Եթե Հայաստանի և Արցախի միջև անհամաձայնություններ կան, դրանք պետք է փակ դռների հետևում քննարկել ու համաձայնության գալ. ԼՂ ԱԺ փոխնախագահը՝ Նիկոլ Փաշինյանին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը, թե Հայաստանի և Արցախի իշխանությունների միջև անհամաձայնություն կա, վտանգավոր է: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Լեռնային Ղարաբաղի Ազգային ժողովի փոխնախագահ Վահրամ Բալայանը: Նա նշեց, թե դժվարանում է ասել՝ որ հարցերի մասին է խոսում վարչապետը, ինչ նկատի ունի անհամաձայնություն ասելով: Հարցին, թե Արցախը Հայաստանի հետ բոլոր հարցերում համաձա՞յն է, նա ասաց, որ չկա մի հարց, որի շուրջ հնարավոր չէ նստել, քննարկել ու համաձայնության գալ:

Վահրամ Բալայանը ենթադրեց, որ գուցե Արցախի ներկայիս իշխանությունների ու Հայաստանի նախկին իշխանությունների համագործակցությունն է Փաշինյանին ստիպել նման հայտարարություն հնչեցնել:

«Ես լսել եմ, որ անհամաձայնություններ կան: Նույնիսկ մամուլում կարդացել եմ, որ պահանջում են Բակո Սահակյանի հրաժարականը, բայց ես չգիտեմ, թե կոնկրետ ինչ հարցերի շուրջ անհամաձայնություն կա»,- ասաց նա:

Միաժամանակ, արցախցի պատգամավորը նկատեց, որ Նիկոլ Փաշինյանի այս միտքը կարող է օգտագործվել Ադրբեջանի կողմից: «Ես դեմ եմ նման հայտարարություններին: Արցախի իշխանություններին մի քանի ամիս է մնացել: Խոսել, լրագրողների ուշադրությունը հրավիրել, Ադրբեջանի ձեռքին խաղաթուղթ տալ... Ընտրությունները կլինեն, առաջ կշարժվենք, ի՞նչ կարիք կա նման հայտարարությունների: Բաքուն կարող է հազար ու մի բան ընթերցել նման մտքերի տակ, ասել՝ այ տեսեք, թե ինչեր է ասում Հայաստանը: Սա վատ է: Ցավոք, մենք չենք կարողանում երկու երկրների հանգամանքը լավ օգտագործել: Ի՞նչն է խանգարում համատեղ հանդես գալ միջազգային հանրության առջև ու առաջ շարժվել: Չենք կարողանում օգտագործել սա»,- նշեց ԱԺ փոխնախագահը:

Բալայանը նկատեց, որ եթե կան որոշակի անհամաձայնություններ, դա պետք է փակ դռների ներսում քննարկել, համաձայնության գալ:

դիտվել է 639 անգամ
Լրահոս
Երկրորդ դատավորը ևս հրաժարվեց քննել Վեհափառի և Սրբազանների գործը․ Մանե Թանդիլյան Ռուս ուղղափառ եկեղեցին աջակցություն է հայտնել Հայ առաքելական եկեղեցուն Փաշինյանի քաղաքականության ամենավտանգավոր կողմերից մեկն էլ հենց սա է․ Հովասափյան Նուրմագոմեդովը քննադատել է Ծառուկյանին Բաղրամյան պողոտայում 35-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել 33-ամյա հետիոտնի․ նա տեղափոխվել է հիվանդանոց Հնդկաստանը կարող է Հայաստանին մոտ 290 կմ հեռահարությամբ «Pralay» հրթիռներ առաջարկել. IDRW 46-ամյա տղամարդը, ում ոտքին առկա է եղել պրոբացիոն սարք, անգիտակից վիճակում տեղափոխվել է հիվանդանոց 3 անձ ձերբակալվել է Ինչու՞ Երևան, այլ ոչ թե, օրինակ, Շիրակի կամ Սյունիքի մարզ Փաշինյանն արդեն միանգամայն հստակ և բաց է խոսում Բայց քաղաքական հավատարմությունը հավերժ պաշտոնի երաշխիք չէ Ադրբեջանի տարածքով Հայաստան կուղարկվի 420 տոննա ցորեն և 280 տոննա գարի Հերթական հարվածը մեր հավաքական հիշողությանը. ահազանգ «Hyundai Elantra»-ն Նոր Երզնկայում հայտնվել է ավտովերանորոգման կետի տարածքում. կա վիրավոր Նրանք որոշել են պարզապես պատճենել մարդկանց հիմարացնելու բանաձևը. Արման Աբովյան Երբ մարդը երես է թեքում լույսից, լույսը չի անհետանում, նա ինքն է հայտնվում ստվերում․ Տեր Հեթում «Արարատ Արմենիայի» հաջողությունը համակարգային աշխատանքի հաջողության ցուցիչ է. Հակոբ Բադալյան Գործն ուղարկվեց Երևանի քրեական առաջին ատյանի դատարան Իրանը բոլոր երկրներին կոչ է արել հրաժարվել ԱՄՆ-ի տնտեսական պատերազմին մասնակցելուց Արագածոտնի մարզում բախվել են «Nissan Elgrand»-ը և «Ford Transit»-ը․ կա 4 վիրավոր Ասեմ՝ ինչ նպատակով են Ռոբերտ Քոչարյանին անմարդկային պայմաններում պահում․ Հայկ Նահապետյան (video) Պատրաստվեք, ձմեռը շատ դաժան է լինելու,1,5 տարի ժամանակ ունենք. Հայկ Նահապետյան (video) Վազելով բարձրանում էր, դեմը փակեցի. Արման Սարոյանը միշտ է պարսավանքի ենթարկվելու․ Ֆարմանյան (video) Դատավորները խայտառակ ճնշման տակ են․ ինչու՞ են Վեհափառի գործն ուղարկում Երևան Արա Զոհրաբյան (video) Նիկո՛լ, չհավատաս․ գործարք չի լինելու․ ինչու՞ Ռուսաստանն արագ արձագանքեց․ Նարեկ Մանթաշյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Օգոստոսի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Օգոստոսի 27-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Օգոստոսի 27-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Օգոստոսի 26-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ազգային ճակատից Նաիրա Գևորգյանը Օգոստոսի 26-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գ․ Սարգսյանը Օգոստոսի 26-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Օգոստոսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Օգոստոսի 25-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Օգոստոսի 25-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Օգոստոսի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am