Մենք կանգնած ենք հայ ժողովրդի կողքին` հիշելով Մեծ եղեռնի սարսափը. Բարաք Օբամա

Սպիտակ տան մամլո քարտուղարությունը հրապարակել է ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի հայտարարությունը Հայոց ցեղասպանության ոգեկոչման օրվա առթիվ: «Այսօր հանդիսավոր կերպով ոգեկոչում ենք 20-րդ դարի առաջին զանգվածային վայրագության` Հայոց Մեծ եղեռնի հիշատակը, երբ միլիոն ու կես հայերի  տեղահանել, կոտորել և  արտաքսել են Օսմանյան կայսրության վերջին օրերին: Հարգելով 1915-ի մռայլ  օրերին տուժած մարդկանց հիշատակը և պարտավորվելով սովորել այս ողբերգությունից, որպեսզի այն երբևէ չկրկնվի, հարգանքի տուրք ենք մատուցում նաև նրանց օգնության հասած մարդկանց, որոնց թվում  էր ԱՄՆ դեսպան Հենրի Մորգենթաուն, ով իր ձայնը բարձրացրեց` փորձելով վերջ դնել բռնությանը:  Նման ձայները, ինչպիսին Մորգենթաուինն է, շարունակում են կարևոր լինել վայրագությունների կանխման գործում: Սա նաև հայ ժողովրդի ճկունությունը գնահատելու պահն է: Մենք հիշում են, թե ինչպես են հազարավոր հայ փախստականներ տասնյակ տարիներ առաջ նոր կյանք սկսել Միացյալ Նահանգներում` կազմելով կենսունակ ու զարգացած համայնք: Մենք շնորհակալ ենք նաև Հայաստանի ժողովրդին  17 000 սիրիացի փախստականների իրենց երկրում ընդունելու համար: Անցյալից նայելով ապագային`  մենք շարունակում ենք կարևորել պատմական հիշողությունը` որպես կանխման միջոց,  և կոչ ենք անում փաստերի ամբողջական ու ազնիվ ճանաչման, ինչը կծառայի բոլոր կողմերի շահերին:  Ես հետևողականորեն հայտնել եմ իմ սեփական տեսակետը 1915-ին տեղի ունեցածի վերաբերյալ, և իմ տեսակետը չի փոխվել: Մենք ողջունում ենք այն մարդկանց տեսակետները, ովքեր փորձում են նոր լույս սփռել անցյալի մթության վրա` սկսած հայ և թուրք պատմաբաններից մինչև Ֆրանցիսկոս պապը: Այսօր մենք կանգնած ենք հայ ժողովրդի կողքին`  ողջ աշխարհում հիշելով Մեծ եղեռնի սարսափը և վերահաստատելով մեր աջակցությունը ժողովրդավար, խաղաղ և բարգավաճող Հայաստանին» , - ասել է ԱՄՆ նախագահը:

դիտվել է 62 անգամ
Լրահոս
Երևանը պատրա՞ստ է դրան, թե՞ պատրաստ է հանուն «խաղաղության» բավարարել նաեւ Ադրբեջանի այդ հավակնությունները. Հակոբ Բադալյան Իրանի առաջարկն օրինական պահանջ է. Բաղայի Պուտինն ինչ է ասել Բելլա Քոչարյանին (video) Խոշոր ավտովթար՝ Երևանում. վարորդներից մեկը ավտոմեքենա վարելու իրավունք չի ունեցել Ռոբերտ Քոչարյանը գիտե՞ք՝ ինչ ճանապարհ է անցել․ Թորգոմ Տեր-Մկրտչյան (video) Նոր Նորքի թաղապետարանի պաշտոնատար 2 անձանց նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել #ՈՒՂԻՂ․ Տավուշեցիներն իրենց հարցերի լուծումն են ուզում Ռոբերտ Քոչարյանից (video) Վեդիում մանկապղծության գործով մեղադրվող երրորդ անձը կալանավորվել է Ուկրաինական պատվիրակությունն ԱՄՆ-ում քննարկել է պատերազմի դադարեցման հարցը Դու չե՛ս վճարել քո արածների գինը, դրա համար էլ գնում ես այս սարսափելի քայլերին․ Քոչարյանը՝ Նիկոլին (video) Մեր հողերը մի՛ տվեք, հերիք ա․ քաղաքացին՝ Փաշինյանին (video) «Հայաստան» դաշինքի անդամները՝ Ռոբերտ Քոչարյանի գլխավորությամբ, Ճամբարակում են Թուրք լրագրողներն այցելել են Գյումրի՝ հայ-թուրքական սահման Առու՛շ, բոյիդ հասնու՞մ է․ Անժելա Թովմասյան (video) «Ամո՛թ, դուք երեք պատերազմ բերողներ եք»․ կռիվ քաղաքացիների ու Արսեն Թորոսյանի միջև (video) Ու՞ր է Սուրեն Պապիկյանի պատասխանն՝ Աննա Գրիգորյանին․ Գեղամ Մանուկյանը՝ ՊՆ փոխնախարարին (video) Թրամփը Չինաստան կայցելի ՔՊ-ի մասով դիմումը քննվում է Վանաձոր-Երևան ավտոճանապարհին բախվել են «GAZelle»-ը և «UAZ»-ը․ մեկ քաղաքացի հոսպիտալացվել է Փաշինյանը հրաժարվել է մեկնել Փաշինյանի հայտարարությունները հայկական Արցախի ռետրոսպեկտիվ ապամոնտաժման փորձ են՝ ժխտման միջոցով Կիևի հռչակավոր «Սուրբ Սոֆիա» տաճարը գործարկել է հայալեզու աուդիոէքսկուրսիա Ռոբերտ Քոչարյանը միակ մարդն է, որ մեր թշնամուն ծնկի է բերել․ քաղաքացի (video) Նիկոլը ճղճղում է, ամեն քայլափոխի սեղաններից բռդուճ ուտում, ձեռքերն էլ վրան մաքրում․ Մանուկյան (video) Սրիկանե՛ր, դուք հազարապատիկ հանցագործներ եք․ Ռուբեն Հակոբյանի կոշտ խոսքը (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Մայիսի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 11-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը Մայիսի 8-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am