Ադրբեջանի դեսպանի կինը փորձել է կաշառել

Լատվիայում տհաճ պատմություն է տեղի ունեցել Ադրբեջանի դեսպան Էլման Զեյնալովի կնոջ` Նազիրա Զեյնալովայի հետ: Նրա արարքն այն աստիճան է ցնցել օրինապահ լատվիացիներին, որ այժմ գործը քննում է երկրի Հակակոռուպցիոն բյուրոն: Ըստ haqqin.az-ի, դիվանագիտական շրջանակից կնոջը, պարզվում է, վարորդական իրավունք է անհրաժեշտ եղել եւ նա, հետեւելով Ադրբեջանի համար ավանդական ուղուն, փորձել է դա ստանալ առանց հատուկ դասընթաց անցնելու եւ ֆորմալ այլ ուղիների, այլ` որոշակի գումարի դիմաց: Դիմելով տեղի Ճանապարհային երթեւեկության անվտանգության տնօրինությանը (CSDD), նա առանց ավելորդ բացատրությունների, իրավունքի դիմաց 500 եվրո է առաջարկել: haqqin.az-ի թղթակիցներին հաջողվել է հեռախոսով խոսել CSDD-ի քննիչներ Իվասի եւ Ուլդասի հետ: Լատվիացի երկու ճանապարհային ոստիկանական տեսուչն էլ, որոնք մինչեւ հիմա զարմացած են դեսպանի կնոջ նման անբռնազբոս պահվածքից, հաստատել են իրենց կաշառք հանձնելու փորձը: «Մենք անմիջապես զանգեցինք Հակակոռուպցիոն բյուրո, եւ Ադրբեջանի քաղաքացուհին ձերբակալվեց: Շուտով կնոջը բաց թողեցին, այնուամենայնիվ նրա գործն այժմ քննվում է տվյալ բյուրոյում: Այդ գործի մասին տեղեկացված է նաեւ Լատվիայի ԱԳՆ-ն: Ցավոք սրտի, ես չեմ կարող տալ կնոջ անունը», - ասել է տեսուչ Իվաս Կառլիսը: Սակայն խմբագրության աղբյուրներից հայտնի է դարձել, որ Լատվիայում ադրբեջանի դեսպանի կնոջը կոչում են Նազիրա Զեյնալովա: Էլման Զեյնալովը 1993-ից դիվանագիտական ծառայության մեջ է: Նա աշխատել է Ուկրաինայի դեսպանատանը եւ Արտաքին գործերի նախարարության կենտրոնական աշխատակազմում: 2005-ից Բուլղարիայում Ադրբեջանի դեսպանն է եղել, հետո դարձել է Լատվիայում դեսպան: Ադրբեջանի ԱԳՆ-ն հրաժարվել է մեկնաբանել այդ միջադեպը:

դիտվել է 41 անգամ
Լրահոս
Starlink-ը լիովին վերականգնել է Ուկրաինայի ԶՈՒ-ի համար իր աշխատանքը Մոսկվան պատրաստ է մասնակցել TRIPP-ին. Լավրով Հայտնի է Սեդրակ Առուստամյանի վերաբերյալ որոշումը Ինչպես կանգառներն ու գետնանցումը դարձան համայնքապետի ընտանիքի սեփականությունը. «Հետք» Reuters․ Թրամփի նշանակած՝ Կովկասի ներդրումային հիմնադրամի ղեկավարը խոշոր բիզնես շահեր ունի ՀՀ-ում Փարսյանը կմասնակցի ՏԻՄ ընտրություններին Սիսիանի հոգևոր հովիվը հիվանդանոցում այցելել է Անի Ավետիսյանին և նրա համար աղոթք կատարել Պուտին․ «Ռուսաստանը պատասխանելու է Ուկրաինայի հարվածներին» Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարների հայտարարությունները դարձել են նույնական. Էլիբեգովա Ալիևը մեղադրել է Լևոն Տեր-Պետրոսյանին, Սերժ Սարգսյանին ու Ռոբերտ Քոչարյանին Դատախազը Վեհափառի եղբոր և եղբորորդու համար ազատազրկում է պահանջել «Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածու Ռուսլան Բարսեղյանի կալանքը փոխարինվեց Գերմանիան և հինգ այլ երկրներ ցանկանում են կտրուկ կրճատել ծախսերը Վրաստանի վարչապետը ժամանեց Հայաստան Երևանում կառուցվող շենքի 7 մետր բարձրությունից տղամարդը վայր է ընկել Այսօր ՆԱՏՕ-ի և ԵՄ-ի ապագան ավելի մշուշոտ է թվում, քան Ռուսաստանի Դաշնության թուլացումը․ Զաքարյան Հայաստանում է Ալժիրի Ազգային խորհրդի խոսնակը․ ով է դիմավորել «Այ սոված բոմժե՛ր, տան վարձ չէիք կարողանում տալ, հիմա էս ի՞նչ եք ասում»․ Մանուել Մանուկյան (video) Դատարանը մերժեց միջնորդությունը Հայտնաբերել են Վանաձորում
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուել Մանուկյանը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am