Վահե Գրիգորյանը աշխատավարձ է ստանում, բայց չի աշխատում. hraparak.am

Ազգային ժողովում սահմանադրական ճգնաժամի մասին սկանդալային հայտարարություն արած եւ ՍԴ անդամ ընտրված Վահե Գրիգորյանը, պարզվում է, բոյկոտում է Սահմանադրական դատարանի աշխատանքները։ Թեպետ եկել-աշխատասենյակ է վերցրել, ծառայողական մեքենա ունի, ամեն ամիս բարձր աշխատավարձ է ստանում, բայց իրեն մակագրված գործերը չի ընդունում, չի զբաղվում դրանցով, ՍԴ նիստերին չի մասնակցում, առհասարակ՝ չի աշխատում։

Իսկ ՍԴ վարույթ ընդունված գործերը չեն կարող չքննվել՝ դրանք որոշակի ժամկետային սահմանափակումներ ունեն, ուստի զեկուցող դատավորները պետք է զբաղվեն իրենց վարույթում հայտնված գործերով։ Եվ Սահմանադրական դատարանը փակուղում է հայտնվել՝ կա՛մ որեւէ գործ չպետք է մակագրվի Վահե Գրիգորյանին, կա՛մ նա պետք է աշխատի։ Իրավական միջավայրում կարծում են՝ եթե այդքան սկզբունքային է եւ այս ՍԴ-ն համարում է ոչ լեգիտիմ, թող հրաժարվի աշխատավարձից ու մեքենայից կամ ընդհանրապես՝ հրաժարական տա։

Այս տեղեկությունները ճշտելու նպատակով մենք հարցում էինք ուղարկել ՍԴ աշխատակազմի ղեկավար Էդգար Ղազարյանին, թե արդյոք այս տեղեկությունները համապատասխանո՞ւմ են իրականությանը։ Պատասխան գրության մեջ մեզ հայտնել են․

«Վահե Գրիգորյանը Սահմանադրական դատարանի դատավորի պաշտոնը ստանձնելուց ի վեր չի մասնակցել Սահմանադրական դատարանի նիստերին եւ որոշումների կայացմանը, զեկուցող դատավոր չի հանդիսացել»։
Հարցրել էինք նաեւ, թե արդյոք ՍԴ աշխատակազմում պատրաստվո՞ւմ են ինչ-ինչ քայլեր ձեռնարկել այս կապակցությամբ։

Մեզ պատասխանել են․«Վերոնշյալ խնդրի վերաբերյալ Սահմանադրական դատարանը դեռեւս որոշում չի կայացրել»։

Մեր աղբյուրներն ասում են, որ ՍԴ-ում այս իրավիճակից ելք են փնտրում։ Ընդհուպ որոշել են դիմել ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանին՝ համատեղ ելք գտնելու համար։ Սակայն այս վիճակը շարունակվելու դեպքում ՍԴ-ն անպայման քայլեր կձեռնարկի՝ ՍԴ անդամի անգործությունը որեւէ նորմատիվ ակտով թույլատրված չէ։ Գրում է hraparak.am-ը:

դիտվել է 802 անգամ
Լրահոս
Երկրորդ դատավորը ևս հրաժարվեց քննել Վեհափառի և Սրբազանների գործը․ Մանե Թանդիլյան Ռուս ուղղափառ եկեղեցին աջակցություն է հայտնել Հայ առաքելական եկեղեցուն Փաշինյանի քաղաքականության ամենավտանգավոր կողմերից մեկն էլ հենց սա է․ Հովասափյան Նուրմագոմեդովը քննադատել է Ծառուկյանին Բաղրամյան պողոտայում 35-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել 33-ամյա հետիոտնի․ նա տեղափոխվել է հիվանդանոց Հնդկաստանը կարող է Հայաստանին մոտ 290 կմ հեռահարությամբ «Pralay» հրթիռներ առաջարկել. IDRW 46-ամյա տղամարդը, ում ոտքին առկա է եղել պրոբացիոն սարք, անգիտակից վիճակում տեղափոխվել է հիվանդանոց 3 անձ ձերբակալվել է Ինչու՞ Երևան, այլ ոչ թե, օրինակ, Շիրակի կամ Սյունիքի մարզ Փաշինյանն արդեն միանգամայն հստակ և բաց է խոսում Բայց քաղաքական հավատարմությունը հավերժ պաշտոնի երաշխիք չէ Ադրբեջանի տարածքով Հայաստան կուղարկվի 420 տոննա ցորեն և 280 տոննա գարի Հերթական հարվածը մեր հավաքական հիշողությանը. ահազանգ «Hyundai Elantra»-ն Նոր Երզնկայում հայտնվել է ավտովերանորոգման կետի տարածքում. կա վիրավոր Նրանք որոշել են պարզապես պատճենել մարդկանց հիմարացնելու բանաձևը. Արման Աբովյան Երբ մարդը երես է թեքում լույսից, լույսը չի անհետանում, նա ինքն է հայտնվում ստվերում․ Տեր Հեթում «Արարատ Արմենիայի» հաջողությունը համակարգային աշխատանքի հաջողության ցուցիչ է. Հակոբ Բադալյան Գործն ուղարկվեց Երևանի քրեական առաջին ատյանի դատարան Իրանը բոլոր երկրներին կոչ է արել հրաժարվել ԱՄՆ-ի տնտեսական պատերազմին մասնակցելուց Արագածոտնի մարզում բախվել են «Nissan Elgrand»-ը և «Ford Transit»-ը․ կա 4 վիրավոր Ասեմ՝ ինչ նպատակով են Ռոբերտ Քոչարյանին անմարդկային պայմաններում պահում․ Հայկ Նահապետյան (video) Պատրաստվեք, ձմեռը շատ դաժան է լինելու,1,5 տարի ժամանակ ունենք. Հայկ Նահապետյան (video) Վազելով բարձրանում էր, դեմը փակեցի. Արման Սարոյանը միշտ է պարսավանքի ենթարկվելու․ Ֆարմանյան (video) Դատավորները խայտառակ ճնշման տակ են․ ինչու՞ են Վեհափառի գործն ուղարկում Երևան Արա Զոհրաբյան (video) Նիկո՛լ, չհավատաս․ գործարք չի լինելու․ ինչու՞ Ռուսաստանն արագ արձագանքեց․ Նարեկ Մանթաշյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Օգոստոսի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Օգոստոսի 27-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Օգոստոսի 27-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Օգոստոսի 26-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ազգային ճակատից Նաիրա Գևորգյանը Օգոստոսի 26-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գ․ Սարգսյանը Օգոստոսի 26-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Օգոստոսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Օգոստոսի 25-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Օգոստոսի 25-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Օգոստոսի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am