Հայաստանում կա օղու մաֆիա

ԱԺ Տնտեսական հարցերի հանձնաժողովի նիստում  քննարկվել է Ակցիզային հարկի մասին օրենքում փոփոխության նախագիծ, որը ներկայացրել է ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Հրանտ Բագրատյանը։ Բագրատյանն առաջարկում է էականորեն նվազեցնել խաղողի հումքից տեղական արտադրության ալկոհոլային խմիչքների ակցիզային հարկը, ինչը, ըստ նախագծի հեղինակի, կհանգեցնի այդ ապրանքների ինքնարժեքի նվազմանը եւ հետեւաբար՝ խաղողի արտադրության ծավալների աճին: Առաջարկվում է, մասնավորապես, հանել գինիների ակցիզային հարկից շշի և այլ բաղադրիչների գինը, եւ ակցիզը կիրառել միայն շշի պարունակության՝ սոսկ գինու վրա։ Ըստ Հրանտ Բագրատյանի, գործող օրենքով ակցիզային հարաբերությունները ճիշտ չեն: Ստացվում է, որ ցորենից ստացվող օղին, որը կարող են թորել ու հաջորդ օրը լցնել շշերն ու վաճառել, եւ 40 աստիճան թնդության սպիրտ է, սահմանված է  50 տոկոս, իսկ գինին, որն անցնում է ֆերմենտացիայի փուլ, սպիրտայնությունը 4 անգամ պակաս է, ավելի թանկ շշի մեջ է լցվում, գինու համար սահմանված է 10 տոկոս: Հետևաբար՝ գինին օղուց պետք է էժան լինի։Նախագծով առաջարկվող փոփոխությունը, ըստ նրա, հենց նպաստելու է դրան՝ խթան դառնալով խաղողագործության զարգացմանը։ Տնտեսական հարցերի հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանը, սակայն, համաձայն չէ, նա փաստարկում է, որ Բագրատյանի առաջարկն ընդունելու դեպքում գինու արժեքն իջնելու է ընդամենը 10-15  դրամով։ Իսկ դա էական ազդեցություն չի թողնելու սպառողի ցանկության վրա։ «Ինչու պետք է սպառողը չգնի 490 դրամ արժողությամբ օղի, բայց գնի 1990 դրամանոց գինի»,- ասածը պատկերավոր ու համոզիչ դարձնելու համար Այվազյանը անընդմեջ հնչեցնում էր հարցադրումը։ Բագրատյանն էլ հակադարձում․ «Ես ասում եմ՝ աղջիկը սիրուն ա, դուրս գալիս ա, ինձ ասում են՝ կոշիկը մաշած ա։ Ես Ձեզ ասում եմ՝ Հայաստանում կա օղու մաֆիա»։ Հրանտ Բագրատյանը դժգոհեց՝ Գեղարքունիքի մարզում արդեն օղիով կշտանում են. «Ուզում եմ հասկանաք, սկսում ենք խմացնել մեր ժողովրդին, ոնց որ Ռուսաստանում են անում»: Այս մի հարցով պատգամավորները համաձայն էին: Տարեկան ՀՀ-ում սպառվում է 12 մլն լիտր օղի եւ ընդամենը 5 մլն լիտր գինի: Քննարկմանը ներկա էկոնոմիկայի նախարար Արծվիկ Մինասյանի վստահեցմամբ՝ Կառավարությունը նախագծի ներկայացված տարբերակին չի կարող դրական եզրակացություն տալ. «Սկզբունքը հետևյալն է՝ սպիրտի, ոգելից խմիչքների նկատմամբ միջազգային փորձն ասում է, որ ակցիզը կիրառվում է սպիրտայնության նկատմամբ։ Մենք ասում ենք՝ այո, շնորհակալություն, որ էս հարցը բարձրացրել եք, որ քննարկման առարկա է դարձել, ճիշտ է, թե սկզբունք կա, որ հեղուկի նկատմամբ է կիրառվում ակցիզը։ Բայց եթե այս նախաձեռնության նպատակը երկուսն է, ապա դրանցից մեկին՝ խաղողագործության խթանմանը կա այլ մեխանիզմ, իսկ տարանջատման դեպքում մենք ունենալու ենք այլ խնդիր՝ ֆիսկալ մինուս»։ Վարդան Այվազյանի խորհրդով նախագիծը դրական եզրակացություն ստացավ եւ ընդգրկվեց քառօրյա նիստերի օրակարգ: Անի Սահակյան

դիտվել է 146 անգամ
Լրահոս
Թիկնիզյանը արցունքն աչքերին հրաժեշտ է տվել Ցրվենա Զվեզդային խաղացողներին ««Մայր Եկեղեցի» ասելիս «մայր» և «ոչ մայր» եկեղեցիների որևէ դասակարգում չենք ստեղծում». Սամվել դպիր Կարապետյանը բարենորոգել է հազարավոր մարդկանց կյանքեր ու եղել է հազարավորների վերջին հույսը․ Մելոյան Շիրակի պետական համալսարանի ռեկտորը վրաերթի է ենթարկել հետիոտնին «Նախքան բոլորիս Ուսամա Բեն Լադենի հետ համեմատելը՝ սովորիր մտածել». Միհրան Մախսուդյան Թուրքիայի ԱԳՆ-ն խստորեն դատապարտել է Իսրայելի կողմից Սիրիայում գտնվող ավիաբազային հասցված հարվածները Քաղաքակիրթ ձեւով մերժել է Աննա Հակոբյանին․ Հրապարակ Թրաֆիկինգի՞ են ենթարկել Անահիտ Ավանեսյանի որդու գերթանկարժեք մեքենայով զորացրվելը՝ համացանցի վրդովմունքի առիթ Շատ արդիական… Բագրատ Սրբազան «Եկեղեցու «բարեփոխման» գործը հայտնվում է կարգալույծ մարդկանց ձեռքում․ Հովհաննես աբեղա Լեհաստանը որոշում չի ընդունել Ուկրաինային Patriot հրթիռներ փոխանցելու վերաբերյալ. ՊՆ փոխնախարար «Միջազգային հանրությունը պետք է հակազդի Նեթանյահուին». Թուրքիայում խիստ են քննադատել Իսրայելի վարչապետին Անդրանիկ Թևանյանին և Արեգնազ Մանուկյանին Քննչական բաժնից տեղափոխել են ՔԿՀ Վերջին ութ տարում 663 անձ պարգևատրվել է զենքով․ ՆԳՆ Սիսակ Գաբրիելյանի եկամուտներն աճել են. ինչ է նա հայտարարագրել ՀԱՊԿ-ում քննարկել են 2027-ի համատեղ զորավարժությունների անցկացման հարցերը ԱՄՆ-ը կարող է զորքերի մի մասը տեղափոխել Ծոցի երկրներից. The Washington Post Օգոստոսի 19-ին՝ ժամը 12-ին, ես լինելու եմ Հայաստանում ԵՄ դեսպանատան առջև․ Գառնիկ Դանիելյան Լոնդոնը 100 տոկոսով կաջակցի Կիևին Մոսկվայի դեմ. Բըրնհեմ Երկրի ղեկավարը զբաղվում է ամեն ինչով, բացի իր հիմնական գործերից․ Նարեկ Կարապետյան Ադրբեջանը դատական ​​հայց է ներկայացրել CNN-ի դեմ Սփյուռքը ռեսուրս է, որին ուժեղացնելը ՀՀ-ին օժտում է պետական կենսունակության նոր էներգիայով. քաղաքագետ
Ամենաընթերցվածները
Շուտով
Օգոստոսի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Օգոստոսի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուկ Սուքիասյանը Օգոստոսի 18-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Օգոստոսի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը Օգոստոսի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Օգոստոսի 17-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Օգոստոսի 17-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Օգոստոսի 17-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը Օգոստոսի 17-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Օգոստոսի 15-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am