Ռոբերտ Քոչարյանի հարցով որոշումը կայացված է

Հրապարակը գրում է. Հայաստանյան հասարակությունը, որին ինչ որ պահից պարտադրվեց Մարտի 1-ի դատավարությունը՝ որպես գլխավոր օրակարգ, այս օրերին զբաղված է մի հարցի պատասխանի փնտրտուքով՝ արդյոք Երեւանի դատարանը՝ դատավոր Աննա Դանիբեկյանի նախագահությամբ ազա՞տ է արձակելու Ռոբերտ Քոչարյանին, թե ոչ։

Հիշեցնենք, որ Սահմանադրական դատարանը Սահմանադրությանն հակասող ճանաչեց ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածը, որտեղ բացակայում է Սահմանադրության ուժով հատուկ պաշտպանությամբ օժտված պաշտոնատար անձանց գործառույթային անձեռնմխելիությանը վերաբերող հատվածը։ Իսկ նշված հոդվածը վերաբերում է կալանքին եւ դա իրավաբանները մեկնաբանեցին, որ Բարձր դատարանը կարծում է, որ կալանք չպիտի կիրառվի եւ Քոչարյանը պետք է ազատ արձակվի։ Սակայն եղան նաեւ այլ մեկնաբանություններ՝ իշխանական իրավաբանները հայտարարեցին, որ ՍԴ որոշումը չի կարող նշանակել կալանքից ազատում եւ դա որեւէ նշանակություն չպետք է ունենա Ռ․Քոչարյանի հետագա ճակատագրի առումով։
Երեկ՝ սեպտեմբերի 12-ին դատավոր Աննա Դանիբեկյանը՝ լսելով Քոչարյանական կողմի միջնորդությունը՝ խափանման միջոց կալանքը, ՍԴ որոշման լույսի ներքո փոխելու մասին, մտավ խորհրդակցական սենյակ, որտեղից պետք է դուրս գա սեպտեմբերի 17-ին եւ հրապարակի իր որոշումը։

Մենք տեղեկացանք, որ չնայած իշխանությունը, եւ մասնավորապես վարչապետ Նիկոլ Փաշինյանը ծանր է տանում այս զարգացումը, որը չկարողացան իրենք կանխել, սակայն արդեն հաշտվել են այն մտքի հետ, որ Ռ․ Քոչարյանը մի քանի օրից հայտնվելու է ազատության մեջ։ Իշխանական թիմում մխիթարում են իրենք իրենց, որ սա է դեմոկրատիան՝ չենք միջամտում դատական որոշումներին եւ դատավորներն ազատ են՝ անգամ մեզ անցանկալի որոշումներ կայացնելու հարցում։


Իշխանությունն այժմ մտմտում է դատական համակարգում արմատական փոփոխություններ անելու ուղղությամբ, անհնազանդ դատավորներին փոխելու ծրագրեր են մշակվում։ Ընդ որում, իրենց կողմից կազմված Բարձրագույն դատական խորհրդի աշխատանքից էլ գոհ չեն եւ հասկացել են, որ անգամ յուրային ԲԴԽ ունենալը դատական համակարգը կառավարելու երաշխիք չէ։

Դատական համակարգից մեզ հուշեցին, որ իրենց տեղեկություններով՝ համակարգը կառավարելու համար իշխանությունը նոր «խողովակ» է ստեղծում եւ դա կարող է լինել Հակակոռուպցիոն հանձնաժողովը, որը դեռեւս ձեւավորված չէ եւ կձեւավորվի միայն յուրայիններից, վստահելի մարդկանցից։

Դատավորներն արձանագրում են, որ անցյալում իրենք անազատ էին, բայց իրենց համար ավելի հեշտ էր աշխատելը եւ կային հստակ մեխանիզմներ՝ իշխանական կամքը կատարելու համար։ Հիմա այդ մեխանիզմները վերացել են եւ իրենք դիմադրում են նոր մեխանիզմների ու խողովակների ձեւավորմանը։ Ջինը շշից դուրս է եկել եւ նորից շշի մեջ մտցնելը հեշտ բան չի լինելու՝ անգամ այդ ջինը շշից հանողի՝ Նիկոլ Փաշինյանի համար։

դիտվել է 1035 անգամ
Լրահոս
Երկրորդ դատավորը ևս հրաժարվեց քննել Վեհափառի և Սրբազանների գործը․ Մանե Թանդիլյան Ռուս ուղղափառ եկեղեցին աջակցություն է հայտնել Հայ առաքելական եկեղեցուն Փաշինյանի քաղաքականության ամենավտանգավոր կողմերից մեկն էլ հենց սա է․ Հովասափյան Նուրմագոմեդովը քննադատել է Ծառուկյանին Բաղրամյան պողոտայում 35-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել 33-ամյա հետիոտնի․ նա տեղափոխվել է հիվանդանոց Հնդկաստանը կարող է Հայաստանին մոտ 290 կմ հեռահարությամբ «Pralay» հրթիռներ առաջարկել. IDRW 46-ամյա տղամարդը, ում ոտքին առկա է եղել պրոբացիոն սարք, անգիտակից վիճակում տեղափոխվել է հիվանդանոց 3 անձ ձերբակալվել է Ինչու՞ Երևան, այլ ոչ թե, օրինակ, Շիրակի կամ Սյունիքի մարզ Փաշինյանն արդեն միանգամայն հստակ և բաց է խոսում Բայց քաղաքական հավատարմությունը հավերժ պաշտոնի երաշխիք չէ Ադրբեջանի տարածքով Հայաստան կուղարկվի 420 տոննա ցորեն և 280 տոննա գարի Հերթական հարվածը մեր հավաքական հիշողությանը. ահազանգ «Hyundai Elantra»-ն Նոր Երզնկայում հայտնվել է ավտովերանորոգման կետի տարածքում. կա վիրավոր Նրանք որոշել են պարզապես պատճենել մարդկանց հիմարացնելու բանաձևը. Արման Աբովյան Երբ մարդը երես է թեքում լույսից, լույսը չի անհետանում, նա ինքն է հայտնվում ստվերում․ Տեր Հեթում «Արարատ Արմենիայի» հաջողությունը համակարգային աշխատանքի հաջողության ցուցիչ է. Հակոբ Բադալյան Գործն ուղարկվեց Երևանի քրեական առաջին ատյանի դատարան Իրանը բոլոր երկրներին կոչ է արել հրաժարվել ԱՄՆ-ի տնտեսական պատերազմին մասնակցելուց Արագածոտնի մարզում բախվել են «Nissan Elgrand»-ը և «Ford Transit»-ը․ կա 4 վիրավոր Ասեմ՝ ինչ նպատակով են Ռոբերտ Քոչարյանին անմարդկային պայմաններում պահում․ Հայկ Նահապետյան (video) Պատրաստվեք, ձմեռը շատ դաժան է լինելու,1,5 տարի ժամանակ ունենք. Հայկ Նահապետյան (video) Վազելով բարձրանում էր, դեմը փակեցի. Արման Սարոյանը միշտ է պարսավանքի ենթարկվելու․ Ֆարմանյան (video) Դատավորները խայտառակ ճնշման տակ են․ ինչու՞ են Վեհափառի գործն ուղարկում Երևան Արա Զոհրաբյան (video) Նիկո՛լ, չհավատաս․ գործարք չի լինելու․ ինչու՞ Ռուսաստանն արագ արձագանքեց․ Նարեկ Մանթաշյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Օգոստոսի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Օգոստոսի 27-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Օգոստոսի 27-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Օգոստոսի 26-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ազգային ճակատից Նաիրա Գևորգյանը Օգոստոսի 26-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գ․ Սարգսյանը Օգոստոսի 26-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Օգոստոսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Օգոստոսի 25-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Օգոստոսի 25-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Օգոստոսի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am