Թանկ «վաճառվելու» արվեստը

2017-ին Ռուսաստանը 2.5 մլրդ դոլարի պայմանագիր կնքեց Թուրքիայի հետ զենիթահրթիռային համալիրների մատակարարման մասին:

Անկարան հայտարարեց, թե ռուսական С-400-ների մատակարարման երկրորդ փուլն ավարտվեց: «Զենիթահրթիռային համակարգերը կսկսեն գործել հաջորդ տարվա ապրիլից», - նշել է Թուրքիայի պաշտպանության նախարարությունը:

Ռուսների հետ այս գործարքը խորը տարաձայնություններ էր առաջացրել թուրք-ամերիկյան հարաբերություններում, Վաշինգտոնը սպառնացել էր պատժամիջոցներ սահմանել Անկարայի նկատմամբ, պնդելով թե ռուսական համակարգերի ներդրմամբ Թուրքիան վտանգում է ՆԱՏՕ-ի դաշնակիցներին:

Չնայած ամերիկյան կողմի այդ սպառնալիքներին՝ արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն CNN Turk-ի հետ հարցազրույցում պնդել է՝ Անկարան իր ծրագրերից չի հրաժարվելու։ «Ամերիկացիները ասում են՝ մի գործարկեք այդ համակարգերը և մենք կլուծենք այս խնդիրը, մենք էլ ասում են՝ ոչ, մենք այդ զենքը ցուցադրության համար չենք գնել», - մեկնաբանել է նա։

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանն էլ երեկ Reuters-ին տված հարցազրույցում հույս էր հայտնել, թե կկարողանա օգտագործել Ամերիկայի նախագահի հետ անձնական կապերն ու հարթել այս խնդիրը սեպտեմբերի վերջին Նյու Յորքում կայանալիք հանդիպման ընթացքում:

Հիշեցնենք, որ համալիրների մատակարարումը Թուրքիա սկսվել է 2019թ. օգոստոսի 27-ին: Ավելի ուշ ՌԴ ՊՆ-ն ևս հաստատել է, որ Ռուսաստանն ավարտել է С-400 համակարգերի մատակարարման երկրորդ փուլը:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը սեպտեմբերի 13-ին Reuters գործակալությանը տված հարցազրույցում վերստին անդրադարձել է Թուրքիա-ԱՄՆ հարաբերություններին և ՌԴ-ից C-400 զենիթահրթիռային համակարգերի գնման հարցին: Նա նշել է, որ թե՛ Բարաք Օբամայի, թե՛ Դոնալդ Թրամփի վարչակարգը հրաժարվել է Թուրքիային վաճառել պաշտպանական զենիթահրթիռային համակարգեր, իսկ Ռուսաստանը ոչ միայն համաձայնել է վաճառել C-400-ները, այլև անկեղծ մոտեցում է ցուցաբերել:

Էրդողանը, խոսելով Ռուսաստանի կողմից Թուրքիայի նկատմամբ անկեղծ մոտեցում դրսևորելու մասին, ասել է. «Ռուսաստանն անկեղծ մոտեցում ցուցաբերեց Թուրքիայի նկատմամբ թե՛ համատեղ արտադրության, թե՛ վարկի տրամադրման, թե՛ ողջամիտ ժամանակացույցի հարցում»:

Հուլիսի 12-ին ռուսական C-400 համակարգերի առաջին խմբաքանակը մատակարարվել է Թուրքիա: ԱՄՆ մի խումբ սենատորներ կոչ արեցին նախագահ Թրամփին պատժամիջոցներ սահմանել Թուրքիայի դեմ` ռուսական C-400-ների մատակարարման մեկնարկի առնչությամբ:

Միևնույն ժամանակ, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը C-400 համակարգերի մատակարարման գործարքը Ռուսաստանի հետ երկրի ժամանակակից պատմության կարևորագույն համաձայնագիր է անվանել: Էրդողանի խոսքով՝ C-400-ների մատակարարման գործընթացը, որը մեկնարկել է հուլիսի 12-ին, կարող է ավարտվել 2020-ի ապրիլին:

Բայց ամենի ֆոնին, երբ Վաշինգտոնից հնչում էին խիստ գնահատականներ՝ ի հայտ եկավ սենսացիոն լուր. Էրդողանն ու Թրամփը Նյու Յորքում քննարկելու են Թուրքիայի կողմից Patriot համակարգերի հնարավոր ձեռքբերման հարցը:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Reuters գործակալությանը տված հարցազրույցի ժամանակ մանրամասներ է հաղորդել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ օրեր առաջ տեղի ունեցած հեռախոսային զրույցից:

Թուրքիայի կողմից Ռուսաստանից C-400 զենիթահրթիռային համակարգեր ձեռք բերելու հարցի առնչությամբ Էրդողանը Թրամփին առաջարկել է, որ եթե ԱՄՆ-ն պատրաստ լինի նմանատիպ պայմաններով վաճառել Patriot համակարգերը, այն է` համատեղ արտադրություն և վարկի տրամադրում, ապա Թուրքիան պատրաստ է որոշ քանակությամբ այդ համակարգերից ձեռք բերել:

Ըստ Էրդողանի՝ նախագահ Թրամփն ասել է, որ պատրաստ է քննարկել այդ հարցը սեպտեմբերի 17-30-ին կայանալիք ՄԱԿ-ի նստաշրջանի ընթացքում: Թուրքիայի նախագահը նաև հայտարարել է, որ չի կարծում, թե ԱՄՆ-ն հավելյալ վատ վերաբերմունք կցուցաբերի իր դաշնակից Թուրքիայի նկատմամբ:

Ստացվում է, որ վերջին ամիսների լարվածության ֆոնին, այնուամենայնիվ, Էրդողանն ու Թրամփը կարող են նոր գործարք կնքել: Այսինքն, Էրդողանը Պուտինի հետ կնքեց իր երկրի համար շահավետ գործարք, իսկ հետո ԱՄՆ-ի զայրույթի ֆոնին՝ ռազմավարական գործընկերությունը հարմար գնով կարող է «վաճառել» ԱՄՆ-ին:

Մետաքսյա Շալունց

դիտվել է 1719 անգամ
Լրահոս
ՔՊ թեկնածուն նախընտրական կաշառք է խոստանում, անչափահասներին օգտագործում «Էս թուլեքին» էլ չեմ անդրադառնում, ընդդիմությու՛ն, տղե՛րք,էս ի՞նչ եք անում, արագացրե՛ք․ Բեկ-Գասպարենց (video) Նիկոլ Փաշինյա՛ն, դե լսիր․․․ ընդդիմադիր պատգամավորի պատասխանը՝ Փաշինյանի այսօրվա հայտարարությանը (video) Էդ ձեր արածի համար ձեզ ամենադաժան պատիժն է սպասվում․ Արշակ Զաքարյան (video) Ո՞ւր են գնացել COP 17-ի փողերը․ Բարձր մակարդակի թալան (video) 10 ամսական աղջիկ է մահացել Սայաթ Նովա և Զորակ գյուղերի խաչմերուկում բախվել են «Lexus»-ը և «Opel»-ը․ կա վիրավոր Ինչ են առաջարկում թոշակառուների հետվճարի ծրագրի հետ կապված Անկլավների թեման շրջանառելով՝ իշխանությունը փորձում է հանրային իրական տրամադրությունները շոշափել Ազատություն, բանականություն, բարոյականություն. Հայաստանի հասարակության նոր կարգախոսը․ Հովհաննիսյան Մերձավոր Արևելքում ակտիվ ռազմական գործողությունների վերսկսումն օրեցօր դառնում է խիստ հավանական 37-ամյա վարորդը հիվանդանոցում մահացել է Արսեն Թորոսյանին թանկարժեք վագր են նվիրել․ «Հրապարակ» Գյումրիում հայտարարվել է մասշտաբային բարեգործական նախաձեռնության մասին. Քըրք Քըրքորյան փողոցը կհիմնանորոգվի. «Փաստ» Ահազանգ Շիկահողից. երբ բնությունն աղաղակում է, իսկ աշխարհը «կանաչ» ֆորումներ է անցկացնում. «Փաստ» Սանկտ Պետերբուրգում՝ ՀՀ հյուպատոսարանում կյանքից զրկված Բորիս Ավագյանի գործը փակուղում է. ինչ է թաքցնում ՔԿ-ն Մոտ 4 անգամ պարգեւավճարներն աճել են․ «Հրապարակ» Ովքե՞ր են հայր և որդի Քոչարյանների գործերը քննող դատավորները Մարդիկ վճարել են, մեքենաները չեն ստացել․ «Էլդրայվը» ստացել է նախազգուշացում․ «Ժողովուրդ» Գիտության ոլորտում նոր ցնցումներ․ Փաշինյանը նոր նախագահ է ընտրել․ «Ժողովուրդ» Փաշինյանը Ղազախստանն ու Ղրղզստանը շփոթել է և ազատել արարողակարգի պետին․ «Ժողովուրդ» 7 մլն․ դրամ աշխատավարձ՝ առանց աշխատանքի ներկայանալու․ Ռուբեն Նազարեթյանը հավակնում է ՀՖՖ նախագահի պաշտոնին․ «Ժողովուրդ» Փաշինյանի իշխանության օրոք պետական թերթերը մեկը մյուսի հետևից փակվեցին․ հայկական տպագիր մամուլը ճգնաժամի առաջ է․ «Ժողովուրդ» Առողջապահության թղթային հեքիաթը և դեղորայքային կոլապսը․ «Փաստ»
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյացը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am