Ես, առհասարակ, իմ բոլոր քայլերն անում եմ շատ գիտակցված և մտածված Արթուր Վանեցյան

 Հրապարակը գրում է.

ԱԱԾ տնօրենի պաշտոնից հրաժարական տալուց հետո երեկ առաջին անգամ Արթուր Վանեցյանը հպանցիկ շփվեց լրագրողների հետ՝ Ֆուտբոլի ֆեդերացիայի շենքի դիմաց պատասխանելով մի քանի հարցի։ Մենք նրան «բռնեցինք» ՀՖՖ շենքից դուրս գալիս։

Հիշեցնենք․ նա այլեւս ԱԱԾ տնօրենը չէ, բայց շարունակում է մնալ ՀՖՖ նախագահը։ Վանեցյանի ընտանիքն արդեն լքել է ԱԱԾ տնօրենի համար նախատեսված կառավարական առանձնատունը, հանձնել է ԱԱԾ տնօրենի աշխատասենյակը, չունի թիկնապահներ, ուղեկցող մեքենաներ։ Թեպետ պահպանել է զրահապատ Toyota Land Cruiser-ը, որով շրջում էր ԱԱԾ տնօրեն եղած ժամանակ։ Դա իր անձնական մեքենան է՝ գնված հոր կողմից։ Երեկ նա ֆեդերացիա էր ժամանել մեկ այլ Toyota Land Cruiser-ով՝ ոչ զրահապատ, «խառը համարներով», որը եւս իրենց ընտանեկան մեքենաներից է։ Մենք նկատեցինք, որ այս ամենագնացի վրա դեռ ամրացված են առկայծող փարոսիկները, որոնցից եւս, ըստ երեւույթին, Վանեցյանը պետք է հրաժարվի։

Առաջին հարցն ուղղեցինք՝ խնդրելով բացել փակագծերը, թե ում էին ուղղված եւ ինչ ենթատեքստ էին պարունակում իր հրաժարականի տեքստում հրապարակված տողերը․ «Պետականաշինությունն իր տրամաբանությունն ունի` որոշումների տարերայնությունը, գործողությունների հախուռնությունը, առաջնայինը երկրորդականից, իսկ անցողիկը մնայունից չտարբերելու գործելաոճն այն ճանապարհը չէ, որը տանում է դեպի նպատակների իրականացում։ Այն ընդհանուր ոչինչ չունի սպայի արժանապատվության հետ. սպայի ուսադիրն ու զարգացումների նման ընթացքն անհամատեղելի են։ Իմ հրաժարականը թող լինի «Կանգ ա՛ռ»-ի սթափեցնող քայլ, մնացած բոլոր տարբերակներում կհաղթանակի հայրենիքի հանդեպ պարտքը»։ «Այս պահին զերծ կմնամ մեկնաբանել հրաժարականի տեքստը։ Այն հրապարակվել է, եւ բոլորը կարդացել են, ծանոթացել են եւ գնահատականները տվել են։ Առաջիկայում, եթե անհրաժեշտություն առաջանա մեկնաբանել հրաժարականի տեքստը, անպայման կմեկնաբանեմ»,- ասաց Վանեցյանը։


- Դուք գիտակցո՞ւմ եք, թե ինչ վտանգավոր ձեւակերպումներ են սրանք Հայաստանի անվտանգության համար։

- Միանշանակ գիտակցում եմ, ես, առհասարակ, իմ բոլոր քայլերն անում եմ շատ գիտակցված, մտածված, եւ նախորդ հարցը երբ հնչեց, ես ասացի՝ երբ կլինի անհրաժեշտություն մեկնաբանել հրաժարականի տեքստը, համոզված եղեք՝ կմեկնաբանեմ։ Ես ուզում եմ մի շատ կարեւոր բան ասել, ուզում եմ կոչ անել բոլորին առհասարակ՝ չփորձեն, այսպես կոչված, պղտոր ջրում ձուկ որսալ, չփորձեն ինձ ներքաշել իրենց խաղերի մեջ։ Ես էս մեկուկես տարիների ընթացքում, երբ եղել եմ ԱԱԾ տնօրեն, իրականացրել եմ իմ աշխատանքը պատվով, մեծ պատասխանատվությամբ, եւ դրական արդյունքները եղել են ակնհայտ բոլորի համար։ Այն հեղինակությունը եւ վարկանիշը, որ ձեռք է բերել ԱԱԾ-ն, ինձ համար դա ամենակարեւոր եւ մնայուն արժեքն է, որն անհրաժեշտ է մեր պետությանը, եւ ես կարծում եմ, որ ես այդ գործում ունեցել եմ մեծ հաջողություն։ Նախկինների էդ խանդավառությունը, որը նկատվում է երեկվանից, ես ուզում եմ ասել՝ թող մնան իրենց նախկին քաղաքական անցյալում եւ չփորձեն խառնվել իմ եւ գործող իշխանությունների ներկայիս հարաբերությունների մեջ։ Այդ հարաբերությունները մենք գիտենք՝ ոնց են, եւ ոնց կշարունակենք։

- Պարոն Վանեցյան, վարչապետի խոսնակն ակնարկել էր, թե Ձեր հրաժարականի տեքստը Դուք չեք գրել, այլ գրվել է «քրեական պատասխանատվությունից «թյուրիմացաբար» խուսափած կոռուպցիոներների PR գրասենյակներում»։

- Պաշտոնապես հայտարարում եմ, որ այդ տեքստը գրվել է իմ կողմից եւ խմբագրվել է իմ խորհրդական Արմեն Դավթյանի կողմից։ Այսինքն՝ մենք միասին աշխատանք ենք կատարել այդ տեքստի վրա։ Ուղղակի միամտություն եմ համարում, որ ինձ կարող է փորձեն կապել PR գրասենյակների հետ։ Ավելի կոնկրետ ասեմ՝ որեւէ մեկը չփորձի ինձ կապել Միքայել Մինասյանի հետ, որովհետեւ Միքայել Մինասյանն ինձ համար մարդ է, որը դեռ պետք է շատ հարցերի պատասխան տա ՀՀ օրենքների առջեւ։ Կլինի քննություն, վարչապետը երեկ հայտարարեց, որ ընթանում է քննություն, եւ քննությունը պատասխանը կտա՝ արդյոք Միքայել Մինասյանը պե՞տք է կանգնի օրենքի առջեւ, թե՞ ոչ։

- Վարչապետի հետ ի՞նչ հարաբերություններ են եղել այս ընթացքում, արդյոք լարվածություն եղե՞լ է։

- Վարչապետի հետ եղել են շատ լավ հարաբերություններ, մենք աշխատել ենք շատ լավ, չէի ցանկանա այլ մանրամասներ ասել։

- Դուք քաղաքականությամբ զբաղվելու ցանկություն ունե՞ք, թե՞ ոչ։

- Երբ ընդունել եմ հրաժարական տալու որոշումը, ես չեմ խորհրդակցել որեւէ քաղաքական ուժի հետ։ Իմ հրաժարականի մասին ես խոսել եմ միայն իմ ընտանիքի, կնոջս, երեխաներիս եւ ծնողներիս հետ։ Տեղեկացրել եմ իմ հրաժարականի մասին եւ կայացրել եմ իմ որոշումը։ Այդ որոշումը շատ մտածված էր, շատ հստակ էր, եւ ես քաղաքականություն մտնելու կամ քաղաքականությամբ զբաղվելու հետ կապված՝ այս պահին որեւէ մեկնաբանություն չեմ անի։ Ես այս պահին կենտրոնանալու եմ մեր ֆուտբոլի զարգացման ուղղությամբ։ Մենք ունենք առաջիկայում՝ հոկտեմբեր ամսին, երկու շատ վճռորոշ խաղեր, որոնց հաջողության դեպքում Հայաստանի ֆուտբոլային թիմը՝ ազգային հավաքականը, պատմության մեջ առաջին անգամ կարող է հայտնվել Եվրոպայի եզրափակիչ փուլում։ Ինձ համար ամենակարեւոր հարցն այս պահին դա է, եւ կանցնի ժամանակը, ես իմ հնարավոր որոշումը կկայացնեմ։ Այս կյանքում որեւէ բան բացառել պետք չէ, բայց այս պահին ես զբաղվելու եմ միայն ֆուտբոլով։

- Սպայի կարգավիճակի հետ ի՞նչն էր անհամատեղելի, որ Ձեր հրաժարականի տեքստում նշված էր։

- Ես նշեցի, որ չեմ ուզում մեկնաբանել այդ հայտարարությունը։ Տեքստը, որը հրապարակվել է, բոլորն ընթերցել են, բոլորը շատ լավ գիտեն։ Հարցեր են առաջանում, հարցերի հետ կապված մեկնաբանություն կլինի ըստ անհրաժեշտության։ Այս պահին ես անհրաժեշտ չեմ համարում մեկնաբանել այդ հարցը։ Եվ նորից եմ հորդորում բոլորին՝ որեւէ մեկը թող չփորձի պղտոր ջրում ձուկ որսալ։ Ես կայացած մարդ եմ, կայացած գործիչ եմ եւ ես՝ ինքս, որոշում կկայացնեմ, թե ինչ պետք է անեմ։

- Ո՞ւմ եք տեսնում ԱԱԾ տնօրենի պաշտոնում։

- Ում կորոշի վարչապետը, նա էլ կզբաղեցնի ԱԱԾ տնօրենի պաշտոնը։ Դա մեր երկրի առանցքային պաշտոններից մեկն է, որը պատասխանատու է երկրի ներքին եւ արտաքին անվտանգության համար։ Եվ ես, ով էլ լինի ԱԱԾ տնօրեն, մաղթում եմ նրան հաջողություններ այդ դժվար աշխատանքում, եւ եթե մի օր անհրաժեշտ կլինի իմ օգնությունն այդ անձին, ես մեծ պատրաստակամությամբ կօգնեմ։ Ես ուզում եմ դիմել նաեւ մեր հայրենակիցներին, այն մարդկանց, որոնք ցավում են իմ հրաժարականի հետ կապված, եւ ուզում եմ շնորհակալություն հայտնել այդ կարծիքների համար։ Ես այս մեկուկես տարիների ընթացքում եւ, առհասարակ, Ազգային անվտանգության ծառայության 20 տարուց ավելի ստաժում միշտ գործել եմ խղճով, միշտ արել եմ այնպիսի գործեր, որ երբեք չամաչեմ քայլել Երեւանի փողոցներում։ Ես չեմ արել մի բան, որից ամաչում եմ, ես գլուխս բարձր եւ պատվով շարունակելու եմ ապրել մեր քաղաքում եւ շրջել Երեւանի փողոցներում։

- Քանի որ խոսեցինք Միքայել Մինասյանից, վարչապետն իր ասուլիսում ակնարկեց, բայց չասաց, թե որ կառույցն է նա սեփականաշնորհել։ Դուք տեղեկություն ունե՞ք։

- Իհարկե, ունեմ, բայց ես չեմ ուզում մեկնաբանել, որովհետեւ ես այսօր արդեն այլ կարգավիճակում եմ։ Ժողովուրդ ջան, ես նորից եմ կրկնում՝ շատ շնորհակալ եմ բոլորիդ, լավ եղեք, լավ մնացեք, ես իմ հայտարարության վերջում մի արտահայտություն եմ արել, ասել եմ՝ պատիվ ունեմ։ Պատիվ ունեմ, ծառայել եմ, ծառայում եմ Հայաստանի Հանրապետությանը, Արցախի Հանրապետությանը եւ ողջ հայ ժողովրդին։ Շնորհակալ եմ։

դիտվել է 451 անգամ
Լրահոս
Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհին «Opel»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և մասամբ հայտնվել ձորակում 34-ամյա տղամարդը հոսանքահարվել և Սևանի հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին մահացել է Երբ ԵՄ-ն էներգետիկ աջակցություն է խոստանում, կոգնիտիվ դիսոնանս է առաջանում. Դավթյան Լարված վիճակ՝ Լուսառատում․ 350-ից ավելի բնակիչներ ջրի խնդրի համար սպառնում են դիմել կտրուկ միջոցների Էմանուել Պետին նշել է Ոսկե գնդակը նվաճելու երեք գլխավոր հավակնորդներին Եթե Սահմանադրության նորմերը պահպանվեին ու գործեին, Արմեն Աշոտյանը ազատության մեջ կլիներ. Շարմազանով Հաագայում բարձրացվել է Բաքվում ապօրինի պահվող հայ գերիների և նրանց նկատմամբ խոշտանգումների հարցը Հուլիսի 6-ին Երկիրը կհասնի Արեգակից ամենահեռու կետին Վոզինյան պատմական ռեկորդ է սահմանել բոլոր ժամանակների դարպասապահների շրջանում Իրական քաղաքականությունն այդ ամենի մեջտեղում է Սահմանադրության օրը՝ Սահմանադրության կապիտուլյացիան․ Սուրեն Սուրենյանց Ալիևի հանրաքվե Հայաստանում չպետք է լինի, քանի որ դա ռումբ է մեր պետականության համար. ադրբեջանագետ Գյումրի-Երևան ավտոճանապարհին բախվել են «Mercedes»-ը և «Opel Astra»-ն․ կա վիրավոր Փաշինյանի ուժի իրական ընտրական աջակցությունը չի գերազանցել 35–39 տոկոսը. Վարդան Օսկանյան Զելենսկին հայտնել է պատերազմն ավարտելու իրական հեռանկարի մասին Օդի ջերմաստիճանն այսօր, առանձին հատվածներում հնարավոր է թույլ անձրև Իրանցի 36-ամյա տղամարդը սպառնացել է ինքնահրկիզվել և փորձել է խոչընդոտել ԱԱԾ աշխատակիցների աշխատանքը Հայտնի է դարձել, թե երբ Սալահը կընտրի նոր ակումբ «Ուժեղ Հայաստան»-ը կվերցնի մանդատները․ Կարապետյան Խոշոր ավտովթար՝ Շիրակի մարզում․ բեռնատարը բախվել է երկաթե արգելապատնեշներին և կողաշրջվել Երբ չես հարգում քո Սահմանադրությունը, թշնամին քիթը խոթում է երկրիդ ներքին գործերի մեջ․ Զաքարյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Հուլիսի 6-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սարե Սոսեն Հուլիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հուլիսի 6-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հուլիսի 6-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Հուլիսի 3-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Հուլիսի 3-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հուլիսի 3-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արեգա Հովսեփյանը Հուլիսի 3-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մենուա Սողոմոնյանը Հուլիսի 3-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հարություն Մնացականյանը Հուլիսի 2-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am