Ինչու են հեղափոխության արտաքին փայատերերն ուզում հեռացնել Փաշինյանին

Նիկոլ Փաշինյանը շատ ծանր վիճակում է հայտնվել։ Նրան հարվածում են բոլոր կողմերից (դա է պատճառը, որ նա հիմա անառակ որդու պես վերադարձել է Լևոն Տեր–Պետրոսյանի գիրկն ու «Մարտի 1»–ի դատավարական թամաշան սարքել ՀԱԿ–ին կից միջոցառում)։

Հարվածում են նախկին իշխանությունները, ԲՀԿ–ն, գիտակից անհատները և իշխանության մեջ առկա ողջամիտ թևը։

Հարվածում են նաև հեղափոխությանն ակտիվորեն աջակցած շրջանակները, գենդերները, տրանսգենդերները, Ամուլսարի վկաները, «մուտիլովչիկները», թրքաբոլշևիկները և այլք։

Նիկոլն այժմ մնացել է անգրագետ պողոսների ու տնեցիների հույսին։ Չհաշված՝ ՀԱԿ–ը։

«Ժողովրդի» վարչապետին հարվածում են նաև դրսից։ Հարվածում են ռուսները և ամերիկացիները։ Մոտիվացիաները տարբեր են, բայց թիրախն է նույնը։

Քեռի Սեմը թուրք Ալիի միջոցով գալիս է պարտքի հետևից

«Թավշյա» որակումը ստացած հեղափոխությունն ուներ ներքին պահանջարկ ու ներքին օրակարգ։ Բայց հընթացս հայտնվեցին փայ մտնողներ։ Դրսի՛ց։

Թեև հայտարարվում է, որ հեղափոխությունն արվեց բացառապես ներքին աղբյուրներով, այդուհանդերձ ակնհայտ է, որ կար նաև արտաքին փայատեր։ Հիմա այդ արտաքին փայատերը փորձում է ներքին ու արտաքին քաղաքական օրակարգ թելադրել Փաշինյանին։ Խոստացվել է, որ եթե նա կատարի հեղափոխության արտաքին փայատիրոջ թելադրանքն ու հակառուսական վեկտորով փոփոխության գնա, ապա դիմացը կստանա որոշակի ֆինանսական աջակցություն։

Փաշինյանը դեմ չէր լինի փողի դիմաց գնալ ցանկացած օրակարգի իրականացմանը, բայց նա հասկացել է, որ դա աթոռ կարժենա իր համար։ Հասկացել է ու հետ քաշվել։

Նիկոլ Փաշինյանը հրաժարվում է Արցախի հարցում գնալ Տեր–Պետրոսյանի տխրահռչակ «փուլայինից» էլ վատ տարբերակով, թեև սկզբնական փուլում մտել էր այդ խաղի մեջ։

Փաշինյանը հրաժարվում է նաև ՌԴ ռազմաբազան ՀՀ–ից դուրս բերելու, ԵԱՏՄ–ից ու ՀԱՊԿ–ից դուրս գալու և սահակաշվիլիական ոճով հակառուսական գիծ որդեգրելու քաղաքականություն իրականացնելուց։ Իսկ դա նյարդայնացնում է հեղափոխության փայատեր դարձած ԱՄՆ–ին, ավելի ճիշտ՝ ԱՄՆ տարածաշրջանային օպերատոր Թուրքիային։

Հենց այդ նյարդայնացած վիճակն էլ ստիպել է հեղափոխության արտաքին փայատերերին գնալ բաց խաղի ու ՀՀ–ում նախաձեռնել ևս մեկ հեղափոխություն։ Առիթն ընտրված է Ամուլսարի հանքի հետ կապված պատմությունը։

Հանքի ու բնապահպանության թեման նրանց, բնականաբար, ընդհանրապես չի հետաքրքրում։ Դա պարզապես թեմա է, որի շուրջ փորձ է արվում հանրային էմոցիա խլել ու գնալ «գունավոր» հակառուսական հեղափոխության։ Որպես գործիք օգտագործվում են «բնապահպանները», ռազմահայրենասիրական հռետորաբանությամբ աչքի ընկնող 5–րդ շարասյունը՝ թրքաբոլշևիկները։

Հեղափոխության արտաքին փայատերերը փորձ են անում արմատականների միջոցով Հայաստանում օրակարգային դարձնել արտաքին քաղաքական գծի փոփոխությունը։ Պատահական չէ, որ Փաշինյանի դեմ Ամուլսարի հարցով արմատական հեղափոխականների դիրքերից քննադատող բոլոր սուբյեկտները զուգահեռաբար հակառուսական գիծ են քարոզում։ Ամուլսարը շեղող թեմա է։ Բուն թեման «գունավոր» օրակարգը ՀՀ վզին փաթաթելն ու թուրք–ադրբեջանական գիծն առաջ մղելն է՝ Հարավային Կովկասը հակառուսական ու հակաիրանական գոտու վերածելու միջոցով։

Արևմուտքում հաշվել են, որ եթե Հայաստանի ներսում հնարավոր լինի օրակարգ մտցնել հակառուսական գիծը և հասնել Փաշինյանի հեռացմանը, ապա դա կբերի ՀՀ–ՌԴ հարաբերությունների վատացմանը, որից հետո Արցախի ու Հայաստանի հարցերը լուծելը թուրք–ադրբեջանական դուետի համար կդառնա տեխնիկայի հարց։

Հայաստանյան 5–րդ շարասյուն հանդիսացող արմատական հեղափոխականները և Ամուլսարի վկաները նույն ֆունկցիան են հիմա կատարում, ինչ Ռուսաստանի թշնամի Գերմանիայի կողմից ֆինանսավորվող բոլշևիկները Ռուսաստանում, անգլիացիների կողմից ֆինանսավորվող հեղափոխականների արմատական թև յակոբինյանները՝ Ֆրանսիայում, թուրքերից ու ռուս բոլշևիկներից աջակցություն ստացող հայ բոլշևիկներն՝ Առաջին հանրապետությունում։

Բոլոր ժամանակներում ու բոլոր պետություններում արհեստական օրակարգով ու արմատական կարգախոսներով հանդես եկող արմատական հեղափոխականները միշտ եղել են թշնամի երկրների գործակալական ցանցի ներկայացուցիչներ։ Մեզ մոտ բացառություն չէ։

Տնաբույծ թրքաբոլշևիկներն այժմ այնքան անկաշկանդ ու բացահայտ են գործում, որ առանձնապես մեծ բարդություն չկա դրանց ֆիքսելու և համապատասխան քայլեր ձեռնարկելու համար։ Պարզապես ԱԱԾ–ն Նիկոլի պատճառով կաշկանդված է և չի կարող լուծել այդ գործակալան ցանցի հարցերը, քանզի դրանից հետո նույնիսկ անգրագետ պողոսների համար պարզ կդառնա, որ «թավշյա» հեղափոխության փայատեր են եղել ոչ այնքան իրենք, որքան Արևմուտքն՝ ի դեմս իր տարածաշրջանային օպերատոր Թուրքիայի։

Ամուլսարը հիմա լուրջ քաղաքական թեմա է դարձել։ Անգրագետ պողոսներին լավ վախեցրել են ու նրանց մոտ առնվազն կասկած առաջացրել իրենց սիրելի Նիկոլի հանդեպ։

Եթե Նիկոլը հետ կանգնի հանքը բացելու իր որոշումից, ապա «կխուրդվի»։ Կստացվի, որ չի կարողանում որոշում կայացնել ու այդ որոշմանը տեր կանգնել։

Իսկ եթե փորձի ուժով բացել հանքի ճանապարհը, ապա կրկին «կխուրդվի», բայց այլ պատճառով։ Կստացվի, որ «թավշյա» ճանապարհով եկած իշխանությունն ուժ է կիրառում հեղափոխական իր եղբայրների ու քույրերի դեմ։

Նա հիմա փակուղու առաջ է կանգնած, բայց պետք է բացառապես ինքն իրեն մեղադրի, քանզի լոկալ խնդիրը դարձրեց համապետական Հայոց հարց ու «քաշվեց»։

Փաշինյանը պետք է հեռացվի հայաստանակենտրոնների կողմից

Այն, որ Նիկոլ Փաշինյանն իր տեղում չէ և պետք է հեռացվի վարչապետի պաշտոնից ու քաղաքական ասպարեզից, հասկանում են հայաստանակենտրոն բոլոր ուժերը, այդ թվում՝ իշխանության առողջ թևը, հանրության գիտակից շրջանակները, բիզնես դաշտը և հասարակության ողջամիտ շրջանակները։ Բայց շատ կարևոր է, որ այդ հեռացումը տեղի ունենա ոչ թե Արևմուտքի ձեռամբ ու թրքաբոլշևիկների օգտագործմամբ, այլ հայաստանակենտրոն ուժերի միջոցով։

Այդ հեռացումը պետք է բառիս բուն իմաստով ներքին օրակարգով լինի։

Հայաստանակենտրոնների միջոցով տեղի ունենալիք իշխանափոխությունը ձեռնտու կլինի ինչպես Հայաստանին ու Արցախին, այնպես էլ անձամբ Նիկոլ Փաշինյանին։ Հայաստանակենտրոն ուժերը պատրաստ են հումանիտար միջանցք տրամադրել Նիկոլին, ինչը չեն անի «արևմտամետները», քանզի Արևմուտքը միշտ դաժան է վարվում իր հույսերը չարդարացրած ու հեռացված հաճախորդների հետ։ Միլոշևիչի, Մուբարաքի, Քադաֆիի օրինակները ձեզ վկա։

Ի դեպ, թրքաբոլշևիկների լիդեր դառնալու համար կատաղի մրցակցություն է սկսվել նախկին իշխանությունների երախտամոռ հաճախորդ Արման Բաբաջանյանի, մինչև վերջերս Նիկոլ Փաշինյանին անհարմարության աստիճանի քծնող, նրանից գործ խնդրող, բայց չստացող աբիժնիկ ու քաղաքագետ ներկայացող Հայկ Մարտիրոսյանի և «ծռերի» միջև։

Մի խոսքով, Նիկոլը «էն» բանի մեջ է ու նույն բանի մեջ է գցել ամբողջ երկիրը։

7or.am

դիտվել է 609 անգամ
Լրահոս
ՔՊ թեկնածուն նախընտրական կաշառք է խոստանում, անչափահասներին օգտագործում «Էս թուլեքին» էլ չեմ անդրադառնում, ընդդիմությու՛ն, տղե՛րք,էս ի՞նչ եք անում, արագացրե՛ք․ Բեկ-Գասպարենց (video) Նիկոլ Փաշինյա՛ն, դե լսիր․․․ ընդդիմադիր պատգամավորի պատասխանը՝ Փաշինյանի այսօրվա հայտարարությանը (video) Էդ ձեր արածի համար ձեզ ամենադաժան պատիժն է սպասվում․ Արշակ Զաքարյան (video) Ո՞ւր են գնացել COP 17-ի փողերը․ Բարձր մակարդակի թալան (video) 10 ամսական աղջիկ է մահացել Սայաթ Նովա և Զորակ գյուղերի խաչմերուկում բախվել են «Lexus»-ը և «Opel»-ը․ կա վիրավոր Ինչ են առաջարկում թոշակառուների հետվճարի ծրագրի հետ կապված Անկլավների թեման շրջանառելով՝ իշխանությունը փորձում է հանրային իրական տրամադրությունները շոշափել Ազատություն, բանականություն, բարոյականություն. Հայաստանի հասարակության նոր կարգախոսը․ Հովհաննիսյան Մերձավոր Արևելքում ակտիվ ռազմական գործողությունների վերսկսումն օրեցօր դառնում է խիստ հավանական 37-ամյա վարորդը հիվանդանոցում մահացել է Արսեն Թորոսյանին թանկարժեք վագր են նվիրել․ «Հրապարակ» Գյումրիում հայտարարվել է մասշտաբային բարեգործական նախաձեռնության մասին. Քըրք Քըրքորյան փողոցը կհիմնանորոգվի. «Փաստ» Ահազանգ Շիկահողից. երբ բնությունն աղաղակում է, իսկ աշխարհը «կանաչ» ֆորումներ է անցկացնում. «Փաստ» Սանկտ Պետերբուրգում՝ ՀՀ հյուպատոսարանում կյանքից զրկված Բորիս Ավագյանի գործը փակուղում է. ինչ է թաքցնում ՔԿ-ն Մոտ 4 անգամ պարգեւավճարներն աճել են․ «Հրապարակ» Ովքե՞ր են հայր և որդի Քոչարյանների գործերը քննող դատավորները Մարդիկ վճարել են, մեքենաները չեն ստացել․ «Էլդրայվը» ստացել է նախազգուշացում․ «Ժողովուրդ» Գիտության ոլորտում նոր ցնցումներ․ Փաշինյանը նոր նախագահ է ընտրել․ «Ժողովուրդ» Փաշինյանը Ղազախստանն ու Ղրղզստանը շփոթել է և ազատել արարողակարգի պետին․ «Ժողովուրդ» 7 մլն․ դրամ աշխատավարձ՝ առանց աշխատանքի ներկայանալու․ Ռուբեն Նազարեթյանը հավակնում է ՀՖՖ նախագահի պաշտոնին․ «Ժողովուրդ» Փաշինյանի իշխանության օրոք պետական թերթերը մեկը մյուսի հետևից փակվեցին․ հայկական տպագիր մամուլը ճգնաժամի առաջ է․ «Ժողովուրդ» Առողջապահության թղթային հեքիաթը և դեղորայքային կոլապսը․ «Փաստ»
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյացը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am