Վերջապես հայ հանրությունն ըմբոշխնեց ապրիլյան թավշյա հեղափոխության իրական ձեռքբերումը:
Երեկ Բաղրամյանի ոստիկանները բացահայտեցին 21 տարի առաջ տեղի ունեցած 13 հավի գողության փաստը: Հասկանում եք՝ 13 հավի: Իսկ սա նշանակում է, որ Հայաստանում հավերն այլեւս ապահովագչված են, նրանց ոչ ոք չի կարող գողանալ, եթե նույնիսկ գողանա էլ, ապա թող իմանա, որ 21 տարի անց քաջարի ոստիկանները բացահայտելու են դա: Որտեղ էլ որ հավերը լինեն, ավելի ճիշտ մեծ է հավանականությունը, որ չեն լինի, բայց կապ չունի, ոստիկանների կողմից չի ներվի այդ աններելի հանցագործությունը, նրանք ուժեր կլարեն, միջոցներ կվատնեն թեկուզ երեք հավի ոտնահարված պատիվը վերականգնելու համար:
Իսկ դուք լինեիք՝ ինչ կանեիք մեր ոստիկանության փոխարեն, երկրում ամեն ինչ հրաշալի է, գողականներ չկան, սխոդկաներ չկան, ոչ համաներում է եղել, ոչ էլ դրանից հետո հանցագործություններն են շատացել, ոչ էլ գրպանահատներ ակտիվացել: Ոստիկանները, հո պարապ չեն նստելու, մեր հարկատուներիցս աշխատավարձ են ստանում, պիտի մի գործ անեն, թե ոչ: Մարդիկ էլ արել են, եւ ինչպիս՜ն: Բացահայտել են 21 տարվա վաղեմության գողություն, թե ինչպես, այ դա միայն իրենք կարող են ասել: Եկեք ազգովին փառք ու պատիվ մատուցենք մեր ոստիկաններին եւ Վալերի Օսիպյանին, գլուխ խոնարհելով նրանց անուրանալի ու անգնահատելի աշխատանքների եւ այն պարգեւի համար, որ մեր հավերը հավերժ պաշտպանված կլինեն: Հույս հայտնելով, որ քաջարի ոստիկանությունն այսուհետ իր պաշտպանության տակ կառնի նաեւ մեր կովերին, ոչխարներին, շներին ու կատուներին ու կբացահայտի նաեւ նրանց նկատմամբ ոճրագործությունները:
Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը
Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը
Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը
Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը
Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյացը
Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը
Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը