Թուրքիայի համար դժվար է ընդունել Հայոց ցեղասպանությունը. դանիացի պատգամավոր

Հայոց ցեղասպանության ճանաչման ու դատապարտման ներկայիս իրավիճակը խոսում է Արևմուտքի երկակի ստանդարտների ու դավաճանության մասին: Սա դանիացի պատգամավոր Լարս Ասլան Ռասմուսենի տեսակետն է, որը նա արտահայտեց «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» գլոբալ ֆորումի ժամանակ: Ռասմուսենը, ում մայրը դանիացի է, հայրը` քուրդ, առիթ է ունեցել լինել Արևմտյան Հայաստանում, տեսնել խոնարհված եկեղեցիներ, մարդկանց, ովքեր գիտեին հայկական գյուղերի պատմության մասին, բայց վախենում էին խոսել դրա մասին: «Թուրքական իշխանությունն էլ պաշտոնական կեղծիք էր ներկայացնում` ասելով, թե եղել է պատերազմ, որի ժամանակ հայերն են սպանել իրենց: Հետո աում էին` քրդերն են հայերին սպանել, քրդերն էլ ասում էին մեզ ու հայերին սպանել են թուրքերը: Այս կեղծիքներից հետո Թուրքիայի համար դժվար է հարյուր տարի հետո ընդունել Հայոց ցեղասպանությունը»,-ասաց պատգամավորը` հավելելով, որ Հայոց ցեղասպանությունը ճանաչելու քաջութ յունն ունեցել են միայն մի քանի երկրներ: Ռասմուսենի համար դժվար է պատկերացնել իրավիճակ, երբ Գերմանիան փորձեր ժխտել Հոլոքոստն ու ասեր՝ հրեաներն են սպանել գերմանացիներին: «Սա ամեն ինչ ասում է Թուրքիայի մասին ու Արևմուտքի կողմից երկակի ստանդարտների կիրառման մասին: Ինչ վերաբերում Հայոց ցեղասպանությանը, ապա սրա հետ է կապվում դավաճանությունը, քանի որ քաղաքակիրթ աշխարհում գիտեին` ինչ է տեղի ունենում, գիտեին, որ հայեր են բնաջնջվում Օսմանյան Թուրքիայում, դա հայտնի էր Ամերիկային, Եվրոպային, բայց ոչ ոք ոչինչ չէր անում այն կանգնեցնելու համար»,-հավելեց եվրոպացի պատգամավորը: Նրա գնահատմամբ` պատմությունը կրկնվում է, ու մարդկության աչքի առջև հայեր  են սպանվում Սիրիայում, բազմաթիվ փոքրամասնություններ, այդ թվում` եզդիներ ստիպված են փախչել Սիրիայից, Իրաքից: «Իմ քաղաքական գործընկերները, որոնք դիմադրում են Հայոց ցեղասպանության ընդունմանը, ասում են, որ պատմաբանները պետք է պարզել` եղել է ցեղասպանություն, թե ոչ: Բայց պատմաբաններն արդեն սա որակել են որպես ցեղասպանություն: Արևմուտքը պետք է ընդունի սա  ու հարգի անմեղ զոհերին ու նրանց հարազատներին: Դադարեք խաբել մարդկանց ու հրահրել նոր ցեղասպանություններ Սիրա յում ու Իրաքում»,-եզրափակեց Լարս Ասլան Ռասմուսենը:

դիտվել է 3 անգամ
Լրահոս
Երևանը պատրա՞ստ է դրան, թե՞ պատրաստ է հանուն «խաղաղության» բավարարել նաեւ Ադրբեջանի այդ հավակնությունները. Հակոբ Բադալյան Իրանի առաջարկն օրինական պահանջ է. Բաղայի Պուտինն ինչ է ասել Բելլա Քոչարյանին (video) Խոշոր ավտովթար՝ Երևանում. վարորդներից մեկը ավտոմեքենա վարելու իրավունք չի ունեցել Ռոբերտ Քոչարյանը գիտե՞ք՝ ինչ ճանապարհ է անցել․ Թորգոմ Տեր-Մկրտչյան (video) Նոր Նորքի թաղապետարանի պաշտոնատար 2 անձանց նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել #ՈՒՂԻՂ․ Տավուշեցիներն իրենց հարցերի լուծումն են ուզում Ռոբերտ Քոչարյանից (video) Վեդիում մանկապղծության գործով մեղադրվող երրորդ անձը կալանավորվել է Ուկրաինական պատվիրակությունն ԱՄՆ-ում քննարկել է պատերազմի դադարեցման հարցը Դու չե՛ս վճարել քո արածների գինը, դրա համար էլ գնում ես այս սարսափելի քայլերին․ Քոչարյանը՝ Նիկոլին (video) Մեր հողերը մի՛ տվեք, հերիք ա․ քաղաքացին՝ Փաշինյանին (video) «Հայաստան» դաշինքի անդամները՝ Ռոբերտ Քոչարյանի գլխավորությամբ, Ճամբարակում են Թուրք լրագրողներն այցելել են Գյումրի՝ հայ-թուրքական սահման Առու՛շ, բոյիդ հասնու՞մ է․ Անժելա Թովմասյան (video) «Ամո՛թ, դուք երեք պատերազմ բերողներ եք»․ կռիվ քաղաքացիների ու Արսեն Թորոսյանի միջև (video) Ու՞ր է Սուրեն Պապիկյանի պատասխանն՝ Աննա Գրիգորյանին․ Գեղամ Մանուկյանը՝ ՊՆ փոխնախարարին (video) Թրամփը Չինաստան կայցելի ՔՊ-ի մասով դիմումը քննվում է Վանաձոր-Երևան ավտոճանապարհին բախվել են «GAZelle»-ը և «UAZ»-ը․ մեկ քաղաքացի հոսպիտալացվել է Փաշինյանը հրաժարվել է մեկնել Փաշինյանի հայտարարությունները հայկական Արցախի ռետրոսպեկտիվ ապամոնտաժման փորձ են՝ ժխտման միջոցով Կիևի հռչակավոր «Սուրբ Սոֆիա» տաճարը գործարկել է հայալեզու աուդիոէքսկուրսիա Ռոբերտ Քոչարյանը միակ մարդն է, որ մեր թշնամուն ծնկի է բերել․ քաղաքացի (video) Նիկոլը ճղճղում է, ամեն քայլափոխի սեղաններից բռդուճ ուտում, ձեռքերն էլ վրան մաքրում․ Մանուկյան (video) Սրիկանե՛ր, դուք հազարապատիկ հանցագործներ եք․ Ռուբեն Հակոբյանի կոշտ խոսքը (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Մայիսի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 11-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը Մայիսի 8-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am