Նիկոլ Փաշինյանի միակ զենքը

Նորություն ասած չենք լինի, եթե փաստենք, որ Նիկոլի միակ զենքը` կախարդական փայտիկը, որով փորձում է ուղեղներ լվանալ, մանիպուլյացիան է: Մանիպուլյացիայի հիմնական գործիքն էլ ֆեյսբուքն է`շուրջօրյա ռեժիմով թարմացվող ֆեյբուքյան գրառումները չեղած բաների մասին եւ կես-ճշմարտությունները տնտեսության այս կամ այն ոլորտում, այս կամ այն ճյուղում կամ ենթաճյուղում գրանցված «տպավորիչ աճի» վերաբերյալ, որի անունը կա` ամանում չկա։

Ընդ որում, կարեւոր չէ` ինչը ինչի հետ է համեմատում. երբ պետք է` ամիսը համեմատում է նախորդ ամսվա հետ, եւ վարպետորեն շրջանցում նախորդ տարվա նույն ժամանակահատվածում արձանագրված ցուցանիշ(ներ)ը, երբ պետք է` նախորդ տարվա նույն ժամանակահատվածի հետ է համեմատում։ Կարեւորը «տպավորիչ աճ» ցույց տալն է։

«Վիճակագիրներից քայլ առաջ» Փաշինյանի անձնական էջում հրապարակվող թվերը գրեթե անմիջապես հերքվում են մասնագետների կամ նույն վիճակագիրների, անգամ «սեփական» կաբինետի անդամների կողմից, բայց մեծուփոքր ստերի, քարոզչական աճպարարությունների մեջ բռնվելուց ժողվարչապետն առանձնապես չի նեղվում։ Մեկ է`իր ֆանատներին փաստերը չեն հետաքրքրում. փաստերը նրանց կտրականապես հակացուցված են` մի ականջից մտնում են, մյուսով` դուրս գալիս, ոչ մի հետք չթողնելով մտածելու համար նախատեսված «գորշ նյութի» ծալքերում։

Օրինակ`գրում է. «Հուլիսի տնտեսական թվերը բավական տպավորիչ են ստացվել։ Ունենք Տնտեսական ակտիվության ցուցանիշ` 8.1 տոկոս։ Արդյունաբերական արտադրանքի ծավալի աճ`16.1 տոկոս։ Շինարարության աճ՝ 4.1 տոկոս, Առեւտրի շրջանառության աճ` 9.1 տոկոս, Ծառայությունների աճ՝ 14.9 տոկոս, Միջին անվանական աշխատավարձի աճ՝ 8 տոկոս, Արտահանման աճ՝ 19.5 տոկոս»:

Հաջորդ օրը էկոնոմիկայի նախարարը բոլորովին այլ՝ ոչ հովվերգական պատկեր է ներկայացնում. «Այսօր մենք մոտավորապես 15 անգամ զիջում ենք աշխարհի առաջին տեղերը զբաղեցնող երկրներին մեկ շնչի հաշվով ստեղծված եկամտի տեսանկյունից, ունենք 8 անգամ ավելի ցածր արտադրողականություն, քան Եվրոպայի ցանկացած միջին երկիր, մենք ունենք առնվազն 2 անգամ ցածր արտադրողականություն, քան ԵԱՏՄ առաջատար պետությունները», եւ ասում է`մակրոտնտեսական ակտիվությունը մեզ չի գոհացնում։

«Կողքից» հուշում են` նախ, տնտեսական ակտիվության աճը դեռ տնտեսական աճ չէ, որ էդպես վեր-վեր եք թռչում, երկրորդ` այդ 8,1 տոկոս աճի մեջ գյուղատնտեսության ոլորտը, որտեղ պաշտոնապես ավելի քան 7 տոկոս անկում է արձանագրվել («Ագրարագյուղացիական միավորում» ՀԿ նախագահ Հրաչ Բերբերյանը վստահեցնում է` անկումն իրականում 15-20 տոկոս է եղել. բոլոր ուղղություններով, հատկապես պտղի, խաղողի, ցորենի, կարտոֆիլի արտադրության, անասնապահության ոլորտներում «ծանր վիճակ է»), արտացոլված չէ։

Թանգարանների այցելուների թվի թռիչքային (40 տոկոսանոց) աճ է արձանագրում, ընդդիմախոսները տեղնուտեղը հակադարձում են` այլ կերպ չէր էլ կարող լինել, քանզի համեմատության «եզրը» 2018-ի առաջին կիսամյակն է, երբ երկիրը բոլորվին այլ «թատրոն»` ռեալիթի շոու էր նայում Փաշինյանի «գերակա դերակատարմամբ», եւ թանգարաններն առնվազն երկու ամիս մատնված էին լիակատար անգործության, Փաշինյանի պետքը չէ`խուլ ու համր է ձեւանում։

Խոսում է ավելացած տասնյակ հազարավոր աշխատատեղերի մասին, Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ Մեսրոպ Մանուկյանը «երեսին շրխկացնում» է` վերջին եռամսյակում պաշտոնապես իբր` գրանցված 576 000 վարձու աշխատողներից ընդամենը 501 000-ն է ամենամսյա մուծումներ արել հիմնադրամին։ Ո՞ւր են անհետացել մնացած 75 հազար աշխատողների վճարած 1000-ական դրամները, այդ աշխատատեղերը կա՞ն, թե՞ «ֆիկցիա» են` մանիպուլյացիա, թվանկարչություն, ուղեղի մորմոք կամ` կարո՞ղ է ինչքան ավելացել են, մի երկու այդքան էլ կրճատվել են, Նիկոլի «անձնական էջը» համեստորեն լռում է։

Ոչ մի խոսք` այն մասին, որ պաշտոնական վիճակագրության համաձայն, հունվար-հուլիս ամիսներին պաշտոնապես գրանցված գործազուրկների թիվը 16 000-ով ավելացել է, այն դեպքում, երբ 2018-ի նույն ժամանակահատվածի տվյալներով`5000-ով կրճատվել էր: Ոչ մի ծպտուն, որ ավելացել է նաեւ Հայաստանից դրամական փոխանցումների արտահոսքը, այն էլ`2 անգամ, եւ հասել 126 մլն 400 հազար դոլարի։ Ինչի՞ մասին է խոսում «տպավորիչ աճի» այս ցուցանիշը` թերեւս, պետք չէ բացատրել։

Փաստորեն թավշյա վիճակագրությունն էլ արդեն չի օգնում Փաշինյանին` քողարկելու իր անփառունակ «իշխանավարման» վնասները, ու դրա դեմ ոչինչ չես անի։

Լիլիթ Պողոսյան

7or.am

դիտվել է 1270 անգամ
Լրահոս
Երկրորդ դատավորը ևս հրաժարվեց քննել Վեհափառի և Սրբազանների գործը․ Մանե Թանդիլյան Ռուս ուղղափառ եկեղեցին աջակցություն է հայտնել Հայ առաքելական եկեղեցուն Փաշինյանի քաղաքականության ամենավտանգավոր կողմերից մեկն էլ հենց սա է․ Հովասափյան Նուրմագոմեդովը քննադատել է Ծառուկյանին Բաղրամյան պողոտայում 35-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել 33-ամյա հետիոտնի․ նա տեղափոխվել է հիվանդանոց Հնդկաստանը կարող է Հայաստանին մոտ 290 կմ հեռահարությամբ «Pralay» հրթիռներ առաջարկել. IDRW 46-ամյա տղամարդը, ում ոտքին առկա է եղել պրոբացիոն սարք, անգիտակից վիճակում տեղափոխվել է հիվանդանոց 3 անձ ձերբակալվել է Ինչու՞ Երևան, այլ ոչ թե, օրինակ, Շիրակի կամ Սյունիքի մարզ Փաշինյանն արդեն միանգամայն հստակ և բաց է խոսում Բայց քաղաքական հավատարմությունը հավերժ պաշտոնի երաշխիք չէ Ադրբեջանի տարածքով Հայաստան կուղարկվի 420 տոննա ցորեն և 280 տոննա գարի Հերթական հարվածը մեր հավաքական հիշողությանը. ահազանգ «Hyundai Elantra»-ն Նոր Երզնկայում հայտնվել է ավտովերանորոգման կետի տարածքում. կա վիրավոր Նրանք որոշել են պարզապես պատճենել մարդկանց հիմարացնելու բանաձևը. Արման Աբովյան Երբ մարդը երես է թեքում լույսից, լույսը չի անհետանում, նա ինքն է հայտնվում ստվերում․ Տեր Հեթում «Արարատ Արմենիայի» հաջողությունը համակարգային աշխատանքի հաջողության ցուցիչ է. Հակոբ Բադալյան Գործն ուղարկվեց Երևանի քրեական առաջին ատյանի դատարան Իրանը բոլոր երկրներին կոչ է արել հրաժարվել ԱՄՆ-ի տնտեսական պատերազմին մասնակցելուց Արագածոտնի մարզում բախվել են «Nissan Elgrand»-ը և «Ford Transit»-ը․ կա 4 վիրավոր Ասեմ՝ ինչ նպատակով են Ռոբերտ Քոչարյանին անմարդկային պայմաններում պահում․ Հայկ Նահապետյան (video) Պատրաստվեք, ձմեռը շատ դաժան է լինելու,1,5 տարի ժամանակ ունենք. Հայկ Նահապետյան (video) Վազելով բարձրանում էր, դեմը փակեցի. Արման Սարոյանը միշտ է պարսավանքի ենթարկվելու․ Ֆարմանյան (video) Դատավորները խայտառակ ճնշման տակ են․ ինչու՞ են Վեհափառի գործն ուղարկում Երևան Արա Զոհրաբյան (video) Նիկո՛լ, չհավատաս․ գործարք չի լինելու․ ինչու՞ Ռուսաստանն արագ արձագանքեց․ Նարեկ Մանթաշյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Օգոստոսի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Օգոստոսի 27-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Օգոստոսի 27-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Օգոստոսի 26-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ազգային ճակատից Նաիրա Գևորգյանը Օգոստոսի 26-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գ․ Սարգսյանը Օգոստոսի 26-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Օգոստոսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Օգոստոսի 25-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Օգոստոսի 25-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Օգոստոսի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am