«Ժողովուրդ» թերթը գրում է. «Նախօրեին դատարանը մերժել էր ապրիլի 15-ին Ռոբերտ Քոչարյանի առանձնատան մուտքի ուղղությամբ նռնակ նետելու մեջ մեղադրվող Հովհաննես Մուրադյանին կալանավորելու միջնորդությունը և մեղադրյալին ստորագրությամբ ազատ էր արձակել: Դատարանի որոշումը մեկնաբանելիս ՀՀ քննչական կոմիտեի նախագահի խորհրդական Սոնա Տռուզյանը լրագրողներին ասել էր, թե դատարանի որոշումը բազմաթիվ հակասություններ և անճշտություններ է պարունակում, իբր քննիչի միջնորդությունը դատարանը «ե՛ւ բավարարել է, ե՛ւ մերժել»:
Իրականում, պարզվում է, ՔԿ-ն ընդամենը փորձել է շահարկել դատական դեպարտամենտի աշխատակիցների տեխնիկական սխալը: Մուրադյանի պաշտպան Մարինե Ֆարմանյանը «Ժողովուրդ»-ին ասաց. «Ոչ մի հակասություն էլ չկա, պարզապես տեխնիկական վրիպակ է տեղի ունեցել: Դատարանի աշխատակիցները անզգուշությամբ Հովհաննես Մուրադյանի կալանքի գործի որոշմանը 1 թե 2 էջ այլ գործի որոշումի էջեր են կցել»,- պարզաբանեց փաստաբանը՝ պնդելով, որ Մուրադյանն իրականում չի կալանավորվել»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:
Մայիսի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը
Մայիսի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը
Մայիսի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Մայիսի 11-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը
Մայիսի 8-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Մայիսի 8-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը
Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը