Բակո Սահակյանին հարցաքննության են կանչել․ մանրամասներ «Մարտի 1»-ի գործից

«Ժողովուրդ» թերթը գրում է․ ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` «Մարտի 1»-ի անջատված մասով նախաքննական մարմինը գեներալ-մայոր Սամվել Կարապետյանին (Օգանովսկուն) կրկին հարցաքննության է հրավիրել: Ավելին, մեզ հասած տեղեկությունների համաձայն` ՀՔԾ-ն ծանուցումով հարցաքննության է հրավիրել նաեւ Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանին:

«Ժողովուրդ» օրաթերթը այս տեղեկությունը պարզելու նպատակով նախ դիմեց Բակո Սահակյանի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանին` հարցնելով, թե արդյոք Բակո Սահակյանը ստացել է ծանուցում հարցաքննության ներկայանալու համար: Դավիթ Բաբայանը պատասխանեց, թե տեղյակ չէ:


Թեեւ նախաքննական մարմինը հրաժարվեց պատասխանել` արդյոք ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանին կանչել են հարցաքննության, թե ոչ, արդյոք Սամվել Կարապետյանը եկել է նախաքննական մարմին եւ, ի վերջո, հաջողվեց արդյոք Վիտալի Բալասանյանին ՀՔԾ-ում հարցաքննել, սակայն «Ժողովուրդ» օրաթերթին մանրամասներ են հայտնի դարձել «Մարտի 1»-ի անջատված մասով քննությունից:

Մասնավորապես, օրաթերթը պարզել է, թե նախաքննական մարմինը «Մարտի 1»-ի քրեական գործի անջատված մասով քննությունը կոնկրետ ինչ ուղղությամբ է տանում: Մեզ հասած տեղեկություններով` հարցաքննության հրավիրած անձանցից հետաքրքրվել են, թե Արցախից եկած զորամիավորումներին որտեղից եւ ինչ զենք են տվել, ինչ գումար են բաժանել:

Մեզ հասած լուրերով` հարցաքննվածները նախաքննական մարմնի հարցերին պատասխանել են, թե Արցախում պայմանագրային զինծառայողներ են եղել, որոնք մարտի 1-ին 2-ին աշխատավարձ պիտի ստանային, սակայն չեն ստացել, որովհետեւ Երեւանում ծավալված իրադարձությունների հետ կապված նրանց բերել են մայրաքաղաք:

Ուստի այն գումարը, որ տվել են Երեւանում, եղել է իրենց հասանելի աշխատավարձը, որը չէին հասցրել ստանալ Արցախում: Սակայն նկատենք, որ «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` նախաքննական մարմինը փաստեր ունի, որ պայմանագրայիններին իրենց հասանելիք աշխատավարձից շատ ավելի գումար են տվել»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

դիտվել է 660 անգամ
Լրահոս
Ադրբեջանում հայ քրիստոնյա գերիների նկատմամբ «դատավճիռները» նաև Հայաստանի ապագայի համար են սպառնալիք Բաքուն ՀՀ իշխանության մեղսակցությամբ դատապարտեց Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանը․ ՀՅԴ Բյուրո Հայտնի է՝ երբ ԱՄՆ փոխնախագահը կժամանի Հայաստան Մեզ ճնշում են, մեր պատմությունը լռեցնում են. Արցախի պետնախարար Արցախի ինքնորոշումը դիտարկվեց որպես մարդկության դեմ ուղղված միջազգային հանցագործություն․ Դանիելյան Ինձ պետք ա, որ իմ երկիրը զարգանա. իմ որդին՝ Հովհաննեսը, ոչ ցանկություն, ոչ էլ իրավունք ունի պատգամավոր դառնալ. Գագիկ Ծառուկյան Ադրբեջանն իր ներկայիս վարչակազմով Հայաստանի հետ խաղաղության չի գնալու. «Հայաքվե» Քաղբանտարկյալ Նարեկ Սամսոնյանի կնոջ անունից նամակ է հանձնվել Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատարին Ալիևը անասելի հաճույք է ստանում հայ ժողովրդին նսեմացնելուց Փաշինյանը մրցանակ ստացավ, իսկ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությունը՝ ցմահ դատավճիռներ Եղբայրության մրցանակ՝ եղբայրների ցմահ աքսորի համար Պետական մարմինների հակաօրինական ու հակասահմանադրական միջամտությունը սպառնալիք է Եկեղեցու ինքնիշխանությանը. Մասյացոտնի թեմ Ով ասել է, որ «երջանկությունը փողով չես գնի», իսկապես իմացել է, թե ինչի մասին է խոսում․ Մասկ «Չայնիի» ոլորաններում բшխվել են մարդատար «Գազել»-ը և «Dodge»-ը․ կան վիրшվորներ Վալենտինա Մատվիենկոն «թեժ» զրույց է ունեցել Ալեն Սիմոնյանի հետ Իրանը չի ցանկանում, որ մենք հարվածենք իրենց. Թրամփ Ինչո՞ւ են Վերին Խոտանան գյուղի բնակչի 6 երեխաները տեղափոխվել Սյունիքի մարզի երեխայի և ընտանիքի աջակցության կենտրոն Մոսկվան իր դիտորդներին կուղարկի ՀՀ խորհրդարանական ընտրություններին, եթե Երևանը համապատասխան հրավեր ուղարկի․ Մատվիենկո Բագրատ Սրբազանի պաշտպանը միջնորդել է դատարանին՝ որպես վկա հարցաքննելու գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանին, ՔԿ նախագահ Արթուր Պողոսյանին և ևս երկու անձի Ռուսաստանը և ԱՄՆ-ը վերսկսում են բարձր մակարդակի ռազմական երկխոսությունը Թրամփը կրկին հայտարարեց՝ կարգավորել է ՀՀ-Ադրբեջան պատերազմը, Ալիևին, Փաշինյանին առաջնորդներ անվանեց Ավտովթար է տեղի ունեցել․ բժիշկները պայքարում են 3 վիրավորներից մեկի կյանքի համար
Ամենաընթերցվածները
Շուտով
Փետրվարի 6-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Միասին շարժումից Ժասմինա Ղևոնդյանը Փետրվարի 6-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սեյրան Չիլինգարյանը Փետրվարի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մայր Հայաստանից Արշակ Սարգսյանը Փետրվարի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Փետրվարի 6-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՀ ԶՈՒ պահեստի գնդապետ Վոլոդյա Հովհաննիսյանը Փետրվարի 5-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Համահայկական ճակատ» շարժման անդամ Ռուզան Ստեփանյանը Փետրվարի 5-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է գյումրեցի իրավապաշտպան Կարապետ Պողոսյանը Փետրվարի 5-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է լեզվաբան Նարինե Դիլբարյանը Փետրվարի 5-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արցախցի Անաստաս Իսրայելյանը Փետրվարի 4-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արցախցի Անաստաս Իսրայելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am