուք հազարապատիկ հանցագործներ եք․ Ռուբեն Հակոբյանի կոշտ խոսքը (video) ՈՒՂԻՂ․ «Հենց հիմա մետրոյում քաղաքացին խայտառակեց ու ստորացրեց Նիկոլին»․ Զոհրաբյան (video) «Բոլորը սպասում են ընտրությունների ելքին»․ Հայր Ռուբենն ասում է՝ Մասյացոտնի թեմում վերջին շրջանում իրավիճակը հանդարտ է Մասյացոտնի թեմի իրավիճակը Հայաստանի «մանրակերտն» է. Հայր Ռուբենը մանրամասներ է ներկայացնում Մեզ հալածանքի են ենթարկում․ քաղաքացին՝ Ռոբերտ Քոչարյանին (video) Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի պաշտոնատար անձանցից երկուսի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ. հնարավոր է քամու ուժգնացում Նիկոլ Փաշինյանն իր աթոռը պահելը կապում է Ալիեւի վերաբերմունքի հետ. Ռոբերտ Քոչարյան (video) Ռուսաստանը և Ուկրաինան միմյանց մեղադրել են եռօրյա հրադադարը խախտելու համար Եթե «մաֆիան» այնքան հզոր է, ապա ինչո՞վ է զբաղվել իշխանությունը տարիներ շարունակ. Արմեն Հովասափյան Մակրոնի խայտառակ ավանտյուրան․․․ նոր աղետ բերողները (video) Կարգալույծ Արման Սարոյանը թեմի հաշիվներից դուրս է գրել ավելի քան 15 մլն դրամ․ Փաստաբան Տղե'րք, կա'նգ առեք, կյանքը Նիկոլով չի սկսվել, չի էլ ավարտվելու Ինքը ինչ որ մի տեղ թռնելու է. Ռոբերտ Քոչարյանը՝ Փաշինյանի մասին (video) Քո ճակատագրական սխալը ծնվելդ էր․ Աղվան Վարդանյանը՝ Նիկոլ Փաշինյանին (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Մայիսի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 11-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը Մայիսի 8-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am