«Ես գիտեմ, որ Էրդողանը զղջումի խոսքեր է ասել երկու տարի առաջ». Սավելսբերգ

Միջազգային արդարության և պատմագրության հարցերում ռազմավարական ու աշխարհաքաղաքական հարցերը մշտապես կարևոր դերակատարություն են ունեցել: Թերևս հենց դա է պատճառը, որ աշխարհը զգուշավոր է մոտենում Հայոց ցեղասպանության համար Թուրքիային քննադատելու հարցում: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց Մինեսոտայի համալսարանի սոցիոլոգիայի և իրավունքի պրոֆեսոր Յոախիմ Սավելսբերգը, ով այս օրերին Հայաստանում է` մասնակցելու «Ընդդեմ Ցեղասպանության հանցագործության» երկրորդ գլոբալ ֆորումին: Մեզ հետ զրույցում նա անդրադարձավ Հայոց ցեղասպանության հարցում Թուրքիայի լռությանն ու մարդկության դեմ հանցագործության դատապարտման անհրաժեշտությանը: –Պարոն Սավելսբերգ, Հայոց ցեղասպանությունից մեկ դար հետո էլ Թուրքիան շարունակում է հերքել պատմական ճշմարտությունը: Ինչպե՞ս կմեկնաբանեք Թուրքիայի Հանրապետության նման դիրքորոշումը: -Ես թերահավատորեն և քննադատաբար եմ մոտենում Թուրքիայի պաշտոնական դիրքորոշմանն այս հարցում, քանի որ դա հակասում է այն եզրակացություններին, որոնց հանգել են բոլոր պատմաբանները: Դա նաև դեմ է Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման միտումին, ինչպես նաև այն ոչ մեծ թվով թուրք երիտասարդ մտավորականներին, ովքեր ուսումնասիրություններ են անում այս թեմայով: Կարծում եմ, որ դա դեմ է հենց Թուրքիայի շահերին, քանի որ մենք այսօր ապրում ենք մի աշխարհում, որտեղ երկրների կառավարությունները պատասխանատվություն են ստանձնում և ներողություն են խնդրում անցյալում մարդու իրավունքների կոպտագույն խախտումների համար: Շատ պարադոքսալ ու տարօրինակ է, որ Թուրքիան դեռ պնդում է այն փաստարկը, թե ցեղասպանություն տեղի չի ունեցել: Ես գիտեմ, որ Էրդողանը զղջումի խոսքեր է ասել երկու տարի առաջ, սակայն ամեն դեպքում նա հրաժարվել է ճանաչել ցեղասպանությունը: -Ավելի քան 100 տարի է անցել, շատ գիտնականներ են այս թեմայով աշխատություններ գրել՝ փաստելով, որ 1915 թվականին տեղի ունեցածը Ցեղասպանություն էր: Սակայն մինչև օրս շատ քիչ է այն պետությունների թիվը, որոնք պաշտոնապես ճանաչել են Ցեղասպանությունը: Աշխարհը մեծ մասամբ շարունակում է լուռ մնալ: Ո՞րն է, ըստ Ձեզ, այս լռության պատճառը: -Միջազգային արդարության և պատմագրության հարցերում ռազմավարական ու աշխարհաքաղաքական հարցերը մշտապես կարևոր դերակատարություն են ունեցել: Թուրքիան կարևոր դիրքերում է, այն ՆԱՏՕ-ի անդամ է, սահմանակից է Մերձավոր Արևելքին, արաբական աշխարհին: Արևմուտքը կախված է Թուրքիայի հետ համագործակցությունից՝ մասնավորապես ՆԱՏՕ-ի սահմանները հարավում անվտանգ պահելու հարցում: Իսկ այժմ մենք ունենք նաև սիրիացի փախստականների խնդիրը: Հետևաբար, կարծում եմ, որ աշխարհը շատ զգուշավոր է մոտենում Թուրքիային քննադատելու հարցին, և հենց դա է պատճառը, թե ինչու է Հայոց ցեղասպանության ճանաչման հարցում զարգացումն ընթանում հարաբերականորեն դանդաղ: -Եվ, այդուհանդերձ, այս հարցում դրական կանխատեսումներ ունե՞ք, թե ոչ: -Այո, ես դրականորեն եմ գնահատում իրադրությունը, քանի որ կա ճանաչման աճող միտում: Եթե դիտարկենք Թուրքիայում մտավորական մակարդակի զարգացումը, ապա կտեսնենք, որ այնտեղ կա երիտասարդ լրագրողների ու գիտնականների աճող թիվ, ովքեր ճանաչում են Ցեղասպանությունը, և կարծում եմ, որ սա մի զարգացում է, որը չի կարող կանգնեցվել: -Չե՞ք կարծում, որ եթե 20-րդ դարասկզբի առաջին Ցեղասպանությունը դատապարտվեր, այլ ցեղասպանություններ չէին լինի: – Հայոց ցեղասպանությունից հետո շատ այլ ցեղասպանություններ տեղի ունեցան, որոնք լայնորեն ճանաչվեցին, ինչպես, օրինակ, Հոլոքոստը: Սակայն անգամ դրանից հետո այլ ցեղասպանություններ կրկին եղան, ինչպես, օրինակ, Ռուանդայում, Դարֆուրում, Սիրիայում և այլ վայրերում: Ես չեմ կարծում, որ ցեղասպանության ճանաչումը կարող է երաշխավորել հետագայում ցեղասպանությունների կանխարգելումը: Սակայն, միևնույն ժամանակ, ես հավատացած եմ, որ դա անհրաժեշտ է: Պատմականորեն, երբ երկար հայացք ենք նետում, տեսնում ենք, որ ցեղասպանությունների համար պատասխանատու կառավարական պ աշտոնյաները շատ հաճախ ընկալվել են որպես հերոսներ: Սակայն դա մի երկարատև ժամանակաշրջան էր, երբ ցեղասպանությունները չէին ճանաչվում, մինչդեռ մեր օրերում իրադրությունն այլ է: Փոխվել է նաև վերաբերմունքն այդ մարդկանց նկատմամբ: Ձեր հարցին պատասխանելը հեշտ չէ, կրկնում եմ, որ ցեղասպանության ճանաչումը չի կարող ապահովագրել հետագայում դրա կրկնությունից, սակայն գուցե ավելի երկարատև պատմական ժամանակաշրջանում դա նպաստի նմանօրինակ հանցանքների մասշտաբների փոքրացմանը: Savelsberg -Կցանկանայի անդրադառնայինք նաև փոխհատուցման խնդրին, քանի որ ցեղասպանության ճանաչումը ենթադրում է նաև փոխհատուցում: Չ՞եք կարծում, որ Թուրքիան շարունակում է ժխտել կատարվածը՝ նպատակ ունենալով նաև խուսափել փոխհատուցման խնդրից: -Շատ բարդ է դիտարկել, թե ցեղասպանության ճանաչումն ինչ նյութական հետևանքների կարող է հանգեցնել: Գուցե կարող է խոսք լինել անգամ տարածքային փոխհատուցման մասին: Բայց անգամ եթե խոսք գնա միայն ֆինանսական փոխհատուցման վերաբերյալ, կարծում եմ, որ դա լուրջ խոչըդոտ պետք է համարել Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչելու հարցում: -Ո՞րն է Ձեր կոչն աշխարհին՝ ապագայում կանխելու ցեղասպանությունները: -Այս հարցին պատասխանելիս կցանկանայի մեջ բերել Հարվարդի իրավունքի դպրոցի գիտնական Մարթա Մինոուի խոսքերը, ով 1998 թվականին տպագրված իր գրքում ասում է. «20-րդ դարն իրականացված կոտորածների հարցով շատ տարբեր չէ մյուս նախորդ դարերից: Ցավոք, շատ նախկին դարեր կարող են մրցակցել 20-րդ դարի հետ իրականացված կոտորածների մասշտաբներով: Սակայն 20-րդ դարը տարբերվում է նախկին դարերից, քանի որ մարդկությունն առաջին անգամ փորձում է հաղթահարել լուրջ ինստիտուցիոնալ խնդիրները` կապված ցեղասպանության ու զանգվածային կոտորածների հետ»: Մարդկության պատմության ընթացքում մենք ունենք Ժնևյան կոնվենցիա, ՄԱԿ-ի մարդու իրավունքների և շատ այլ կոնվենցիաներ ու կառույցներ: Սրանք բոլորն էլ պատմական նոր զարգացումներ են, և կարծում եմ, որ մենք պետք է ունենանք համբերություն տեսնելու ու ուսումնասիրելու դրանց աշխատանքը: Մենք պետք է շարունակենք մեր աշխատանքը՝ զարգացնելու այն ինստիտուտները, որոնք 20-րդ դարում առաջացել են որպես Ցեղասպանության հետևանք:  

դիտվել է 61 անգամ
Լրահոս
Երևանը պատրա՞ստ է դրան, թե՞ պատրաստ է հանուն «խաղաղության» բավարարել նաեւ Ադրբեջանի այդ հավակնությունները. Հակոբ Բադալյան Իրանի առաջարկն օրինական պահանջ է. Բաղայի Պուտինն ինչ է ասել Բելլա Քոչարյանին (video) Խոշոր ավտովթար՝ Երևանում. վարորդներից մեկը ավտոմեքենա վարելու իրավունք չի ունեցել Ռոբերտ Քոչարյանը գիտե՞ք՝ ինչ ճանապարհ է անցել․ Թորգոմ Տեր-Մկրտչյան (video) Նոր Նորքի թաղապետարանի պաշտոնատար 2 անձանց նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել #ՈՒՂԻՂ․ Տավուշեցիներն իրենց հարցերի լուծումն են ուզում Ռոբերտ Քոչարյանից (video) Վեդիում մանկապղծության գործով մեղադրվող երրորդ անձը կալանավորվել է Ուկրաինական պատվիրակությունն ԱՄՆ-ում քննարկել է պատերազմի դադարեցման հարցը Դու չե՛ս վճարել քո արածների գինը, դրա համար էլ գնում ես այս սարսափելի քայլերին․ Քոչարյանը՝ Նիկոլին (video) Մեր հողերը մի՛ տվեք, հերիք ա․ քաղաքացին՝ Փաշինյանին (video) «Հայաստան» դաշինքի անդամները՝ Ռոբերտ Քոչարյանի գլխավորությամբ, Ճամբարակում են Թուրք լրագրողներն այցելել են Գյումրի՝ հայ-թուրքական սահման Առու՛շ, բոյիդ հասնու՞մ է․ Անժելա Թովմասյան (video) «Ամո՛թ, դուք երեք պատերազմ բերողներ եք»․ կռիվ քաղաքացիների ու Արսեն Թորոսյանի միջև (video) Ու՞ր է Սուրեն Պապիկյանի պատասխանն՝ Աննա Գրիգորյանին․ Գեղամ Մանուկյանը՝ ՊՆ փոխնախարարին (video) Թրամփը Չինաստան կայցելի ՔՊ-ի մասով դիմումը քննվում է Վանաձոր-Երևան ավտոճանապարհին բախվել են «GAZelle»-ը և «UAZ»-ը․ մեկ քաղաքացի հոսպիտալացվել է Փաշինյանը հրաժարվել է մեկնել Փաշինյանի հայտարարությունները հայկական Արցախի ռետրոսպեկտիվ ապամոնտաժման փորձ են՝ ժխտման միջոցով Կիևի հռչակավոր «Սուրբ Սոֆիա» տաճարը գործարկել է հայալեզու աուդիոէքսկուրսիա Ռոբերտ Քոչարյանը միակ մարդն է, որ մեր թշնամուն ծնկի է բերել․ քաղաքացի (video) Նիկոլը ճղճղում է, ամեն քայլափոխի սեղաններից բռդուճ ուտում, ձեռքերն էլ վրան մաքրում․ Մանուկյան (video) Սրիկանե՛ր, դուք հազարապատիկ հանցագործներ եք․ Ռուբեն Հակոբյանի կոշտ խոսքը (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Մայիսի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 11-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը Մայիսի 8-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am