Նիկոլ Փաշինյանը հրաժարական տվեց

Նիկոլ Փաշինյանի իշխանությունն ավարտվել է, բայց իրեն չեն ասում այդ մասին, որպեսզի հոգեխանգարմունքի մեջ չընկնի։

Ինքը չի զգում, որ այլևս իշխանություն չունի։

Իսկ ավարտվել է նրա իշխանությունն ու նա փաստացի հրաժարական է տվել, քանզի դավաճանել է ինքն իրեն, իր անցյալին, հեղափոխության ժամանակ հնչեցրած իր կարգախոսներին։

Վերջին օրերին տեղի են ունեցել ուրացումներ, որոնք, ըստ էության, հրաժարականի տեքստ են դառնում։

Ուրացում 1–ին

Նիկոլ Փաշինյանը հանդիպում է «Սասնա ծռեր» խմբավորման պարագլուխների հետ ու քննարկում ներքին և արտաքին քաղաքական խնդիրներ։

Երբ հեղափոխությանը թավշյա ու ոչ բռնի որակումը տված և բռնությունը որպես քաղաքական պայքարի մեթոդ չընդունած առաջնորդը հանդիպում է զենքի ուժով ու մարդկանց կյանքի գնով քաղաքական հարցեր լուծելու կողմնակիցներին, դա դավաճանություն է։ Դավաճանություն հեղափոխության օրերին հնչեցրած կոչերին։ Սեփական ասածների ուրացում։

Ուրացում 2–րդ

Ամբողջ գիտակցական կյանքում օլիգարխներին հայհոյած, այդ հայհոյանքի վրա քաղաքական կարիերա կառուցած, իշխանական քեֆերը քննադատած, օլիգարխիկ հարսանիքների վրա աղքատներին քսի տված, անգրագետ պողոսների մեջ հարուստների հանդեպ ատելություն սրսկած մարդը մասնակցում է օլիգարխիկ հարսանիքի ու սելֆիներ հրապարակում։

Նախկինում ինքն ասում էր, որ այդ սրիկա օլիգարխները թանկարժեք հարսանիքներ են անում ու դրա համար են մյուսները վատ ապրում, իսկ իշխանություններին էլ դատապարտում էր, որ նման միջոցառումների են մասնակցում։

Հիմա անգրագետ պողոսները տեսան, որ իրենք քցվել են իրենց սիրելիի կողմից, քանզի աղքատությունը որպես առաքինության ու ազնվության հոմանիշ ներկայացրած քարոզիչը բազմել էր օլիգարխիկ հարսանիքի աթոռին այնպես, ինչպես Անասնաֆերմայում խոզերը սկսեցին իրենց պահել ֆերմայի նախկին տիրոջ պես։

Բոլորը կարող էին մասնակցել Ծառուկյանի ու Սուքիասյանի զավակների հարսանիքին, բայց ոչ այն մարդը, ով շվոնդերական ոճով հակաօլիգարխիկ պայքար է քարոզել ու իշխանության եկել՝ աղքատներին ակնարկելով, որ վարչապետ դառնալուն պես օլիգարխներին կուլակաթափ է անելու և խլած ունեցվածքը բաժանելու է իրենց։

Ուրացում 3–րդ

Փաշինյանը կողմ է Ամուլսարի հանքի շահագործմանը և կոչ է անում բացել դեպի հանք տանող ճանապարհները՝ ընդգծելով, որ ճանապարհ փակելով հարց լուծելը հարվածում է Հայաստանի հեղինակությանը։ Նա նաև նշում է, որ դա հակաօրինական քայլ է։

«Ժողովրդի» վարչապետը ճիշտ է ասում, որ փողոց փակելը սխալ մեթոդ է և ամեն ինչ պետք է արվի իրավական ճանապարհով, բայց դա ի՛նքը չպետք է ասի։

Ով ով, բայց Նիկոլը չի կարող փողոց փակելը Հայաստանի շահերին դեմ համարել, քանզի ինքը փողոց փակելով է եկել իշխանության, դատարկաբանություններ է ներկայացրել ուղիղ ժողովրդավարության մասին ու պոպուլիզմով զբաղվել, թե բա կառավարության դուռը ժողովրդի դուռն է, ինչ ուզեն, կանեն։

Եթե Փաշինյանը գտնում է, որ փողոց փակելով հարց լուծելը հարվածում է Հայաստանի հեղինակությանը և հակաօրինական է, ապա պետք է անմիջապես հրաժարական տա։ Դա է պահանջում բարոյականությունը և տրամաբանությունը։

Ի դեպ, հրաժարականի պատճառ է նաև այն, որ իր կոչն այլևս զրոյական արժեք է դարձել։ Նրա կոչով Ամուլսարի հանքի ճանապարհները չեն բացվել։ Մինչդեռ հեղափոխության օրերին Նիկոլի ասածները կատարվում էին անվերապահորեն։ Ասում էր՝ փակե՛ք փողոցները, փակում էին։ Ասում էր՝ բացե՛ք, բացում էին։ Այսինքն՝ Նիկոլն ուներ խոսքի ու հեղինակության իշխանություն։ Հիմա նա արդեն լեգիտիմ չէ այդ առումով։ Իսկ ինքը ասել է, որ եթե չուզենան, ապա 10 րոպե էլ չի մնա վարչապետի աթոռին։

Հիմա կառավարության դուռը երեկ երեկոյան ջարդող «ժողովուրդը» ոչ լեգիտիմ ու կամազուրկ է համարում նրան, բայց ինքը դեռ մնացել է։ Ահա այդպես են սեփական պոպուլիզմի, դեմագոգիայի ու դիլետանտության զոհ դառնում՝ մսխելով այն հսկայական էներգետիկան, որը կուտակվել էր նախորդ տարվա ապրիլ–մայիսին։

7or.am

դիտվել է 49584 անգամ
Լրահոս
Երկրորդ դատավորը ևս հրաժարվեց քննել Վեհափառի և Սրբազանների գործը․ Մանե Թանդիլյան Ռուս ուղղափառ եկեղեցին աջակցություն է հայտնել Հայ առաքելական եկեղեցուն Փաշինյանի քաղաքականության ամենավտանգավոր կողմերից մեկն էլ հենց սա է․ Հովասափյան Նուրմագոմեդովը քննադատել է Ծառուկյանին Բաղրամյան պողոտայում 35-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել 33-ամյա հետիոտնի․ նա տեղափոխվել է հիվանդանոց Հնդկաստանը կարող է Հայաստանին մոտ 290 կմ հեռահարությամբ «Pralay» հրթիռներ առաջարկել. IDRW 46-ամյա տղամարդը, ում ոտքին առկա է եղել պրոբացիոն սարք, անգիտակից վիճակում տեղափոխվել է հիվանդանոց 3 անձ ձերբակալվել է Ինչու՞ Երևան, այլ ոչ թե, օրինակ, Շիրակի կամ Սյունիքի մարզ Փաշինյանն արդեն միանգամայն հստակ և բաց է խոսում Բայց քաղաքական հավատարմությունը հավերժ պաշտոնի երաշխիք չէ Ադրբեջանի տարածքով Հայաստան կուղարկվի 420 տոննա ցորեն և 280 տոննա գարի Հերթական հարվածը մեր հավաքական հիշողությանը. ահազանգ «Hyundai Elantra»-ն Նոր Երզնկայում հայտնվել է ավտովերանորոգման կետի տարածքում. կա վիրավոր Նրանք որոշել են պարզապես պատճենել մարդկանց հիմարացնելու բանաձևը. Արման Աբովյան Երբ մարդը երես է թեքում լույսից, լույսը չի անհետանում, նա ինքն է հայտնվում ստվերում․ Տեր Հեթում «Արարատ Արմենիայի» հաջողությունը համակարգային աշխատանքի հաջողության ցուցիչ է. Հակոբ Բադալյան Գործն ուղարկվեց Երևանի քրեական առաջին ատյանի դատարան Իրանը բոլոր երկրներին կոչ է արել հրաժարվել ԱՄՆ-ի տնտեսական պատերազմին մասնակցելուց Արագածոտնի մարզում բախվել են «Nissan Elgrand»-ը և «Ford Transit»-ը․ կա 4 վիրավոր Ասեմ՝ ինչ նպատակով են Ռոբերտ Քոչարյանին անմարդկային պայմաններում պահում․ Հայկ Նահապետյան (video) Պատրաստվեք, ձմեռը շատ դաժան է լինելու,1,5 տարի ժամանակ ունենք. Հայկ Նահապետյան (video) Վազելով բարձրանում էր, դեմը փակեցի. Արման Սարոյանը միշտ է պարսավանքի ենթարկվելու․ Ֆարմանյան (video) Դատավորները խայտառակ ճնշման տակ են․ ինչու՞ են Վեհափառի գործն ուղարկում Երևան Արա Զոհրաբյան (video) Նիկո՛լ, չհավատաս․ գործարք չի լինելու․ ինչու՞ Ռուսաստանն արագ արձագանքեց․ Նարեկ Մանթաշյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Օգոստոսի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Օգոստոսի 27-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Օգոստոսի 27-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Օգոստոսի 26-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ազգային ճակատից Նաիրա Գևորգյանը Օգոստոսի 26-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գ․ Սարգսյանը Օգոստոսի 26-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Օգոստոսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Օգոստոսի 25-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Օգոստոսի 25-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Օգոստոսի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am