«Ժողովուրդ» թերթը գրում է «Սեպտեմբերի 14-ին ՀՀ Գեղարքունիքի մարզում անցկացվեց ձկան փառատոնը, այլ կերպ ասած` «Էկո ֆիշֆեստը»: Ի դեպ, փառատոնին ներկա էր նաեւ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Սակայն թերթը տեղեկացավ, որ փառատոնին համտեսման է ներկայացվել նաեւ սիգ ձկնատեսակ, որի որսը, ինչպես հայտնի է, արգելված է:
Նշենք, որ շրջակա միջավայրի նախարարությունը նախագիծ է մշակել եւ քննարկման դրել` սիգի 150 տոննա արդյունագործական որսի թույլտվության վերաբերյալ: Այն դեռ հաստատված չէ կառավարության կողմից: Այս պատճառով Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանից հետաքրքրվեցինք` ինչու է փառատոնին համտեսի ներկայացվել սիգ ձկնատեսակ, այն դեպքում, երբ որսն արգելված է:
Հարցին ի պատասխան մարզպետն անկեղծացավ. «Մենք իրականությանը պետք է բաց աչքերով նայենք. Սեւանա լճում կա ձկնորսություն եւ դա կարգավորման կարիք ունի: Հայաստանում Դուք գիտեք որեւէ ռեստորան, որտեղից չեք կարող պատվիրել ու Ձեզ սիգ չեն բերի: Այո, սիգի որս կա, եւ մենք ամեն կերպ փորձում ենք մեր գործընկերներից նաեւ խնդրելով կարգավորել այս ոլորտը»:
Թերթի հարցին` սիգը համտեսել է արդյոք վարչապետ Նիկոլ Փաշինյանը, մարզպետը կարճ պատասխանեց. «Ես ինչքան հիշում եմ, վարչապետը որեւէ տեղ, որեւէ բան չհամտեսեց, այդ թվում նաեւ սիգ»»:
Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում:
Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը
Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը
Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը
Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը
Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սերյան Չիլինգարյանը
Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է կառավարման փորձագետ Ռոլանդ Մարտիրոսյանը
Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը
Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը
Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը