Հատուկ բթամիտների համար այսօր երեկոյան Facebook-ի ու Instagram-ի էջերում կտեղադրեմ փաստեր. Լևոն Քոչարյան
Եկեք ամեն մեկի ասածին չանդրադառնամ, այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդին՝ Լևոն Քոչարյանն՝ անդրադառնալով ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանի դիտարկմանը, որ եթե դատարանների վրա ճնշում են տեսնում, թող դիմեն իրավապահներին։
«Մարդիկ կան բան են խոսում, փաստաբանների երեխեքին են թաղում, մարդիկ կան Ազգային ժողովում ասում են, որ ես «Rolls royce» մեքենա եմ քշում, հասկանո՞ւմ եք, էնքան սուտ բաներ կա: Հատուկ բթամիտների համար այսօր երեկոյան իմ Facebook-ի ու Instagram-ի էջերում կտեղադրեմ այն փաստերը, որի մասին բոլորը գիտեն, բայց շատ մարդիկ իրենց հիմարի տեղ են դնում»,- նշեց նա: