Նիկոլ Փաշինյանը իռացիոնալ է, էմոցիոնալ եւ դեմագոգ

hraparak.am-ը գրում է Սերժ Սարգսյանի մոտալուտ ձերբակալության մասին նրա փեսայի՝ Միքայել Մինասյանի հայտարարությունը զարմացրել է ռուսաստանցի քաղաքագետ Անդրանիկ Միհրանյանին։ «Կարդացի Միշայի ասածները, եւ ինձ համար շատ զարմանալի էր»,- մեզ հետ զրույցում ասաց Միհրանյանը։ «Փաշինյանը խոստացել էր, որ ոչ մի վենդետա չի լինելու, բայց նա ամեն ուժ գործադրում է, որպեսզի վրեժխնդիր լինի Քոչարյանից, իսկ Սերժ Սարգսյանի հետապնդումը կլինի տխմարության կամ երախտամոռության բարձրագույն աստիճանը, որովհետեւ Սերժ Սարգսյանը սկուտեղի վրա իշխանությունը հանձնեց Փաշինյանին ու գնաց։ Եվ ամենաբուռն երեւակայությունս թույլ չի տալիս, որ նման բան պատկերացնեմ։

Գիտեմ, որ Փաշինյանը պոպուլիստ է, բայց չեմ կարծում, որ այդքան եւ իրեն կդնի նման վիճակի մեջ»,- շարունակեց քաղաքագետը։ Պարոն Միհրանյանին փոխանցեցինք, որ գոնե ՀՔԾ-ից երեկվա դրությամբ հավաստիացնում էին, որ Սերժ Սարգսյանը որեւէ գործով կասկածյալի կամ մեղադրյալի կարգավիճակ չունի, եւ ավելին՝ այդ մասին լուրերը գեներացվում են հենց ՀՀԿ-ից։ Խնդրեցինք, որ, որպես քաղաքագետ, պատասխանի՝ ինքը դրա բացատրությունն ունի՞։

Ի պատասխան՝ Անդրանիկ Միհրանյանն ասաց․ «Դժվար է ինձ ասել, հարցրեք Միշայից, որ ինքը կարողանա բացատրի, բայց որոշ իմաստով կարող եմ մեկնաբանել, որ գուցե դա հասարակության որեւէ մասին մոբիլիզացման ենթարկելու անհրաժեշտությո՞ւնն է՝ ցույց տալով, որ այդ վտանգները կան։ Եվ նաեւ այլ իմաստ էլ կա՝ ցույց տալ, որ այսօրվա Հայաստանի ղեկավարից ամեն ինչ սպասելի է։ Նույնիսկ այդպիսի՝ իր համար կործանարար մի քայլ։ Այսինքն՝ իռացիոնալ է, էմոցիոնալ եւ դեմագոգ, որ ամեն տեսակի քայլեր նրանից հնարավոր են եւ սպասելի»։

Ինչպես հայտնի է՝ Ռուսաստանի գլխավոր դատախազությունը պաշտոնապես մերժեց ԱԺ նախկին պատգամավոր, Հայաստանի դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության նախկին պետ Միհրան Պողոսյանին քրեական հետապնդման ենթարկելու նպատակով Երեւանին հանձնելու մասին ՀՀ գլխավոր դատախազության դիմումը: Չնայած կրեմլյան շրջանակներից սնվող ռուսաստանցի վերլուծաբաններն ու քաղաքագետները սկզբնական շրջանում հայ լրագրողներին հավաստիացնում էին, որ ոչ միայն հայտնի Պանամայի օֆշորի գործով, այլեւ մի շարք այլ ծանրացուցիչ դրվագներով մեղադրվող Պողոսյանը կարտահանձնվի։ Ինչո՞ւ Մոսկվան չհանձնեց Միհրան Պողոսյանին։ Անդրանիկ Միհրանյանն ասաց, որ այդ հարցին չի կարող պատասխանել, քանի որ․ «Ես կարծես թե գիտեի բոլոր մինիստրներին, նախագահներին եւ գրեթե բոլոր գեներալներին, բայց նույնիսկ չգիտեմ, թե Միհրան Պողոսյանն ով է»։

Մեկ այլ խնդրի մասին, որը վերաբերում է Նախիջեւանի հետ սահմանին։ Մասնավորապես, ԳԱԱ արեւելագիտության ինստիտուտի տնօրեն Ռուբեն Սաֆրաստյանն օրերս լրատվամիջոցներին հայտնել էր, թե Նախիջեւանում, որտեղ, ի դեպ, տեղի է ունենում թուրքերի վերաբնակեցում, Թուրքիան ռազմաբազա է նախապատրաստում տեղակայել։ Ակադեմիկոս Սաֆրաստյանը, իհարկե, նշել էր, որ այդ վտանգը չեզոքացվում է նրանով, որ դա ակնհայտորեն դուր չի գա Ռուսաստանին, որն էլ կփորձի խոչընդոտել բազայի տեղակայմանը։ Անդրանիկ Միհրանյանն ի պատասխան ասաց, որ Մոսկվայում այդ հարցի շուրջ որեւէ ինֆորմացիա չկա, ոչ էլ որեւէ մեկը խոսում է։

«Առաջին անգամ ես այդ մասին լսել եմ Զորի Բալայանից, որ Նախիջեւանում ինչ-որ տագնապալից իրադարձություններ են կատարվում, եւ նա դեռ այն ժամանակ էր փորձում փոխանցել ինչ-որ մարդկանց, որոնց դա հետաքրքիր կլիներ, բայց ոչինչ չեմ կարող ասել, որովհետեւ բացի ընդհանուր խոսակցություններից, այն էլ՝ Հայաստանից, ոչ թե Մոսկվայից, ուրիշ բան չեմ լսել»,- ասաց քաղաքագետը։

Անուշ Դաշտենց

դիտվել է 2525 անգամ
Լրահոս
Երկրորդ դատավորը ևս հրաժարվեց քննել Վեհափառի և Սրբազանների գործը․ Մանե Թանդիլյան Ռուս ուղղափառ եկեղեցին աջակցություն է հայտնել Հայ առաքելական եկեղեցուն Փաշինյանի քաղաքականության ամենավտանգավոր կողմերից մեկն էլ հենց սա է․ Հովասափյան Նուրմագոմեդովը քննադատել է Ծառուկյանին Բաղրամյան պողոտայում 35-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել 33-ամյա հետիոտնի․ նա տեղափոխվել է հիվանդանոց Հնդկաստանը կարող է Հայաստանին մոտ 290 կմ հեռահարությամբ «Pralay» հրթիռներ առաջարկել. IDRW 46-ամյա տղամարդը, ում ոտքին առկա է եղել պրոբացիոն սարք, անգիտակից վիճակում տեղափոխվել է հիվանդանոց 3 անձ ձերբակալվել է Ինչու՞ Երևան, այլ ոչ թե, օրինակ, Շիրակի կամ Սյունիքի մարզ Փաշինյանն արդեն միանգամայն հստակ և բաց է խոսում Բայց քաղաքական հավատարմությունը հավերժ պաշտոնի երաշխիք չէ Ադրբեջանի տարածքով Հայաստան կուղարկվի 420 տոննա ցորեն և 280 տոննա գարի Հերթական հարվածը մեր հավաքական հիշողությանը. ահազանգ «Hyundai Elantra»-ն Նոր Երզնկայում հայտնվել է ավտովերանորոգման կետի տարածքում. կա վիրավոր Նրանք որոշել են պարզապես պատճենել մարդկանց հիմարացնելու բանաձևը. Արման Աբովյան Երբ մարդը երես է թեքում լույսից, լույսը չի անհետանում, նա ինքն է հայտնվում ստվերում․ Տեր Հեթում «Արարատ Արմենիայի» հաջողությունը համակարգային աշխատանքի հաջողության ցուցիչ է. Հակոբ Բադալյան Գործն ուղարկվեց Երևանի քրեական առաջին ատյանի դատարան Իրանը բոլոր երկրներին կոչ է արել հրաժարվել ԱՄՆ-ի տնտեսական պատերազմին մասնակցելուց Արագածոտնի մարզում բախվել են «Nissan Elgrand»-ը և «Ford Transit»-ը․ կա 4 վիրավոր Ասեմ՝ ինչ նպատակով են Ռոբերտ Քոչարյանին անմարդկային պայմաններում պահում․ Հայկ Նահապետյան (video) Պատրաստվեք, ձմեռը շատ դաժան է լինելու,1,5 տարի ժամանակ ունենք. Հայկ Նահապետյան (video) Վազելով բարձրանում էր, դեմը փակեցի. Արման Սարոյանը միշտ է պարսավանքի ենթարկվելու․ Ֆարմանյան (video) Դատավորները խայտառակ ճնշման տակ են․ ինչու՞ են Վեհափառի գործն ուղարկում Երևան Արա Զոհրաբյան (video) Նիկո՛լ, չհավատաս․ գործարք չի լինելու․ ինչու՞ Ռուսաստանն արագ արձագանքեց․ Նարեկ Մանթաշյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Օգոստոսի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Օգոստոսի 27-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Օգոստոսի 27-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Օգոստոսի 26-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ազգային ճակատից Նաիրա Գևորգյանը Օգոստոսի 26-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գ․ Սարգսյանը Օգոստոսի 26-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Օգոստոսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Օգոստոսի 25-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Օգոստոսի 25-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Օգոստոսի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am