Թորոսյանը ԱՆ սարքել է գործ տվողների նախարարություն. «Հրապարակ»

«Հրապարակի» հարցազրույցը փորձագիտական բժիշկ, առողջապահական կազմակերպիչ
իրավաբան Գագիկ Աղաբեկյանի հետ

-Պարոն Աղաբեկյան, բժիշկները, որպես կանոն, ապաքաղաքական են, երբևէ չեն խառնվում ներքաղաքական գործընթացներին։

-Քաղաքականության մասին բացարձակ կարիք էլ չունեմ խոսելու։ Ոլորտի ներկա վիճակի մասին եմ ուզում խոսել։ Շատ վատ։ Մամուլը և իրադարձությունները չե՞ք տեսնում, ինչ է կատարվում,ամբողջովին զրոյացվում է համակարգը։ Առաջ էլ մի բան չէր, հիմա էլ․․․ էս նախարարը երևի չի էլ հասկանում՝ ինչ է անում։

-Ոլորտի շատ մասնագետներ ասում ու պնդում են, որ պոպուլիզմը շատ է։

-Ոչ թե ասում են, այլ հենց այդպես էլ կա։ Երեկ, օրինակ, մամլո ասուլիս էր, քո նախկին խորհրդականն է եկել, այնպես էլ չէ, որ չես ճանաչում, դու ես էդ մարդուն նշանակել քեզ խորհրդական։ Եվ որքան լավ է, որ էդ խորհրդականն էդքան խելք է ունեցել և տեսել է, թե ինչ է կատարվում և քեզ ընդդիմախոս է դառել։ Եվ դու ասուլիս ես հրավիրում, բայց թողնում, դուրս ես գալիս սենյակից։

-Մեկնաբանվեց, թե բժիշկն իրավունք չուներ այդպես իրեն պահելու։

-Ինչի, խորհրդականն ի՞նչ է արել ,որ։ Մտել է, ասել է՝ ես Ձեզ հարցեր ունեմ տալու։ Եվ լրագրողներն էլ ստեղ են, ուզում եմ հարցեր տալ։ Ինքը վերկացավ գնաց, հետո իր ֆեյսբուքյան ձայնագրությունն արեց, ինքն իր հետ խոսեց և դա գցեց ինտերնետ։

-Բայց Ձեր կարծիքով՝ ինչո՞ւ գնաց։

-Իմ կարծիքով՝ վախեցավ։Որովհետև այդ խորհրդականը, որքանով ես եմ տեղյակ, բավականին սուր հարցերի վերաբերյալ էր ուզում խոսել։ Հարցեր, որոնք պատասխանի անհրաժեշտություն ունեն։ Հայտնվել էր լրագրողների դեմ դիմաց, և քանի որ չգիտեր՝ ինչ պատասխաներ կամ ոնց դուրս գար էդ պատասխանի տակից մամլո առաջ, թողեց, դուրս եկավ։ Նաև ասեմ, որ նախարարին վայել չէ նման բաները՝ այս մարդն է, այն հետևում կանգնած, սրա քավորը, նրա․․․։ Դու, նախարար մարդ, տպավորություն է, որ շուկայում երկու կին տեղի համար կռիվ են անում։ Ի պաշտպանություն նախարարի էլ պետք է ասեմ, որ նրան էլ շատ անհարկի հարցեր են տալիս․ բանակ ծառայել՞ է, չէ․․ ձեր ի՞նչ գործն է, ինչ կապ ունի, նա ուժային նախարար չէ, առողջապահության նախարար է։ Դեռ մի հատ էլ ցույց է տալիս՝ էս դեղն եմ խմում, էն դեղը։

-Այնուամենայնիվ, ասեք՝ առողջապահական ոլորտի ո՞ր մասն է տապալել։

-Ամբողջովին։ Նախարարությունը հեղափոխությունից հետո նոր նախարար ունեցավ, ճի՞շտ է։ Կարո՞ղ եք ասել՝ այդ նախարարն ինչ ծրագրով է շարժվում։ Կառույցը։

-Դե ասում է՝ ունեմ ուռուցքաբանության ծրագիր, որն անվճար է։

- Հա, ասում ա։ Ասում է՝ դու էլ ասա։ Չէ, չէ․․․ ասելով չի։ Միակ բանը, որ ինքը արել է, այն էլ իմ գրառումից հետո, դա իր ուղեղում ծաղկեց, դա ավիասանացիան էր։ Բայց իրենց ուղղաթիռը տուրիստիչեսկի վերտալյոտ ա։ Ընտեղ ոչ հիվանդ կարաս պառկացնես, ոչ էլ տեղ կա, որ, ինչպես Շտապօգնության մեքենայում, սարքավորումներ, բժիշկն էլ կարողանա նստի։ Եվ քանի հատ մահվան դեպք է եղել։ Ճիշտ է՝ փաստ չի, որ մեքենայով բերեին, չէր մահանա։ Հիմա ասեմ՝ ինչպես եմ պատկերացնում ոլորտը, երբ իշխանափոխությունը կատարեց Փաշինյանը, Նիկոլ Փաշինյանը չլիներ, լիներ Պողոս Պողոսյանը, թե Գոքոր Գոքորյանը։ Ժողովուրդը մեկ է՝ կանգնելու էր, բայց ոչ թե կանգնելու էր Նիկոլ Փաշինյանի համար։ Կանգնելու էր ընդդեմ Սերժ Սարգսյանի։Եվ Նիկոլին հաջողվեց մոբիլիզացնել ժոովրդին և կատարել իշխանափոխություն։ Բայց երկրորդ և երրորդ քայլերն իր մոտ չստացվեցին։ Հիմնական պատճառն այն է , որ կադրային բազա չուներ։ Համարյա բոլոր ոլորտներում նշանակվեցին ոլորտից անտեղյակ մարդիկ, որոնք ուղղակի զրոյացրեցին։ Եվ դա բերում է Փաշինանի վարկանիշի անկում, շուտով հնարավոր է՝ զրոյացմանը։ Ամբողջ ժողովրդին հարցրեք՝ էկոնոմիկայի նախարարի կամ գյուղնախարարի անունը ոնց է։ Միայն՝ Նիկոլ, Նիկոլ, ոչ մեկին չգիտեն։ Եվ այս երիտասարդները, որ նստած են իրենց աթոռներին, չեն էլ պատկերացնում՝ ինչ համակարգ են ղեկավարում, որտեղի՞ց պետք է սկսեն և որտեղ վերջացնեն։ Նույնը՝ առողջապահության նախարարը, որը իր պոպուլիզմով իր անունը մի քիչ գցել է ժողովրդի բերանը։ Բայց․․․ 99 տոկոսը երևի իրեն չի ճանաչում։ Պռոստո մենք չենք ճանաչում, որ Արսեն Թորոսյան նման բժիշկ ա։ Ինչո՞վ է զբաղվում․․․ ոչ հարգանք, ոչ բան։ Ինքն էլ եկավ՝ իրա պոպուլիզմով էս ենք անում, էն ենք անում։ Է, հա, հլը մի հատ հարգանք վայելիր, քեզ ցույց տուր, մի բան արա։ Սրան ստեղ է նշանակում, նրան՝ ընտեղ՝ էդ գիտենք սաղս էլ, իր կուրսեցիներին դաս ենք տվել, գիտենք, որ ընկեր չես էլ ունեցել։ Բայց գոնե ում որ նշանակում ես, գոնե նայիր՝ կարողանալու՞ ես էդ հիմարկը ղեկավարել, թե ոչ։ Կամ էս Ուռուցքաբանության կենտրոնի տնօրենին որ հանեց, ինտերներտում իր հրաժարականի ելույթը լսեցի, որ բժիշկներին հավաքել էր և ներկայացնում էր՝ ինչ է կատարվել, ինչ ստուգումներ են եղել՝ ԱԱԾ-ի, ՊԵԿ-ի։ Բոլոր ստուգող հիմնարկների արձանագրությունները ներկայացրեց կոլեկտիվին։ Եվ ամենակարևորը՝ ասում է՝ ինձ կանչել է հինգշաբթի օրը, սկզբից փոխնախարարը, թե՝ պարոն Տանանյան, դիմում գրիր, էդ ժամանակ քեզ շնորհակալություն կհայտնենք կատարածդ գործի համար, չես գնա՝ կհեռացնենք։ Նա էլ ասել է՝ չէ, չեմ գրում, հեռացրեք։ Հետո, պատմեց, որ նախարարն է կանչել ու ասել՝ մենք իրար հետ չենք կարա աշխատենք։Հիմա, այ ընկեր ջան, եթե դու պատրաստ ես շնորհակալություն հայտնել լավ աշխատանքի համար, ինչու՞ ես հեռացնում էդ մարդուն, եթե նա լավ է աշխատել ու դու պատրաստ ես շնորհակալություն հայտնել։ Կարա՞ք ինձ բացատրել։ Ես վստահ եմ, որ Տանանյանը, ինչպես մյուս առողջապահական կազմակերպիչները,թերություններ էլ կունենա, անթերի մարդ չկա, բայց նման ձևով հեռացնելը աբսուրդ է։ Ուրիշ բան, եթե թերություններ են հայտնաբերվել։ Հենա՝ գործերը տվել ես ԱԱԾ, Վերահսկողոթյանն ես ուղարկել, ստուգել են, ՊԵԿ-ն է ստուգել քանի անգամ։ Եվ բոլորն էլ՝ գրել են, որ էս հիմնարկում ամեն ինչ նորմալ է։ Նորից եմ ասում՝ լինի՞ խնդիր, հարց չկա, ոչ միայն հեռացրեք, այլ ոնց որ նախարաությունը սարքել ես գործ տվողների նախարարություն, շարունակիր ԱԱԾ-ին ու քննչական մարմիններին դիմի, թող գործ հարուցեն, դատեն։ Խնդիր չեմ տեսնում, եթե թերություններ կան։

Եվ վերջում, Նիկո՛լ։Էս ժողովուրդը դեմ գնաց նախկին բարքերին, մերժեց Սերժին, եկավ կանգնեց քո կողքը։ Բայց դու էսօր էս ինչ ես անում։ Չե՞ս մտածում, որ վաղն ավելի վատ է լինում։ Էդ իր կադրերը, էդ Ամուլսարը, էդ Ստամբուլյան կոնվենցիան, Սևանի ջուրը, որ իջնում է։ Գնալով վատանում է, ինքն էլ գիշերը մի բան է ասում, առավոտյան մի բան ֆեյսբուքում գրում։

դիտվել է 625 անգամ
Լրահոս
Վենեսուելայի ափերի մոտ նոր ցնցումներ են տեղի ունեցել «Nissan Sentra»-ն վրաերթի է ենթարկել 13-ամյա հեծանվորդին․ վերջինը տեղափոխվել է հիվանդանոց Նոր մանրամասներ են հայտնի Փամբակ գետի դեպքից Պարեկները հայտնաբերել են վթարային իրավիճակներ ստեղծած BYD-ի վարորդին ԿԸՀ-ն ՍԴ-ում որպես պատասխանող կողմ է ներկայացնում 7 քաղաքական ուժերի ներկայացրած դիմումի վերաբերյալ իր դիրքորոշումը Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիրի բարեկարգումը կավարտվի դեկտեմբերին Բռնությունը կհանդիպի բռնության. Վենս Իրանը հարձակում է սկսել Բահրեյնի վրա Արտակարգ դեպք՝ Երևանում․ բժիշկներին հաջողվել է փրկել հիվանդանոց տեղափոխված 3 քաղաքացիների կյանքը «Արդար պատերազմի» գիտակցությամբ ապրող ժողովուրդը չի պարտվի «խաղաղության» հայտարարած պատերազմին Ռաիսա Մկրտչյանի մահվան կապակցությամբ ՀՀ վարչապետի որոշմամբ ստեղծվել է թաղման հանձնաժողով Եվրոպայում շոգ եղանակի պատճառով մահացածների թիվն աճել է ԱԱ-2026. hայտնի են 1/16 եզրափակիչի առաջին ինը զույգերը Իսրայելը և Լիբանանը շրջանակային համաձայնագիր են ստորագրել Միացյալ Նահանգների հետ Ճապոնիային պատուհասել է «Հիգոս» թայֆունը. այժմ երկրին է մոտենում «Մեկխալան» TRIPP նախագծի իրականացման արժեքը․ ՀՀ ազգային հավաքականի նախկին գլխավոր մարզիչի մոտ ախտորոշվել է քաղցկեղ Լատվիայի վարչապետ. Ուկրաինայի՝ ԵՄ-ին արագացված անդամակցությունը նրա ռեսուրսներին հասանելիություն կբացի Իրանում հարձակվել են ոստիկանական բաժանմունքի վրա. կան զոհեր, վիրավորների թվում՝ 3 տարեկան աղջնակ «Վերջում տաճարը հաղթելու է փողոցին…». Արմեն Հովասափյան Ուկրաինայում նշվել է Աստվածածնի հայկական պատկերակի օրվա 235-ամյակը TRIPP-ի մասին հիմա խոսելը վաղաժամ է, չկան բավարար պայմաններ ու երաշխավորված հեռանկարներ․ Զաքարյան 53-ամյա տղամարդը տեղափոխվել է հիվանդանոց, 4 ձերբակալված կա Սերմը նույնն է, հողն է տարբեր, Աստծո խոսքը նույնն է, մարդն է տարբեր. Տեր Մանուկ Փամբակ գետում հայտնաբերվել է մարմին. փրկարարները հատուկ ճոպանների միջոցով փորձում են դուրս բերել ափ
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 26-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հունիսի 26-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը Հունիսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հունիսի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Հունիսի 25-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հունիսի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հունիսի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հունիսի 24-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am