Նիկոլ Փաշինյանի շնորհակալությունը Սերժ Սարգսյանին

Հեղափոխության ալիքով պայմանավորված` բարձր ռեյտինգի և լեգիտիմության հետհաշվարկը լրջորեն անհանգստացնում է Նիկոլ Փաշինյանին:

Նա անընդհատ փորձում է օրեցօր աճող հանրային դժգոհության ալիքը մեղմել, այսպես կոչված, հաջողության գործակցի էֆեկտով: Ընդ որում, այդ պատասխանատու գործը նա որևէ մեկին, բացի ինքն իրենից, չի վստահում: Անում է անձամբ: Ամեն օր ՖԲ իր էջում վարչապետը առաջընթացի և արդյունավետ աշխատանքի մասին վկայող տվյալներ է հրապարակում:Հերթական անգամ նա անդրադարձել է աշխատատեղերի հարցին` անթաքույց ինքնագովեստով. «Ճշգրտված տվյալը հետեւյալն է. 2018-ի մայիսից ի վեր պաշտոնապես գրանցված աշխատողների թիվը Հայաստանում ավելացել է 64 հազար 899: Հայաստանի պատմության մեջ առաջին անգամ պաշտոնապես գրանցված աշխատողների թիվը գերազանցել է 600 հազարի շեմը՝ կազմելով 606 հազար 40»,- Ֆեյսբուքայն էջում գրել է Նիկոլ Փաշինյանը:
Նախ արժի ճշգրտել, թե վարչապետի պատկերացմամբ` Հայաստանի պատմությունը երբվանից է սկսվում: Խորհրդային Հայաստանում պաշտոնապես գրանցված աշխատողների թիվն անհամեմատ ավելի մեծ էր, բայց դա ոչինչ: Փաշինյանը հավանաբար նկատի է ունեցել Հայաստանի անկախությունից ի վեր պատմական շրջանը:
Հիմա թվերի մասին` ըստ պաշտոնական վիճակագրության` այս տարվա հունվարին գրանցված է եղել է 560 հազար 586 աշխատող։ Անցած տարվա հունվարին այդ թիվը 509 հազար 934 էր։ Եթե հիմա, ինչպես Փաշինյանն է պնդում, պաշտոնապես գրանցված աշխատողների թիվը 606 հազար 40 է, ստացվում է, որ 2018 թվականի հունվարից հետո գրանցված աշխատողների թիվն ավելացել է 96 հազար 106-ով: Եթե այդ թվից հանեք 2018 թվականի մայսիսից, այսինքն` հեղափոխությունից հետո ստեղծված կամ գրանցված աշխատոզների թիվը, ապա կստացվի, որ 2018 թվականի հունվարից մինչև ապրիլ ընկած ժամանակահատվածում ստեղծվել է շուրջ 31207 աշխատատեղ: Այսինքն` նախկին իշխանությունների օրոք ամսական միջին հաշվով ստեղծվել է ավելի քան 7800 աշխատատեղ /մայիսին հազիվ թե աշխատատեղ ստեղծվեր, բայց եթե անգամ մայիսին էլ հաշվենք, ապա մեկ ամսվա կտրվածքով ստեղծված աշխատատեղերի թիվը կստացվի 6241: Մինչդեռ հեղափոխությունից հետո, եթե վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրապարակած թվերը ճիշտ են, ապա ստացվում է, որ 15 ամսվա կտրվածքով ամսական միջինը ստեղծվել, պաշտոնապես գրանցվել կամ ստվերից դուրս է բերվել 4326 աշխատատեղ: Այսինքն` աշխատատեղերի գրանցման և ստեղծման տեմպը հեղափոխությունից հետո նվազել է նվազագույնը 31 տոկոսով:
Բացի այդ` 64 հազար աշխատողները նոր աշխատողներ չեն, դրանք առավելապես տնտեսության մեջ նախկինում ստեղծված աշխատատեղեր են, որոնք պաշտոնապես գրանցված չեն եղել, իսկ այժմ գրանցվել են: Հակառակ պարագայում, եթե դրանք լինեին նոր աշխատատեղեր, այդ մասին գրելու, լայվ մտնելու և անգամ բանաստեղծություն հորինելու գայթակղությանը Նիկոլ Փաշինյանը հազիվ թե դիմանար: Բայց սա ի միջի այլոց:
Հիմա հարց` ինչու Նիկոլ Փաշինյանը չի ասում ողջ ճշմարտությունը և չի հայտարարում, որ իր կառավարությունն ավելի վատ է աշխատում, քան նախկինը: Բառացի չի ասում, բայց հրապարակում է թվեր, որոնք այլ կերպ նշանակում են` շնորհակալություն նախկիններին:


Հայկ Դավթյան

դիտվել է 8649 անգամ
Լրահոս
Կրակոցներ՝ Երևանում․ բժիշկները պայքարում են վիրավորի կյանքի համար ԱՆՈՆՍ․ «Ես վստահ Ձեզ ասում եմ՝ շուտով ամեն ինչ լավ կլինի»․ Սամվել Կարապետյանի ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑԸ (video) «Հայաստան» խմբակցությունը չի մասնակցելու ԱԺ-ում Փաշինյանի առաջարկությամբ ստեղծված հանձնաժողովին Նարեկ Կարապետյանը մանրամասներ է ներկայացրել Շաքիում տեղի ունեցած դեպքից ԱԺ-ում ստեղծվել է Եկեղեցու վերաբերյանլ հանձնաժողով Զինված ադրբեջանցին մտնում է Հայաստան, կրակում, իսկ Պապիկյան Սուրենը գիտե՞ք՝ ինչով է զբաղված․Հակոբյան (video) Հնդիկ օդաչուն մանրամասներ է հայտնել flydubai ավիաընկերության ինքնաթիռում տեղի ունեցած միջադեպի մասին Կոնգոյում էբոլայից մահացածների թիվը գերազանցել է 4000-ը Արա՛, սեպտեմբերի 27-ի ձեր արածի համար Պետրոսի «փուչիկ փորը պետք է․․․»․ Աշոտ Անդրեասյան (video) Ռուսաստանը սպասում է Հայաստանի պատասխանին երկաթուղու երկու հատվածների վերականգնման վերաբերյալ Հաջիևն արեց վտանգավոր հայտարարություն․․․ Նիկոլից պահանջում են, որ․․․ (video) Փարպի-Աշտարակ ճանապարհին բախվել են «Honda»-ն ու «Opel»-ը. վերջինը վերածվել է մոխրակույտի. կա վիրավոր #ՀԻՄԱ․ Բացահայտվում են Կաթողիկոսի գահին տիրանալու իրական նպատակները (video) «Ալե՛ն, հիմա ինձ ո՞նց զսպեմ, որ քեզ չասեմ էն, ինչին արժանի ես այս տեսանյութի համար»․ Աշոտ Անդրեասյան (video) Հայ կնոջ ամոթանքը՝ ԱԱԾ շենքի մոտ կանգնած ոստիկաններին․ «Դու՛ք եք Նիկոլին պահում, որովհետև․․․» (video) «Սրբապիղծ Նիկո՛լ, քեզ եմ ասում՝ արա՛, գնա ու էդ կնոջը պատասխան տուր»․ Աշոտ Անդրեասյան (video) Պորտուգալիայի վարչապետը խոսել է Ռոնալդուի և Ժեզուսի հետ՝ հավաքականի հետ կապված սկանդալից հետո Հայտարարել է հրաժարականի մասին Օրը ցերեկով թուրքը մեր կնոջ մատները կտրել է․․․ ու՞մ եք մեղավոր սարքում․ Գառնիկ Դանիելյան (video) Դուք ինչքա՞ն երեսպաշտ եք․․․ Անահիտ Ավանեսյանի հայտարարությունը լսեցի՞ք (video) էս պատմական անարդարությունը չե՛նք հանդուրժելու․ չփորձվե՛ք էդ ադրբեջանցուն հանձնել․ ակցիա ԱԱԾ-ի դիմաց (video) «Արսեն Թորոսյա՛ն, վայ թաղեմ քեզ, թոշակի չհասնես…». Նարե Սոսե (video) #ՈՒՂԻՂ․ «Հանցագործին փոխանակել հայ գերիների հետ»․ Բողոքի ակցիա ԱԱԾ-ի դիմաց (video) Ադրբեջանցին ներխուժել է Հայաստան, կրակել 3 երեխայի մոր վրա․ Նարեկ Կարապետյանը՝ ԵԽԽՎ-ում (video) «Սասու՛ն, նախկինների կզացրած թուրքի հողի վրա գնում, միզում էիր․․․ ասեմ՝ ու՞ր են մեր սահմանները» (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Հոկտեմբերի 1-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վահե Մովսիսյանը Հոկտեմբերի 1-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Հոկտեմբերի 1-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հոկտեմբերի 1-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Հոկտեմբերի 1-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am