Փլուզման եզրին են Շամլուղի 10-րդ շենքի ետնամասի մեծ պատշգամբները, բնակիչները վախենում են մտնել պատշգամբներ. (Ֆոտոշարք)

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին
ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանին
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանին
ՀՀ Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանին
ՀՀ Լոռու մարզի Ախթալա խոշորացված համայնքի ղեկավար Արկադի Թամազյանին

Բաց նամակ

Լոռու մարզի հանքարդյունահանող Շամլուղ քաղաքի 1-ին փողոցի, բազմաբնակարան 10-րդ շենքի բնակիչներս 2018թ. նոյեմբերի 7-ին բաց նամակով հանդես եկանք՝ ներկայացնելով անելանելի ու փլուզման եզրին գտնվող մեր շենքի իրավիճակը: Մեր դիմումից անմիջապես հետո ՀՀ կառավարությունը՝ համապատասխան նախարարությունների, Լոռու մարզպետարանը, համայնքապետարանը մի քանի պատվիրակություններ ուղարկեցին շենքն ուսումնասիրելու նպատակով: Ամիսներ անց՝ մեր ներկայացված խնդրանքը, ի վերջո, կյանքի կոչվեց. վերանորոգվեց փլուզման եզրին գտնվող մեր շենքի տանիքը:

Մեր խորին շնորհակալություն ենք հայտնում՝ Նիկոլ Փաշինյանին, Սուրեն Պապիկյանին, Անդրեյ Ղուկասյանին՝ արագ հանձնարարականներ տալու և Արկադի Թամազյանին՝ տանիքի վերանորոգման ողջ գործընթացը կազմակերպելու և իրականացնելու համար: Մենք՝ շենքի բնակիչներս և սեփականատերերս, ոգևորված ենք, որ Արկադի Թամազյանն իր ուշադրության ներքո էր պահում տանիքի վերանորոգման աշխատանքները, անձամբ այցելեց շենք, հետևում էր իրականացվող աշխատանքներին՝ անգամ տանիք էր բարձրացել: Հատուկ շնորհակալություն նաև վերանորոգման աշխատանքներ իրականացնող խմբին՝ Ռուդիկ Հովակիմյանի գլխավորությամբ, որի խումբը Լալվարյան արևի կիզիչ ճառագայթների ներքո բարդ աշխատանքներ իրականացրեց:

Նշենք, որ մենք, ոգևորված վերջապես կառավարության, մարզպետարանի և համայնքապետարանի ուշադրությունից, մեր միջոցներով նախաձեռնել ենք շենքի մուտքերից մեկի վերանորոգումը. սկսել ենք ներկել շենքի ճակատային մասի պատշգամբները, իսկ առաջիկա օրերին կտեղադրվի մուտքի երկաթյա դուռ:
Տանիքի վերանորոգման հետ միասին ցանկանում ենք ՀՀ կառավարության, Լոռու մարզպետի և Ախթալա խոշորացված համայնքի ղեկավարի ուշադրությունը հրավիրել այն հանգամանքին, որ կատարված աշխատանքը, ինչպես ասում են՝ «ջուրը կընկնի», եթե փլուզվող շենքը չհիմնանորոգվի:

Նկատենք, որ շենքի երրորդ հարկի մի քանի բնակարաններ, որոնք այս պահին բնակեցված չեն՝ իսկապես փլուզման եզրին են (նկարները՝ կցված են): Հատկապես փլուզման եզրին են շենքի ետնամասի մեծ պատշգամբները, որոնց բնակիչները նույնիսկ վախենում են մտնել այդ պատշգամբներ ու վերանորոգման աշխատանքներ իրականացնել իրենց բնակարաններում:

Ցանկանում ենք հիշեցնել, որ մեր շենքի հիմնանորոգման ճակատագրի վերաբերյալ 2018թ. դեկտեմբերի 7-ին ստացել ենք ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Արմեն Ղուլարյանի հետևյալ նամակը, որում, մասնավորապես նշված է.
«Ի պատասխան ՀՀ Վարչապետին ուղղված՝ ՀՀ Լոռու մարզի Շամլուղ քաղաքի 1-ին փողոցի համար 10 շենքի ուժեղացման-վերանորոգման և տանիքի հիմնանորոգման աշխատանքները իրականացնելու վերաբերյալ 2018թ. նոյեմբերի 7-ի ձեր բաց նամակի հատնում ենք, որ ՀՀ Լոռու մարզպետարանի կողմից ՀՀ 2019-2021 միջնաժամկետ ծախսերի ծրագրում ընդգրկվել են Շամլուղ քաղաքի բազմաբնակարան շենքերի տանիքների հիմնանորոգման աշխատանքները, սակայն այդ ուղղությամբ չափաքանակներ չեն նախատեսվել: Հայտնում ենք նաև, որ խնդրի լուծման հնարավորությունը պարզաբանելու նպատակով ՀՀ քաղաքաշինության կոմիտեն դիմել է համապատասխան գերատեսչություններ: Համաձայն Լոռու մարզպետարանի և ՀՀ Տարածքային կառավարման և զարգացման նախարարության կողմից ներկայացված տեղեկատվության Շամլուղ քաղաքի 1-ին փողոցի համար 10 շենքի տանիքի հիմնանորոգման, ինչպես նաև շենքի ուժեղացման-վերանորոգման աշխատանքները սահմանված կարգով կընդգրկվեն ՀՀ Լոռու մարզի հրատապ լուծում պահանջող ծրագրերի հիմնախնդիրների ցանկում»:

1988թ. երկրաշարժից խիստ տուժած, երկու տասնամյակ անուշադրության մատնված շենքի բնակիչներս հույս ենք հայտնում և անհամբերությամբ սպասում ենք, որ ՀՀ կառավարությունը, Լոռու մարզպետն ու Ախթալա խոշորացված համայնքի ղեկավարը 2020 թվականին կփրկեն Շամլուղի կենտրոնական ամենահին շենքը փլուզման վտանգից՝ հրատապ կազմակերպելով շենքի հիմնանորոգումը:

Շամլուղի 1-ին փողոցի 10-րդ շենքի բնակիչներ և սեփականատերեր

10 սեպտեմբերի, 2019թ.

դիտվել է 2404 անգամ
Լրահոս
Լույս չի լինի Ժողովրդի կողմից պետք է լինի այդ աննախադեպ քայլը․․․ Նարեկ Կարապետյան, Աննա Գրիգորյան, Թանդիլյան (video) Ձյուն է տեղում Վերջնականապես բացառել նույնպես չի կարելի․ Արտակ Զաքարյան Բախվել են «Mercedes»-ը, «Nissan»-ը և «Լադա»-ն․ կա վիրավոր Նիկոլ Փաշինյանի քարտեզը դոշին փակցրած Հարություն Մկրտչյանը ակնհայտորեն սադրում էր Բորիս Մուրազիին․ իրավապաշտպան Ինչ էլ ասեք մարդկանց մոլորեցնելու համար, ձեր «Ելակային քաղաքականության» հետևանքները մարդիկ տեսել են Իշխանություններին կոչ ենք անում զերծ մնալ նման սադրանքներից «Հայաստանում իշխանափոխությունը հնարավոր է երկու ճանապարհով՝ արտաքին և ներքին». Հակոբ Բադալյան Գեղարքունիքի մարզում երկու անչափահաս «Ինֆինիտի»-ով վթարի են ենթարկվել. կա մեկ զոհ «Սպառվել է «հեղափոխական» բանանի մոգական ուժը». Կարեն Հեքիմյան Մեքենաները բախվել են ձիերի, կան ծանր վիրավորներ 18-ամյա աղջիկը մահացել է Ադրբեջանում հաստատում են իմ ասածը․ Տաթևիկ Հայրապետյան Պուտինի թոռանը մոր ազգանունն են տվել, քանի որ երեխայի հոր ազգանունը Զելենսկի է Մելիքյանը՝ Լատվիայի հետ խաղի մասին ՌԴ հակաօդային պաշտպանության ուժերը ոչնչացրել են 230 ուկրաինական անօդաչու թռչող սարք Ռուսաստանի պատասխանը ԱՄՆ-ին Մոպեդավարն ու ուղևորը ԲԿ-ում են Հայաստանի և Լատվիայի հավաքականները չպարզեցին հաղթողին Ազատ են արձակել գերեվարված 600 եմենցի զինծառայողի Գավառում բախվել են «Jeep»-ը և «Lada»-ն, վերջինը հայտնվել է դաշտում․ կա վիրավոր Էստոնիան կփակի Ռուսաստանի հետ սահմանը
Ամենաընթերցվածները
Շուտով
Նոյեմբերի 16-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Նոյեմբերի 16-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Նոյեմբերի 13-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Նոյեմբերի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Նոյեմբերի 13-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Նոյեմբերի 13-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Նոյեմբերի 12-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Նոյեմբերի 12-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Նոյեմբերի 12-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Նոյեմբերի 12-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am