Պատժել 1in.am-ի օպերատորների աշխատանքը խոչընդոտած ոստիկաններին

«Մեդիա և իրավունք» հասարակական կազմակերպությունը  կոչ է անում անհապաղ պատասխանատվության ենթարկել ԶԼՄ ներկայացուցիչների մասնագիտական գործունեությունը խոչընդոտած ոստիկաններին: Երևանի Բաղրամյան պողոտայում այսօր՝ 22.04.2016թ., իրականացվող բողոքի ակցիայի ժամանակ ՀՀ ոստիկանությունը բերման է ենթարկել իրենց աշխատանքային պարտականությունները կատարող 1in.am լրատվական կայքի օպերատորներին՝ վնաս հասցնելով տեսանկարահանող սարքերը: Նույն լրատվամիջոցում տեղ գտած տեսանյութից պարզ է դառնում, որ ոստիկանության ներկայացուցիչները անտեսել են ցուցարարների կոչերը՝ ԶԼՄ ներկայացուցիչներին բերման չենթարկելու մասին: ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանը դեպքի վայր ժամանելու պահին լրագրողներին ասել է, որ «ոստիկանությունը լրագրողներին և ցուցարարներին քանիցս հորդորել է ազատել տարածքը», ապա խնդրել է ոստիկանություն ներկայացնել լրագրողների նկատմամբ կատարվածի տեսագրությունները՝ ուսումնասիրություն կատարելու համար: «Մեդիա և իրավունք»-ը ՀՀ ոստիկանությանը և մասնավորապես Աշոտ Ահարոնյանին հիշեցնում է՝ «ազատել տարածքը» հրահանգը հակասում է ԶԼՄ-ների մասին օրենքին, խոչընդոտում լրագրողի մասնագիտական օրինական գործունեությունը, չի տեղավորվում լրատվամիջոցների մասին կոնվենցիայի որևէ կետում, իսկ լրագրողի մասնագիտական գործունեության խոչընդոտումը պատժելի է ՀՀ Քրեական օրենսգրքի համաձայն: «Մեդիա և իրավունք»-ը ոստիկանությանը կոչ է անում օրենքին համապատասխան անհապաղ պատասխանատվության ենթարկել ԶԼՄ ներկայացուցիչների մասնագիտական գործունեությունը խոչընդոտած ոստիկաններին, ներողություն խնդրել հանրությունից և փոխհատուցել լրատվամիջոցին հասցրած նյութական վնասը: Մենք աչալրջորեն հետևելու ենք դեպքի հետ կապված հետագա զարգացումներին և դրանց մասին տեղյակ ենք պահելու հայաստանյան և միջազգային հանրությանը։

դիտվել է 25 անգամ
Լրահոս
Իրանի առաջարկն օրինական պահանջ է. Բաղայի Պուտինն ինչ է ասել Բելլա Քոչարյանին (video) Խոշոր ավտովթար՝ Երևանում. վարորդներից մեկը ավտոմեքենա վարելու իրավունք չի ունեցել Ռոբերտ Քոչարյանը գիտե՞ք՝ ինչ ճանապարհ է անցել․ Թորգոմ Տեր-Մկրտչյան (video) Նոր Նորքի թաղապետարանի պաշտոնատար 2 անձանց նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել #ՈՒՂԻՂ․ Տավուշեցիներն իրենց հարցերի լուծումն են ուզում Ռոբերտ Քոչարյանից (video) Վեդիում մանկապղծության գործով մեղադրվող երրորդ անձը կալանավորվել է Ուկրաինական պատվիրակությունն ԱՄՆ-ում քննարկել է պատերազմի դադարեցման հարցը Դու չե՛ս վճարել քո արածների գինը, դրա համար էլ գնում ես այս սարսափելի քայլերին․ Քոչարյանը՝ Նիկոլին (video) Մեր հողերը մի՛ տվեք, հերիք ա․ քաղաքացին՝ Փաշինյանին (video) «Հայաստան» դաշինքի անդամները՝ Ռոբերտ Քոչարյանի գլխավորությամբ, Ճամբարակում են Թուրք լրագրողներն այցելել են Գյումրի՝ հայ-թուրքական սահման Առու՛շ, բոյիդ հասնու՞մ է․ Անժելա Թովմասյան (video) «Ամո՛թ, դուք երեք պատերազմ բերողներ եք»․ կռիվ քաղաքացիների ու Արսեն Թորոսյանի միջև (video) Ու՞ր է Սուրեն Պապիկյանի պատասխանն՝ Աննա Գրիգորյանին․ Գեղամ Մանուկյանը՝ ՊՆ փոխնախարարին (video) Թրամփը Չինաստան կայցելի ՔՊ-ի մասով դիմումը քննվում է Վանաձոր-Երևան ավտոճանապարհին բախվել են «GAZelle»-ը և «UAZ»-ը․ մեկ քաղաքացի հոսպիտալացվել է Փաշինյանը հրաժարվել է մեկնել Փաշինյանի հայտարարությունները հայկական Արցախի ռետրոսպեկտիվ ապամոնտաժման փորձ են՝ ժխտման միջոցով Կիևի հռչակավոր «Սուրբ Սոֆիա» տաճարը գործարկել է հայալեզու աուդիոէքսկուրսիա Ռոբերտ Քոչարյանը միակ մարդն է, որ մեր թշնամուն ծնկի է բերել․ քաղաքացի (video) Նիկոլը ճղճղում է, ամեն քայլափոխի սեղաններից բռդուճ ուտում, ձեռքերն էլ վրան մաքրում․ Մանուկյան (video) Սրիկանե՛ր, դուք հազարապատիկ հանցագործներ եք․ Ռուբեն Հակոբյանի կոշտ խոսքը (video) ՈՒՂԻՂ․ «Հենց հիմա մետրոյում քաղաքացին խայտառակեց ու ստորացրեց Նիկոլին»․ Զոհրաբյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Մայիսի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 11-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը Մայիսի 8-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am