850 վկայից միայն 3-4 մարդ է ինձ տեսել կամ ինձ հետ շփվել.Քոչարյան

«Փաստաբաններն ինձ հորդորում են ինչ–որ բան ասել։ Տպավորություն է, որ եթե դատարանը արհամարհում է ՍԴ-ի որոշումը, ապա իմաստ էլ չկա ինչ-որ բան ասելու, սակայն ես կլսեմ մասնագետներին»,–ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը գրավով ազատ արձակելու միջնորդության քննության ժամանակ ելույթով հանդես եկավ։

«Քննությունից թաքնվելու պնդումներն իր համար վիրավորական են: Առաջինը քննությունից թաքնվելու հանգամանքը՝ երեւի դատախազության աշխատողների համար դժվար է հասկանալ , բայց այն տեսակի մարդը չեմ, որ կարող է ինչ-որ բանից փախչել։ Հասկանում եմ, որ իրենց համար դժվար է սա պատկերացնել եւ շատ շատերի համար։ Եթե փախնողը լինեի, այսօր Ստեփանակերտում ադրբեջանցիք թեյ խմելուց կլինեին։ Ինձ համար վիրավորական է, եւ ես ստիպված եմ ասել, որովհետեւ մարդու կենսագրությունը երեւի շատ ավելի լավ է խոսում մարդու մասին, քան այն հայտարարությունները որոնք հնչում են։ Ուղղակի չեմ ուզում այս թեմայի մեջ խորանալ»,-ասաց նա:

ՀՀ երկրորդ նախագահն անդրադարձավ նաեւ քննության վրա ազդելու հնարավորությանը՝ նշելով, որ այդպիսի մոտիվացիա չունի. «Հիմա երկրորդը՝ քանի որ մի քանի անգամ քննարկումներ եղել են, ասում են՝ կարող է ազդել կամ խոչընդոտել քննությանը։ Փաստաբաններն ասացին, որ այդպիսի փաստեր չկան, բայց քանի որ մենք բավական լավ ծանոթ ենք քրեական գործին, նաեւ չկա այն սուբյեկտը, որի վրա պետք է ազդել՝ ինչ-որ բան փոխելու համար։ Հարգելի դատավոր, դուք էլ ունեք քրեական գործը, ամբողջ քրեական գործում ընդամենը կա իմ հետ կապված երկու, երեք դրվագ։ Առաջինը՝ հանդիպումն է փետրվարի 23-ին նախագահականում բարձրագույն զինվորական կազմի հետ, հարցաքննվել են 12 կամ 13 հոգի, ներկա են եղել մոտ 25 մարդ, քննարկում չի եղել, ես ուղղակի ելույթ եմ ունեցել եւ կան ցուցմունքները 13 հոգու, Ձեզանից կխլի մի 40-50 րոպե այդ ցուցմունքներին ծանոթանալը՝ համոզվելու համար, թե ես ինչ–որ բան փոխելու մոտիվացիա պե՞տք է ունենամ, թե՞ չպետք է ունենամ»։

Նա նաեւ նշեց, որ կա նաեւ 3-4 մարդու ցուցմունք, որոնք այդ շաբաթվա ընթացքում իր հետ շփում են ունեցել, հեռախոսով թե անմիջապես. «850 վկայից միայն նրանք են, որ ինձ տեսել են կամ ինձ հետ շփվել են։ Դրանցից մեկը Աժ այն ժամանակվա նախագահ Տիգրան Թորոսյանն է, որի հետ համաձայնեցրել եմ արտակարգ դրության մասին հրամանագիրը, վարչապետ Սերժ Սարգսյանին զանգել, նրա հետ համաձայնեցրել եմ հրամանգիրը, ոստիկանպետ Հայկ Հարությունյանն է, որի ցուցմունքում ասում է, որ ինձ տեղյակ է պահել ինչ–որ գործողությունների մասով եւ Արմեն Գեւոորգյանն էր, որին հանձնարարվել էր հրամանագիրը պատրաստել, վերջ, ամբողջ այդ հատորների մեջ չկա մի մարդ, որն ինձ տեսած լիներ, որ ինձ հետ շփված լիներ, ուղղակի կամ անուղղակի։ Այս բոլոր ցուցմունքների հետ ես համաձայն եմ, փոխելու բան չկա, ասել են այն, ինչ եղել է, բացի հայտնի Արշակ Կարապետյանից, որը ճիշտ նկարագրելով այդ հանդիպումը, ընդամենը մեկ նախադասություն է ասել, որը իրականությանը չի համապատասխանում եւ որ չեն հաստատվում են մյուս 12 ցուցմունքներով, որ իբրեւ ես բանավոր հայտարարել եմ արտակարգ դրություն փետրվարի 23-ին, այս նախադասությունն ուղղակի աբսուրդ է, բանավոր արտակարգ դրություն չի լինում, որեւէ հետեւանքներ դրանից հետո չի եղել։ Այս նյութերին ծանոթանալով՝ կարող եք պատկերացնել ինչի վրա եւ ինչի համար ես պետք է ազդեմ, որ ինչ փոխվի այդ ցուցմունքներում, չկա այդպիսի բան»։

 

դիտվել է 207 անգամ
Լրահոս
Երկրորդ դատավորը ևս հրաժարվեց քննել Վեհափառի և Սրբազանների գործը․ Մանե Թանդիլյան Ռուս ուղղափառ եկեղեցին աջակցություն է հայտնել Հայ առաքելական եկեղեցուն Փաշինյանի քաղաքականության ամենավտանգավոր կողմերից մեկն էլ հենց սա է․ Հովասափյան Նուրմագոմեդովը քննադատել է Ծառուկյանին Բաղրամյան պողոտայում 35-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել 33-ամյա հետիոտնի․ նա տեղափոխվել է հիվանդանոց Հնդկաստանը կարող է Հայաստանին մոտ 290 կմ հեռահարությամբ «Pralay» հրթիռներ առաջարկել. IDRW 46-ամյա տղամարդը, ում ոտքին առկա է եղել պրոբացիոն սարք, անգիտակից վիճակում տեղափոխվել է հիվանդանոց 3 անձ ձերբակալվել է Ինչու՞ Երևան, այլ ոչ թե, օրինակ, Շիրակի կամ Սյունիքի մարզ Փաշինյանն արդեն միանգամայն հստակ և բաց է խոսում Բայց քաղաքական հավատարմությունը հավերժ պաշտոնի երաշխիք չէ Ադրբեջանի տարածքով Հայաստան կուղարկվի 420 տոննա ցորեն և 280 տոննա գարի Հերթական հարվածը մեր հավաքական հիշողությանը. ահազանգ «Hyundai Elantra»-ն Նոր Երզնկայում հայտնվել է ավտովերանորոգման կետի տարածքում. կա վիրավոր Նրանք որոշել են պարզապես պատճենել մարդկանց հիմարացնելու բանաձևը. Արման Աբովյան Երբ մարդը երես է թեքում լույսից, լույսը չի անհետանում, նա ինքն է հայտնվում ստվերում․ Տեր Հեթում «Արարատ Արմենիայի» հաջողությունը համակարգային աշխատանքի հաջողության ցուցիչ է. Հակոբ Բադալյան Գործն ուղարկվեց Երևանի քրեական առաջին ատյանի դատարան Իրանը բոլոր երկրներին կոչ է արել հրաժարվել ԱՄՆ-ի տնտեսական պատերազմին մասնակցելուց Արագածոտնի մարզում բախվել են «Nissan Elgrand»-ը և «Ford Transit»-ը․ կա 4 վիրավոր Ասեմ՝ ինչ նպատակով են Ռոբերտ Քոչարյանին անմարդկային պայմաններում պահում․ Հայկ Նահապետյան (video) Պատրաստվեք, ձմեռը շատ դաժան է լինելու,1,5 տարի ժամանակ ունենք. Հայկ Նահապետյան (video) Վազելով բարձրանում էր, դեմը փակեցի. Արման Սարոյանը միշտ է պարսավանքի ենթարկվելու․ Ֆարմանյան (video) Դատավորները խայտառակ ճնշման տակ են․ ինչու՞ են Վեհափառի գործն ուղարկում Երևան Արա Զոհրաբյան (video) Նիկո՛լ, չհավատաս․ գործարք չի լինելու․ ինչու՞ Ռուսաստանն արագ արձագանքեց․ Նարեկ Մանթաշյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Օգոստոսի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Օգոստոսի 27-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Օգոստոսի 27-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Օգոստոսի 26-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ազգային ճակատից Նաիրա Գևորգյանը Օգոստոսի 26-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գ․ Սարգսյանը Օգոստոսի 26-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Օգոստոսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Օգոստոսի 25-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Օգոստոսի 25-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Օգոստոսի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am