Whօ Is Mister Pashinyan?

Իշխանափոխությունը Հայաստանի հանրությունը ողջունել է, անգամ՝ նախկին իշխանությունների բազմաթիվ ներկայացուցիչներ։ Որքան էլ զարմանալի չլինի, այսօր «նախկիններից» շատերը Փաշինյանին քննադատում են հեղափոխությանը դավաճանելու համար և կոչ են անում ավելի հստակ՝ հեղափոխական ռեֆորմներ իրականացնել։ Սա աննախադեպ երևույթ է, երբ քաղաքական խրամատների հակադիր կողմերը նույն հռետորաբանությամբ են հանդես գալիս, ու երբեմն դժվար է զատել Նիկոլ Փաշինյանի նախկին զինակիցների ու նրանց նախկին հակառակորդների քննադատությունը։

Ի՞նչն է պատճառը, ինչո՞ւ է Փաշինյանի հանդեպ քննադատությունը գնալով մեծանում և նրանից հիասթափվողների թիվը գնալով շատանում։

Իշխանափոխությունից հետո շատերի մոտ սկսեցին առաջանալ հարցեր, ի՞նչն է երկրում փոխվել կամ ի՞նչը պետք է փոխվի, և այդ հարցերի պատասխանը մինչ այժմ մնում է անպատասխան։ Առանց այդ հարցերի պատասխանը գտնելու՝ Հայաստանի քաղաքական քննարկումները դառնում են անբովանդակ, իսկ կրքերը շիկանում են ու ուղղվում անհատների դեմ՝ առանց քաղաքական կոնտենտի:

Քաղաքական ու պետական գործիչների հիմնական կոչումը քաղաքականությամբ զբաղվելն է, այսինքն որոշել (ընդդիմադիր լինելու դեպքում՝ առաջարկել) ու իրականացնել երկրի ներքին ու արտաքին քաղաքական կուրսը։

Երբ քաղաքական գործիչը գալիս է իշխանության, նրա հիմնական կոչումը քաղաքական որոշումներ կայացնելն ու դրա համար պատասխանատվություն կրելն է: Ըստ այդմ որոշվում է նրանց հաջողակ կամ անհաջողակ լինելը։

Եթե փորձենք այս տեսակետից դիտարկել Փաշինյանի գործունեությունը կամ քաղաքական անգործությունը, ապա ավելի հասկանալի են դառնում նրա հանդեպ ձևավորվող վերաբերմունքի պետճառները, որոնք մարդիկ չեն կարողանում ռացիոնալ կերպով մեկնաբանել, սակայն ենթագիտակցական շերտում անբավարարվածության զգացողությունը մեծանում է։

Նիկոլ Փաշինյանի քաղաքական գործունեությունը հիմնված է եղել քննադատության վրա և այն ուներ սոցիալական հռետորաբանություն՝ թալանում են, խաբում են, կատարվում են անպատիժ հանցագործություններ և այլն։ Ավելի հստակ ձևակերպենք, Փաշինյանը դասական պոպուլիստ է (առանց այդ բառի բացասական ընկալման), այսինքն նրա լսարանը populus-ը` շարքային քաղաքացին է:

Սոցիալական արդարության հռետորաբանությունից մարդկանց սպասելիքները հստակ են` հաստատել արդարություն, «վերադարձնել թալանը», պատժել հարստահարողներին և ստացված արդյունքը վերաբաշխել իրենց միջև՝ տարբեր սոցիալական ծրագրերով։ Քանի որ այդ միամիտ սպասելիքներն անիրականանալի են, ապա Փաշինյանին մնում էր մեկ տարբերակ՝ հանդես գալ ձախական՝ սոցիալական արդարության ծրագրով, որը պետք է իր կառավարության ծրագրի հիմքը հանդիսանար և միաժամանակ populus-ին բացատրեր, որ պարզունակ վերաբաշխումը անիրականանալի է, սակայն կառավարությունն ունի գաղափարախոսությունը, որն իր պետական ռեֆորմների հիմքն է և արդար վերաբաշխման համար պետք են հարկային ռեֆորմներ, սոցիալական ծրագրեր, սոցիալական ուղղվածության համապետական հիմնադրամների ստեղծում և այլն, իսկ իր հիմնական դաշնակիցները պետք է լինեին բնապահպանները՝ հաշվի առնելով նրանց որոշիչ մասնակցությունը 2018-ի իշխանափոխության գործում։ Սա էր այն միակ տարբերակը, որը կարող էին որդեգրել «հեղափոխականները»։ Մասնավորապես Հարկային օրենսգրքի փոփոխությունները, Կուսակցությունների մասին օրենքը և ընտրական օրենսգրքի փոփոխությունների հիմնական նպատակը պետք է լիներ քաղաքական կյանքի մասնակցության համար խոշոր կապիտալի ու տեղական հեղինակությունների ազդեցության սահմանափակման օրենսդրական պատվարների կառուցելը։ Ձախական հայացքները լավ են, թե վատ են, այլ խոսակցության թեմա է, այդ հարցում կարող են լինել գաղափարախոսական ու աշխարհայացքային վեճեր, սակայն Փաշինյանի քաղաքական ու հեղափոխական գործունեության տրամաբանությունից դա էր բխում և նրա ընտրազանգվածը իրենից դա էր սպասում, թեկուզ ենթագիտակցական շերտում։ Պատահական չէ, որ ամենատարածված մեմերից մեկը «պատգամավոր Փաշինյանն ընդդեմ վարչապետ Փաշինյանի»-նն է։

Նունը կարելի է ասել նաև միջազգային հանրության համար։ Միջազգային հանրությունը ցանկանում էր ստանալ «Who is mister Pashinyan?» հարցի պատասխանը, որպեսզի կարողանար Հայաստանի հանդեպ վերաբերմունք ու քաղաքականություն մշակեր։ Կարծես՝ հիմա այլևս այդ հարցի պատասխանը չի որոնում՝ նրանից հասկանալի սպասելիքներ այլևս չունեն։

Հիմա գանք իրականությանը։ Փաշինյանը ո՛չ սոցիալիստ է, ո՛չ սոցիալ-դեմոկրատ է, առավել ևս ո՛չ մարքսիստ է, ո՛չ տրոցկիստ է, ոչ էլ մաոիստ է։ Նա հայտարարում է, որ «իզմեր», այսինքն սոցիալական գաղափարախոսություններ չի ընդունում և որևէ համակարգային քաղաքական որոշում և ռեֆորմ չի իրականացրել, նման բաներ չեն էլ սպասվում։

Նա վերացնում է պրոգրեսիվ հարկային մոդելը, մասնակցում է օլիգարխների հարսանիքներին, անգամ մասնավոր այցերի ժամանակ օգտագործում է ուղղաթիռ և այլն։ «Պետական շահը» և «միջազգային հեղինակությունը» վեր է դասում բնապահպանական խնդիրներից։

Հայաստանի հասարակությունը քաղաքականապես պատրաստված չէ, սկզբունքային մտածողության փորձ և ավանդույթներ չունի, Փաշինյանի հռետորաբանության և քաղաքականության հակասությունները կամ քաղաքականության բացակայությունը չի կարողանում սթափ վերլուծել, սակայն, այնուամենայնիվ, կոգնիտիվ դիսոնանս զգում է։ Դա շատ վատ է, որովհետև սպասումների չարդարացումը նոր ապակայունությունների պատճառ է դառնում։ Դա գուցե Փաշինյանի հանդեպ արդար վերաբերմունք կլինի, սակայն երկիրը ծանր գին կարող է դրա համար վճարել։

Ստեփան Դանիելյան

դիտվել է 309 անգամ
Լրահոս
Բագրատաշենի անցակետի աշխատակիցների դանդաղ աշխատանքի հետևանքով կրկին բեռնատարների կուտակումներ են վրացական կողմում. ահազանգ Ղրղզստանի նախագահը կայցելի Ռուսաստան Նաթանյահուն ամոթանք է տվել Մակրոնին Ժամանակն է լռեցնել զենքերը. Անտոնիո Գուտերեշ Օդի ջերմաստիճանը կշարունակի բարձրանալ Դուք քաղաքային իշխանությո՞ւն եք, թե՞ տուրօպերատոր Մոսկվա-Երևան թռիչքները կարող են դադարեցվել․ ԶԼՄ ԻՀՊԿ գեներալ Էսմայիլ Քաանին անհետացել է․ NYT Եկեղեցուց պահանջել հեռու մնալ հանրային մտահոգություն առաջացնող խնդիրների արծարծումից՝ նշանակում է բացահայտել սեփական տգիտությունը․ Արշակ Սրբազան Իսրայելը ռմբակոծել է Գազան ու Բեյրութը Պողոս-Պետրոս սրբատեղիի հարևանությամբ բախվել են մեքենաներ. կա վիրավոր Վրաերթ՝ Երևանում. չինական դպրոցի դիմաց «Mercedes»-ը վրաերթի է ենթարկել հետիոտնին «ՀՀ-ն պետք է շտապ լուծի Ադրբեջանի նկատմամբ տարածքային պահանջների հարցը»․ Ալիևի ներկայացուցիչ Նեթանյահուն՝ Իրանի դեմ հնարավոր հարձակման մասին 202.5 մլն դրամը Փաշինյանի աշխատակազմը նախատեսում է ծախսել ընդամենը 2 միջոցառման համար «Սոս մանկական գյուղի» խնամքի կենտրոնից սաներ են փախել են Ուզու՞մ ես առանց Նիկոլ Հայաստան՝ ժամը 18։00-ին, արի՛ Հանրապետության հրապարակ Վիճաբանություն, ծեծկռտուք՝ Արմավիրի մարզում. հնչել են կրակոցներ Դու գնացիր, իսկ ես քո տունն եմ կառուցում. Կարին Տոնոյան ՔՊ-ական «Շիշ բռնող» մականվամբ հայտնի պատգամավորի մերձավորի ֆիրման 21 մլն դրամաշնորհ է ստացել և լուծարվել Արտակարգ դեպք. զինված կինը ներխուժել է ծննդատուն ու պատանդ վերցրել Հոսանքազրկումներ Երևանում ու գրեթե բոլոր մարզերում Նիկոլ Փաշինյանի ստախոսությունը հերքվեց Սահմանադրական դատարանի որոշման մակարդակով. Զուրաբյան Մոտ մեկ ժամ, ԱԹՍ-ի նմանվող սարք է այսօր պտտվել Երեւանի երկնքում ՀՀ-ի և Ադրբեջանի համար անցանկալի է ՌԴ-ի և Իրանի ստեղծած անվտանգության ճարտարապետությունը․ Օ՛Բրայեն
Ամենաընթերցվածները
Շուտով
Փաշինյանը Պուտինի ծննդյան օրը կմեկնի Մոսկվա Հոկտեմբերի 4-ին՝ ժամը 12:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Հոկտեմբերի 4-ին՝ ժամը 15:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հոկտեմբերի 4-ին՝ ժամը 14:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 3-ին՝ ժամը 12:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Հոկտեմբերի 3-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիրան Լոքմագօզյանը Հոկտեմբերի 3-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հոկտեմբերի 3-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամազդ Զաքարյանը Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am