Աշխարհում ցեղասպանությունները կարող էին չկրկնվել, եթե մարդկությունը ժամանակին ճանաչեր և դատապարտեր Հայոց ցեղասպանությունն Օսմանյան Կայսրությունում:
«Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» երկրորդ գլոբալ ֆորումի ընթացքում նման կարծիք հայտնեց Միջազգային իրավունքի մասնագետ, Ստոկհոլմի համալսարանի և Շվեդական պաշտպանության համալսարանի պատվավոր պրոֆեսոր Օվե Բրինգը:
«1935թ. Ադոլֆ Հիտլերը Լեհաստան ներխուժելուց առաջ իր գեներալների առջև ունեցած ելույթում ասել է. «Ո՞վ է այսօր հիշում հայերի կոտորածի մասին»: Իհարկե, միգուցե, այդ պահին Հիտլերը դեռ չէր պլանավորել հրեաների կոտորածը, սակայն նա իր պլաններն իրականացնելու հարցում դժվարություններ կունենար, եթե Հայոց ցեղասպանությունը ճանաչված և դատապարտված լիներ, եթե պատժված լինեին բոլոր այն անձինք, ովքեր մեղավոր էին Ցեղասպանության իրականացման համար»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ նշեց Բրինգը:
Նա նշեց, որ հնչում են կարծիքներ, թե Օսմանյան կայսրության նպատակը եղել է ոչ թե հայերին կոտորելն ու ոչնչացնելը, այլ նրանց վերաբնակեցումը: «Սակայն ակնհայտ է, որ Օսմանյան կայսրության նպատակը եղել է հայերին ոչնչացնելը: Դրա մասին վկայող բազմաթիվ փաստեր կան»,- ասաց Օվե Բրինգը:
Նրա խոսքով՝ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումն այս պահին Իրաքում և Սիրիայում ցեղասպանություն է իրականացնում եզդի ժողովրդի և էթնիկ այլ խմբերի նկատմամբ:
«Հարկավոր է լրջորեն զբաղվել այս հարցով, քանի որ Հայոց ցեղասպանության զոհ գնացած հայերի սերունդները վառ են պահել հիշողությունը, արթուն են պահել հարցը: Նրանք պահանջում են ճանաչում և հատուցում: Ուստի, միջազգային հանրությունը պետք է ավելի ակտիվ լինի ցեղասպանությունների կանխարգելման հարցում»,- եզրափակեց պրոֆեսորը:
Մայիսի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը
Մայիսի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը
Մայիսի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Մայիսի 11-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը
Մայիսի 8-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Մայիսի 8-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը
Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը