Հեղափոխական պեդոֆիլը

ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգում բնակվող իրավապաշտպան, հետաքննող լրագրող, Policy Forum Armenia (PFA) վերլուծական կենտրոնի անդամ Արա Մանուկյանը (Ara K. Manoogian) մեղադրվում է մանկապղծության մեջ:
Արա Մանուկյանին 2019 թվականի օգոստոսի 6-ին մեղադրանք է առաջադրվել սեռական հանցագործության, մասնավորապես, մանկապղծության համար: Կալիֆոռնիայի քրեական օրենսգրքի համաձայն՝ մեղադրանքը վերաբերում է մինչև 14 տարեկան անչափահասների հետ անառակաբարո գործողություններ կատարելուն: Արա Մանուկյանի նկատմամբ սահմանվել է 1,330,000 դոլարի չափով գրավ և նրան սպառնում է մինչև 10 տարվա ազատազրկում: Համահայկական Հիմնադրամի նախկին տնօրեն Արա Վարդանյանը այս առթիվ հիշել է, թե ինչպես էր տարիներ առաջ Մանուկյանը փորձում խոչընդոտել հիմնադրամի գործունեությունը:<< Տարածում էր տարբեր ստեր մեր մասին։ Ասեմ ավելին, իմ ղեկավարման 10 տարիների ընթացքում նա միակ քննադատն էր։ Ես միշտ ասում էի, որ նա աշխատում է ազերիների համար և կատարում է պատվերներ։ Երբեք չեմ էլ պատասխանել իր զառանցանքներին։
Եվ ահա մի քանի օր առաջ այդ նույն Արա Մանուգյանին պեդոֆիլիայի հոդվածով մեղադրանք է առաջադրվել ԱՄՆ-ում։ Ընդորում խոսքը գնում է իր իսկ երեխու մասին։
Այ սրանք են մեզ քարկոծողները։
Ժամանակը ամեն ինչ իր տեղը կդնի...>> գրել է նա: Հիշեցնենք նաեւ, որ Մանուկյանն Գարեգին Բ-ի դեմ տարիներ շարունակ ակտիվ պայքար էր մղում:
Տարիներ առաջ ԱՄՆ-ում նա էր կազմակերպիչն այն բողոքի ակցիայի, որն իրականացրեցին մի խումբ հայեր, հենց եկեղեցում՝ պատարագի ժամանակ, որը մատուցվում էր վեհափառի կողմից, հայ համայնքի ներկայացուցիչները սկսեցին գոռգոռալ, բղավել ու վիրավորանքներ հնչեցնել Գարեգին Բ-ի հասցեին: Մանուկյանը հայտարարում էր, որ Գարեգին Բ-ն 1999 թվականին ընտրվել է ընտրակեղծիքների օգնությամբ:
Արա Մանուկյանը հեղափոխության օրերին եւ մինչ օրս էլ Նիկոլ Փաշինյանի աջակիցներից է, ակտիվ հեղափոխական, որը ըստ լուրերի խառնակչություններ է իրկանացնում ԱՄՆ հայ համայնքում:

Անի Սահակյան

դիտվել է 11146 անգամ
Լրահոս
ՔՊ թեկնածուն նախընտրական կաշառք է խոստանում, անչափահասներին օգտագործում «Էս թուլեքին» էլ չեմ անդրադառնում, ընդդիմությու՛ն, տղե՛րք,էս ի՞նչ եք անում, արագացրե՛ք․ Բեկ-Գասպարենց (video) Նիկոլ Փաշինյա՛ն, դե լսիր․․․ ընդդիմադիր պատգամավորի պատասխանը՝ Փաշինյանի այսօրվա հայտարարությանը (video) Էդ ձեր արածի համար ձեզ ամենադաժան պատիժն է սպասվում․ Արշակ Զաքարյան (video) Ո՞ւր են գնացել COP 17-ի փողերը․ Բարձր մակարդակի թալան (video) 10 ամսական աղջիկ է մահացել Սայաթ Նովա և Զորակ գյուղերի խաչմերուկում բախվել են «Lexus»-ը և «Opel»-ը․ կա վիրավոր Ինչ են առաջարկում թոշակառուների հետվճարի ծրագրի հետ կապված Անկլավների թեման շրջանառելով՝ իշխանությունը փորձում է հանրային իրական տրամադրությունները շոշափել Ազատություն, բանականություն, բարոյականություն. Հայաստանի հասարակության նոր կարգախոսը․ Հովհաննիսյան Մերձավոր Արևելքում ակտիվ ռազմական գործողությունների վերսկսումն օրեցօր դառնում է խիստ հավանական 37-ամյա վարորդը հիվանդանոցում մահացել է Արսեն Թորոսյանին թանկարժեք վագր են նվիրել․ «Հրապարակ» Գյումրիում հայտարարվել է մասշտաբային բարեգործական նախաձեռնության մասին. Քըրք Քըրքորյան փողոցը կհիմնանորոգվի. «Փաստ» Ահազանգ Շիկահողից. երբ բնությունն աղաղակում է, իսկ աշխարհը «կանաչ» ֆորումներ է անցկացնում. «Փաստ» Սանկտ Պետերբուրգում՝ ՀՀ հյուպատոսարանում կյանքից զրկված Բորիս Ավագյանի գործը փակուղում է. ինչ է թաքցնում ՔԿ-ն Մոտ 4 անգամ պարգեւավճարներն աճել են․ «Հրապարակ» Ովքե՞ր են հայր և որդի Քոչարյանների գործերը քննող դատավորները Մարդիկ վճարել են, մեքենաները չեն ստացել․ «Էլդրայվը» ստացել է նախազգուշացում․ «Ժողովուրդ» Գիտության ոլորտում նոր ցնցումներ․ Փաշինյանը նոր նախագահ է ընտրել․ «Ժողովուրդ» Փաշինյանը Ղազախստանն ու Ղրղզստանը շփոթել է և ազատել արարողակարգի պետին․ «Ժողովուրդ» 7 մլն․ դրամ աշխատավարձ՝ առանց աշխատանքի ներկայանալու․ Ռուբեն Նազարեթյանը հավակնում է ՀՖՖ նախագահի պաշտոնին․ «Ժողովուրդ» Փաշինյանի իշխանության օրոք պետական թերթերը մեկը մյուսի հետևից փակվեցին․ հայկական տպագիր մամուլը ճգնաժամի առաջ է․ «Ժողովուրդ» Առողջապահության թղթային հեքիաթը և դեղորայքային կոլապսը․ «Փաստ»
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյացը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am