Նոր ուժ.ումով եւ ինչպես

Ազգային ժողովի պատգամավոր Արման Բաբաջանյանը «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը լքելուց հետո պատրաստվում է իր գործունեությունը ծավալել որպես անկախ պատգամավոր: Այս մասին հայտարարությունների ժամին ելույթ ունեցավ Բաբաջանյանը, նա ամբիոնին մոտեցավ ուսապարկով, այսպիսի ուսապարկ Նիկոլ Փաշինյանը կրում էր հեղափոխության օրերին: Արման Բաբաջանյանը նոր հեղափոխություն է խոստանում, դեռ հայտնի չէ, բայց որ քաղաքական անելիքներ ունի, խոստովանեց դրանց մասին.

«Ես համոզված եմ, որ Նոր Հայաստանը կարիք ունի միանգամայն նոր քաղաքական համակարգի, մտքի ու նոր քաղաքականության: Ցավոք, ես այդ նոր քաղաքականությունը չեմ տեսնում հատկապես խորհրդարանական ուժերում: Մենք ունենք խորհրդարան, որը համարժեք չէ պետության ու հասարակության առջև ծառացած մարտահրավերներին ու խնդիրներին»,- ասաց Բաբաջանյանը:

Նա հավասարապես քննադատեց թե իշխանություններին, թե ընդդիմադիրներին, ասելով, որ նրանք անգործության են մատնվել եւ չեն կարողանում դիմակայել պետության առջեւ ծառացած մարտահրավերներին, մինչդեռ թե խորհրդարանում, թե դրանից դուրս կան մարդիկ, որոնց հետ կարելի է դիմագրավել այս մարտահրավերներին: Իսկ այսօրվա քաղաքական ներկապնակը խորը անհամարժեքության մեջ է ներկայիս իրողությունների հետ: 2018-ին տված խոստումներից հրաժարվել են նաեւ ԼՀԿ-ում, որն էլ դարձել է պատճառ դուրս գալու խմբակցությունից. «Ես չեմ տեսել, որ Լուսավոր Հայաստանը բարձրացնի հարցեր, որոնք այսօր պատասխանում են Հայաստանի առաջ կանգնած մարտրահրվերներին։ Այդ նեղ, փոքր, հյուլեական մանրուքները, որոնք բերվում են խորհրդարան և իշխող ուժի հետ անձնական վիրավորանքների հասնող դիսկուրսի առարկա են դառնում, չեն պատասխանում այդ մարտահրավերներին։ Ես քանիցս հարցը բարձրացրել եմ, որ պետք է օգտվել պատուհաններից, որոնք անընդհատ կան։ Եվ այդ պատուհանների օգնությամբ նաև պետք է ճեղքել այս շրջապտույտը։ Այդ պատուհանից չի օգտվել ֆրակցիան, և ստեղծվել է այս իրավիկճակը»,- ասաց նա։

Արման Բաբաջանյանը չբացառեց, որ կարող են սկսվել գործընթացներ, որոնց ինքը մասնակից կլինի։ «Կարող են սկսվել գործընթացներ, որտեղ ես ինձ կտեսնեմ արտախորհրդարանական զարգացումներում, որն ընդհանուր առմամբ սպասարկելու է մեր երկրում սկիզբ դրված վերափոխումներին»,- ասաց նա։
Որքան էլ ցավալի է, բայց Արման Բաբաջանյանի հնչեցրածի մեջ կա իրականության մեծ հատիկ: Այսօր, երբ ամբողջ երկիրը համակված է Ամուլսարի խնդրով, առավել եւս սպասվում է անցանկալին, քանզի հանքի պահապանները Նիկոլ Փաշինյանի որոշմանը պատասխանել են կամ-կամ-ի տարբերակով, կամ հանքը չի շահագործվում, կամ տանկեր է հանում իշխանությունը նրանց դեմ, երկրի թիվ մեկ օրենսդիր մարմնում քար անտարբերություն էր այս հարցով: Նաիրա Զոհրաբյանն էր միայն, որ հորդորեց գնալ ու երկխոսել հանրության հետ, ոստիկաններին էլ կոչ արեց հավատարիմ մնալ դեռեւս հեղափոխության օրերին հռչակված՝ «Ոստիկանը մերն է կարգախոսին» ու չգնալ բախումների:  Բաբաջանյանը հենց այսօրվանից մեկնարկեց քաղաքական հայտը, նա նաեւ քննադատեց գործող իշխանություններին, ասաց որ պարբերաբար ոտնձգություն է իրականացվում մեր ինքնիշխանության նկատմամբ.«Հայաստանում սահմանադրական կարգը տապալելու ծանրագույն ոճրագործության մեջ մեղադրվող անձին Ռուսաստանի Դաշնության նախագաhը շնորհավորական ուղերձ է հղում, սա սպառնալի՞ք է արդյոք մեր ինքնիշխանությանը, թե՝ ոչ: Երբ Ռուսաստանի իրավական համակարգը Հայաստանում հետախուզվող նախկին բարձրաստիճան պաշտնոնյայի նկատմամբ շատ որոշակի վարք է դրսևորում, սա ոտնձգությո՞ւն է մեր ինքնիշխանությանը, թե՝ ոչ: Երբ ՍԴ նախագահը հանդիպում է Ռուսաստանի դեսպանին մեր երկրում և մենք այդ հանդիպման մասին չգիտենք, լավ կլիներ ԱԳ-ն մեզ պարզաբաներ, թե ինչ ընթացակարգ է գործում: Եվ վերջերս այդ երկրի պրոպագանդիստկան որջ հանդիսացող «Սպուտնիկ» լրատվական գործակալությունը, որը Երևանի կենտրոնում նստած նախկին թալանչի վարչապետներից մեկի տարածքում ձրիաբար նստած արդեն թիրախավորել է իր ֆեյսբուքյան էջերով Հայաստանի սփյուռքյան համայնքները և արատավորում է Հայաստանի իշխանությունը, անվստահություն է սերմանում Հայաստանի իշխանությունների նկատմամբ, դա ոտնձգությո՞ւն է մեր ինքնիշխանության նկատմամբ, թե՝ ոչ: Եվ դուք այս բոլոր իրավիճակներում ծպտուն չեք հանել, որովհետև խիզախություն և համարձակություն չունեք այս հարցերի մասին խոսեք: Ես այսուհետ ունեմ»:

Մնում է սպասել ու հասկանալ, Բաբաջանյանը իշխանության որոշ օղակների, մասնավորապես, ԱԳՆ-ի նկատմամբ է այսպես անհանդուրժող՝ դրանից բխող նախարար դառնալու իր հավակնություններով, թե, իսկապես, նոր հեղափոխության է պատրաստվում՝ ումով կամ ինչպես, դեռ անորոշ է:

Անի Սահակյան

դիտվել է 2054 անգամ
Լրահոս
Երկրորդ դատավորը ևս հրաժարվեց քննել Վեհափառի և Սրբազանների գործը․ Մանե Թանդիլյան Ռուս ուղղափառ եկեղեցին աջակցություն է հայտնել Հայ առաքելական եկեղեցուն Փաշինյանի քաղաքականության ամենավտանգավոր կողմերից մեկն էլ հենց սա է․ Հովասափյան Նուրմագոմեդովը քննադատել է Ծառուկյանին Բաղրամյան պողոտայում 35-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել 33-ամյա հետիոտնի․ նա տեղափոխվել է հիվանդանոց Հնդկաստանը կարող է Հայաստանին մոտ 290 կմ հեռահարությամբ «Pralay» հրթիռներ առաջարկել. IDRW 46-ամյա տղամարդը, ում ոտքին առկա է եղել պրոբացիոն սարք, անգիտակից վիճակում տեղափոխվել է հիվանդանոց 3 անձ ձերբակալվել է Ինչու՞ Երևան, այլ ոչ թե, օրինակ, Շիրակի կամ Սյունիքի մարզ Փաշինյանն արդեն միանգամայն հստակ և բաց է խոսում Բայց քաղաքական հավատարմությունը հավերժ պաշտոնի երաշխիք չէ Ադրբեջանի տարածքով Հայաստան կուղարկվի 420 տոննա ցորեն և 280 տոննա գարի Հերթական հարվածը մեր հավաքական հիշողությանը. ահազանգ «Hyundai Elantra»-ն Նոր Երզնկայում հայտնվել է ավտովերանորոգման կետի տարածքում. կա վիրավոր Նրանք որոշել են պարզապես պատճենել մարդկանց հիմարացնելու բանաձևը. Արման Աբովյան Երբ մարդը երես է թեքում լույսից, լույսը չի անհետանում, նա ինքն է հայտնվում ստվերում․ Տեր Հեթում «Արարատ Արմենիայի» հաջողությունը համակարգային աշխատանքի հաջողության ցուցիչ է. Հակոբ Բադալյան Գործն ուղարկվեց Երևանի քրեական առաջին ատյանի դատարան Իրանը բոլոր երկրներին կոչ է արել հրաժարվել ԱՄՆ-ի տնտեսական պատերազմին մասնակցելուց Արագածոտնի մարզում բախվել են «Nissan Elgrand»-ը և «Ford Transit»-ը․ կա 4 վիրավոր Ասեմ՝ ինչ նպատակով են Ռոբերտ Քոչարյանին անմարդկային պայմաններում պահում․ Հայկ Նահապետյան (video) Պատրաստվեք, ձմեռը շատ դաժան է լինելու,1,5 տարի ժամանակ ունենք. Հայկ Նահապետյան (video) Վազելով բարձրանում էր, դեմը փակեցի. Արման Սարոյանը միշտ է պարսավանքի ենթարկվելու․ Ֆարմանյան (video) Դատավորները խայտառակ ճնշման տակ են․ ինչու՞ են Վեհափառի գործն ուղարկում Երևան Արա Զոհրաբյան (video) Նիկո՛լ, չհավատաս․ գործարք չի լինելու․ ինչու՞ Ռուսաստանն արագ արձագանքեց․ Նարեկ Մանթաշյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Օգոստոսի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Օգոստոսի 27-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Օգոստոսի 27-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Օգոստոսի 26-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ազգային ճակատից Նաիրա Գևորգյանը Օգոստոսի 26-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գ․ Սարգսյանը Օգոստոսի 26-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Օգոստոսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Օգոստոսի 25-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Օգոստոսի 25-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Օգոստոսի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am