ՀՀ Ազգային ժողովը գաղտնի քվեարկությամբ Կենտրոնական բանկի վարչության անդամ ընտրեց Հասմիկ Ղահրամանյանին։ Փակ քվեարկությանը 132 պատգամավորից մասնակցեց 106-ը: Ձայները բաշխվել են հետեւյալ կերպ. կողմ՝ 103, դեմ՝ 3։
Իսկ հիմա ամենահետաքրքիր պահը՝ Հասմիկ Ղահրամանյանը նախկին փոխվարչապետ Վաչե Գաբրիելյանի կինն է, տեւական ժամանակ աշխատում է ԿԲ-ում, ներկայում ԿԲ նախագահի խորհրդականն է: Նրա թեկնածությունը խորհրդարան էր ներկայացրել Ֆինանսավարկային եւ բյուջետային հանձնաժողովը, որը ղեկավարում է ԼՀԿ-ից Մանե Թանդիլյանը: Այդուհանդերձ, եթե իմքայլականները չուզենային , որ նախկին բարձրաստիճան պաշտոնյայի կինը աշխատանքի անցներ նշված պաշտոնում, ապա կտապալեր քվեարկությունը:
Եւ ուրեմն, ինչ է պատահել Նիկոլ Փաշինյանի իշխանությանը, որ սկսել են սիրով ու հանդուրժողաբար մոտենալ նախկիններին, նրանց կանանց, հարազատներին: Մեկուկես տարի այս մարդիկ գործող իշխանությունների ոխերիմ հակառակորդներն եւ իշխանությունը առաջնորդվում է՝ <<մեզանից լինի, պոլիփետ լինի>> սկզբունքով: Միթե իշխանությունների մոտ, ի վերջո, հասունացավ այն գիտակցումը, որ անցյալը մերժելով, նախկին կադրերից հրաժարվելով առաջ շարժվել հնարավոր չէ, որ հարկավոր է վերջապես քաշել գիծը ու առաջնորդվել պետության շահերից: Եթե պետականաշինությանն իրենց ավանդը կարող են բերել նախկինները, ապա ինչու ոչ, թող բերեն: Միթե իշխանություններն այսպիսի շրջահայացություն են ձեռք բերել: Թե իրականում գործ ունենք հերթական քաղաքական գործարքի հետ: Հաշվի առնելով ամիսներ առաջվա մամուլի հրապարակումները, որ Նիկոլ Փաշինյանը ցանկացել է Վաչե Գաբրիելյանին տեսնել իր կաբինետում, կառավարությունում առանցքային պաշտոն վստահել, սակայն իր հերթին Գաբրիելյանը մերժել է Փաշինյանին, ապա հիմնազուրկ է թվում գործարքի մասին վարկածը: Բայց չի բացառվում, որ Վաչե Գրիգորյանը խորհրդատվություն է տրամադրում գործող իշխանություններին ու եթե ոչ փաստացի, ապա կառավարության ոչ արտահաստիքային պաշտոնյաներից է:
Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը
Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը
Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը
Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը
Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյացը
Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը
Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը