Փաշինյանի ինխանությունն ապաստան է տրամադրել հայերի դեմ գործունեություն ծավալած ռուսաստանցի քաղաքական գործչի

Ռուսաստանցի հասարակական-քաղաքական գործիչ Վիտալի Շիշկինը Facebook-յան իր էջում գրառում է կատարել այն մասին, որ Հայաստանն իրեն տրամադրել է փախստականի կարգավիճակ՝ որպես քաղաքական գործչի, որը քաղաքական դրդապատճառներով հետապնդվում է Ռուսաստանում: Նա նաեւ շնորհակալություն է հայտնել Հայաստանին նման որոշման համար: Այս մասին տեղեկացնում է Verelq.am-ը:

Այս տեղեկատվությունը հաստատեցին կառավարությունում մեր աղբյուրները՝ չցանկանալով ներկայացնել մանրամասներ: ՀՀ Միգրացիոն ծառայությունը դեռեւս հանդես չի եկել մեկնաբանությամբ: Այս տեղեկատությունը հետաքրքիր երանգներ է պարունակում՝ հաշվի առնելով այն, որ Ռուսաստանը բոլորովին վերջերս մերժել էր Հայաստանին արտահանձնել ԴԱՀԿ նախկին ղեկավար Միհրան Պողոսյանին, որն անցնում է քրեական գործով որպես մեղադրյալ:

Համաձայն Շիշկինի Facebook-յան էջում առկա տեղեկատվության՝ նա դեռեւս այս տարվա փետրվարին է դիմել Հայաստանի իշխանություններին ապաստան ստանալու համար: Ռուսաստանցի գործիչը, որը բազմաթիվ հակակառավարական ցույցերի է մասնակցել ոչ միայն ՌԴ-ում, այլեւ Թուրքիայում, Մոլդովայում ու Հայաստանում, այդ ժամանակ համացանցում հրապարակել էր ՀՀ-ում ապաստան հայցողի վկայականը՝ կատարելով հետեւյալ գրառումը. «Ահա, իմ նոր ժամանակավոր փաստաթուղթը: Առջեւում նոր ծրագրեր են, անցյալում՝ փորձ ու մեծ կորուստներ»:

 

Համաձայն փաստաթղթի՝ նրա բնակության վայրը Գյումրին է, սակայն Facebook-ում Շիշկինի էջում որպես բնակության վայր նշվում է Երեւանը:

 

 

 

Ինչպես հայտնում են ռուսաստանյան ԶԼՄ-ները՝ Վիտալի Շիշկինը հանդիսանում է «Աջերը հանուն եվրոպական զարգացման» կուսակցության ղեկավարը, «Былое» հրատարակչության տնօրենը, քաղաքհալածյալների երեխաներին աջակցող Միջազգային բարեգործական հիմնադրամի նախագահը եւ «Ոչ ապօրինություններին, ստրկությանն ու խոշտանգումներին» միջազգային հասարակական կոմիտեի ստեղծողը:

 

Համաձայն մամուլի հրապարակումների՝ Շիշկինը քանիցս հայտնվել է ռուսաստանյան իրավապահների ուշադրության կենտրոնում, եւ անգամ քրեական պատասխանատվության ենթարկվել: Առաջին անգամ դա տեղի է ունեցել 2011 թ-ին, երբ նրա նկատմամբ քրեական գործ է հարուցվել ՌԴ Քրեական օրենսգրքի 159 հոդվածի 4-րդ կետով: Այդ ժամանակ նա դատապարտվել է չորս տարվա պայմանական ազատազրկման եւ տուգանվել 5.8 մլն ռուբլու չափով:

2015 թ-ին Շիշկինը կրկին դատապարտվում է մասսայական անկարգություններ հրահրելու նպատակով ատելության եւ թշնամանքի սերմանման հոդվածով: Այս անգամ քաղաքական գործիչը դատապարտվում է չորս տարի ազատազրկման:

Շուտով Վիտալի Շիշկինին «Մեմորիալ» կենտրոնը եւ Amnesty International-ը ճանաչում են քաղաքական բանտարկյալ: Հենց «Մեմորիալ»-ը այս տարվա փետրվարին դիմում է Հայաստանի միգրացիոն ծառայությանը՝ միջնորդելով, որպեսզի Շիշկինին որպես քաղաքական գործչի տրամադրվի փախաստականի կարգավիճակ: Կարգավիճակը Շիշկինին տրմադրվել է, սակայն պարզ չէ՝ որպես ուղղակի փախստականի, թե քաղաքական հայցքների համար հետապնդվող գործչի:

Համենայն դեպս, Հայաստանի պատմության մեջ դժվար է հիշել դեպք, որ որեւէ մեկին տրամադրած լինի քաղաքական «էմիգրանտի» կարգավիճակ:

Ամեն դեպքում Վիտալի Շիշկինի քաղաքական կենսագրությունը բավականին հարուստ է ոչ միայն Ռուսաստանում, այլեւ արտերկրում՝ հակակառարավարական ցույցերին մասնակցելու տեսանկյունից:

 

Մանրամասները՝ Verelq.am-ում:

 

դիտվել է 1084 անգամ
Լրահոս
Երկրորդ դատավորը ևս հրաժարվեց քննել Վեհափառի և Սրբազանների գործը․ Մանե Թանդիլյան Ռուս ուղղափառ եկեղեցին աջակցություն է հայտնել Հայ առաքելական եկեղեցուն Փաշինյանի քաղաքականության ամենավտանգավոր կողմերից մեկն էլ հենց սա է․ Հովասափյան Նուրմագոմեդովը քննադատել է Ծառուկյանին Բաղրամյան պողոտայում 35-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել 33-ամյա հետիոտնի․ նա տեղափոխվել է հիվանդանոց Հնդկաստանը կարող է Հայաստանին մոտ 290 կմ հեռահարությամբ «Pralay» հրթիռներ առաջարկել. IDRW 46-ամյա տղամարդը, ում ոտքին առկա է եղել պրոբացիոն սարք, անգիտակից վիճակում տեղափոխվել է հիվանդանոց 3 անձ ձերբակալվել է Ինչու՞ Երևան, այլ ոչ թե, օրինակ, Շիրակի կամ Սյունիքի մարզ Փաշինյանն արդեն միանգամայն հստակ և բաց է խոսում Բայց քաղաքական հավատարմությունը հավերժ պաշտոնի երաշխիք չէ Ադրբեջանի տարածքով Հայաստան կուղարկվի 420 տոննա ցորեն և 280 տոննա գարի Հերթական հարվածը մեր հավաքական հիշողությանը. ահազանգ «Hyundai Elantra»-ն Նոր Երզնկայում հայտնվել է ավտովերանորոգման կետի տարածքում. կա վիրավոր Նրանք որոշել են պարզապես պատճենել մարդկանց հիմարացնելու բանաձևը. Արման Աբովյան Երբ մարդը երես է թեքում լույսից, լույսը չի անհետանում, նա ինքն է հայտնվում ստվերում․ Տեր Հեթում «Արարատ Արմենիայի» հաջողությունը համակարգային աշխատանքի հաջողության ցուցիչ է. Հակոբ Բադալյան Գործն ուղարկվեց Երևանի քրեական առաջին ատյանի դատարան Իրանը բոլոր երկրներին կոչ է արել հրաժարվել ԱՄՆ-ի տնտեսական պատերազմին մասնակցելուց Արագածոտնի մարզում բախվել են «Nissan Elgrand»-ը և «Ford Transit»-ը․ կա 4 վիրավոր Ասեմ՝ ինչ նպատակով են Ռոբերտ Քոչարյանին անմարդկային պայմաններում պահում․ Հայկ Նահապետյան (video) Պատրաստվեք, ձմեռը շատ դաժան է լինելու,1,5 տարի ժամանակ ունենք. Հայկ Նահապետյան (video) Վազելով բարձրանում էր, դեմը փակեցի. Արման Սարոյանը միշտ է պարսավանքի ենթարկվելու․ Ֆարմանյան (video) Դատավորները խայտառակ ճնշման տակ են․ ինչու՞ են Վեհափառի գործն ուղարկում Երևան Արա Զոհրաբյան (video) Նիկո՛լ, չհավատաս․ գործարք չի լինելու․ ինչու՞ Ռուսաստանն արագ արձագանքեց․ Նարեկ Մանթաշյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Օգոստոսի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Օգոստոսի 27-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Օգոստոսի 27-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Օգոստոսի 26-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ազգային ճակատից Նաիրա Գևորգյանը Օգոստոսի 26-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գ․ Սարգսյանը Օգոստոսի 26-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Օգոստոսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Օգոստոսի 25-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Օգոստոսի 25-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Օգոստոսի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am