Երևանի Ազատության հրապարակից մեկնարկեց Հայոց ցեղասպանության 101-րդ տարելիցին նվիրված ավանդական ջահերով երթը:
Հավաքված երիտասարդները մեկնարկից առաջ մեկ րոպե լռությամբ հարգեցին ցեղասպանության տարիներին զոհված 1.5 անմեղ զոհերի հիշատակը, այնուհետև հրկիզեցին Թուրքիայի և Ադրբեջանի դրոշները` որպես թուրքական կառավարության կողմից Հայոց ցեղասպանությունը հերքելու դեմ բողոքի նշան: Այրվող թուրքական դրոշներից էլ վառեցին ջահերը:
Երթի մասնակիցներն Արամ Խաչատրյանի արձանի մոտից ՀՀ դրոշով, ազգային երգեր երգելով շարժվեցին առաջ: Երթը կընթանա ավանդական ուղով` Բաղրամյան պողոտայով դեպի Ծիծեռնակաբերդի բլուր:
Գիշերը երիտասարդները հերթապահություն կսահմանեն Հայոց ցեղասպանության զոհերի հուշակոթողի անմար կրակի մոտ:Երևանում ջահերով երթն անցկացվում է արդեն 17-րդ անգամ:
Մայիսի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը
Մայիսի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը
Մայիսի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Մայիսի 11-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը
Մայիսի 8-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Մայիսի 8-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը
Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը