Փաշինյանը ազատվում է Սարգսյանների կադրերից

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը սեպտեմբերի 3-ին, նոր որոշում է ստորագրել. Սուրեն Ղամբարյանին ազատել է աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության ծառայության պետի պաշտոնից: Վերջին շրջանում շատ էին խոսակցությունները, որ լարված են ծառայության պետ Սուրեն Ղամբարյանի և նրա տեղակալ Արսեն Օհանյանի, ինչպես նաև ծառայության գլխավոր քարտուղար Վանիկ Բաբաջանյանի հարաբերությունները։ Գրում է Lurer.com-ը:

Վերջիններս սոցիալական ցանցերում գրառումներ էին կատարում, որ Սուրեն Ղամբարյանը ծառայությունում անառողջ մթնոլորտ է ստեղծում։ Սուրեն Ղամբարյանը, սակայն, հրաժարվում էր մեկնաբանել իրավիճակը։ Նախարար Զարուհի Բաթոյանը որոշել էր խնդիրը լուծել Օհանյանին աշխատանքից ազատելով, այսօր սակայն նույն բախտին արժանացավ նաև Ղամբարյանը: Սուրեն Ղամբարյանը Հայկ Սարգսյանի մտերիմ ընկերն է, Իմքայլական երիտասարդների շրջանում հայտնի է «Հայկի Սուրո» անվամբ: Սուրեն Ղամբարյանը նախկինում աղմուկի կենտրոնում է եղել, երբ ՊԵԿ-ում է աշխատել: Կոռուպցիոն սկանդալի պատճառով նրան առաջարկել են դիմում գրել և հեռանալ: Մինչ հեղափոխությունը Ղամբարյանն աշխատանք չի ունեցել, իսկ հեղափոխությունից հետո Հայկ Սարգսյանի հետ հայտնվել է Պետական վերահսկողական ծառայությունում: Զբաղեցրել է Պետական վերահսկողական ծառայության տնտեսական ոլորտի վերահսկողության վարչության պետի պաշտոնը: Ղամբարյանն իր գործելավոճով այնքան ոչ պրոֆեսիոնալ է եղել, որ անգամ նրան տանել չի կարողացել բոլորին սիրող Դավիթ Սանասարյանը: Վերջինս Ղամբարյանին առաջարկել է դիմում գրել և հեռանալ:

Ասում են, որ Սուրենի համար Հայկ և Նաիրի Սարգսյաններն են երաշխավոր կանգնել վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ, նա էլ նշանակել է: Ղամբարյանը համարվում էր նաև Սարգսյանների հոր՝ Զարեհ Սարգսյանի հովանավորը: Նախարար Զարուհի Բաթոյանին էլ անհանգստացնում էր այն հանգամանքը, որ Ղամբարյանը աշխատում է հենց Սարգսյանի համար, առաջ տանում վերջինիս շահերը: Զարեհ Սարգսյանը դեռևս Լևոն Տեր-Պետրոսյանի ժամանակ երկար տարիներ աշխատել է այդ համակարգում, 1996-ին զբաղեցրել է սոցիալական ապահովության նախարարությանն առընթեր կենսաթոշակային վարչության պետի պաշտոնը, բայց իրենից հետո բարի հիշողություններ չի թողել։ Մեր օրերում էլ Սարգսյան ավագը փորձում է «կանտրոլի» տակ պահել նախարարությունը՝ կադրային քաղաքականությունում թելադրողի դերը ստանձնելով:

դիտվել է 1503 անգամ
Լրահոս
Ներկայացնել, թե Հայրապետը անտարբեր է գտնվել իմ խնդրի վերաբերյալ, անընդունելի է և խիստ դատապարտելի Սիսիանում երեխային ապտակած ուսուցչուհին ձերբակալվել է․ ՆԳՆ Ուկրաինայի ԶՈւ-ն հարձակվել է Բելգորոդի և Կալուգայի մարզերի վրա. կան զոհեր և վիրավորներ Տասնյակ օդանավեր չեն կարողացել վայրէջք կատարել Մոսկվայում. ինչ իրավիճակ է ՀՀ չվերթերի հետ Ալիևը հույս ունի, որ Թրամփը Նոբելյան մրցանակ կստանա «Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համար» «Թորոսյան Արսե՛ն, մահացածների փողերով ջեբերդ լցրա, բալքիմ կշտանաս»․ պահեստազորի սպա (video) Մարդը չի հասկանում Թաթայի , Գութանի , Գագիկ Գինոսյանի ու Մրոյի տարբերությունները, ո՞նց տարբերակի երբ անգրագետ է և «յոթ տարի շարունակ մնացել է նույն դասարանում»․ Հարություն Հարությունյան Իշխանությանը հանգիստ չեն տալիս իր նախաձեռնած հակաեկեղեցական արշավի շարունակական ձախողումները Հայի ողբերգությունը՝ կորուստների հանդեպ հոգեբանական հարմարվողականությունը․ Հասրաթյան Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում Դատարանը արգելանք է դրել Էդգար Ղազարյանի բանկային հաշիվների վրա #ՈՒՂԻՂ․ Ադրբեջանցի զինվորը TRIPP-ո՞վ է մտել Հայաստան․․․ Փաշինյանի «խանգարման» հետքերով․քննարկում (video) Հրդեհ է բռնկվել Արջուտ բնակավայրի տներից մեկին կից անասնագոմի տանիքում․ այրվել է անասնակեր Ջրաշենում 52-ամյա վարորդը Opel-ով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջվել․ կա վիրավոր «Լկտի պահվածքով փողոցից եկած Փաշինյանն ի՞նչ է պատրաստվում անել հայ կնոջ դեմ»․ Հարութ Սասունյան (video) Սուրեն Պապիկյանը հենց հիմա պետք է դատվի․ Ռոլանդ Մարտիրոսյան (video) Ձորաղբյուրում բախվել են Mercedes GLS 450-ը, JAC-ը և Opel Zafira-ն․ կան վիրավորներ Լավ, բա էդ տեռորիստը իսկի՞ մեղք չունի՞ (video) Ռուսաստանի տարբեր շրջանների երկնքում մեկ օրում խոցվել է ուկրաինական 113 անօդաչու թռչող սարք Չի բացառվում, որ Պուտինի և Թրամփի հեռախոսազրույցը տեղի ունենա այսօր Իրանը քայլեր է ձեռնարկում Մերձավոր Արևելքում հակամարտությունն ավարտելու ուղղությամբ․ Պուտին Պնդումները, թե Արաբկիրի Հայորդյաց Տունը լքված է, դռները փակ են, անհիմն են. հերքում Ծառուկյանի գործը քննած վարչության պետը պարգևատրվել է Փաշինյանի հուշամեդալով. «Ժողովուրդ» ԱԱԾ-ում ուրախ են. «Հրապարակ» Ո՞վ է ԱԺ հանձնաժողովի նախագահ Լիանա Մանուկյանը, և ի՞նչ ունեցվածք ունի. «Ժողովուրդ»
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սերյան Չիլինգարյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է կառավարման փորձագետ Ռոլանդ Մարտիրոսյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am