«Բամբասանքի պատճառով կարող են մարդու ճակատագիր որոշել». Երևանի թիվ 13 հատուկ երաժշտական դպրոցի նախկին տնօրեն

Ֆեյսբուքյան օգտատեր Մեսրոպ Եսայանն այսօր գրառում էր կատարել Երևանի թիվ 13 հատուկ երաժշտական դպրոցի տնօրեն Սամվել Երանյանի աշխատանքի ազատման մասին, որում ասվում էր.

«Երևանի թիվ 13 հատուկ երաժշտական դպրոցի տնօրեն Սամվել Երանյանի աշխատանքից ազատումը քաղաքական հաշվեհարդար է՝ պայմանավորված վերջինիս ՀՅ Դաշնակցության անդամ լինելու հանգամանքով:

Գործընթացը նախաձեռնել են ԿԳՄՍ նախարարի խորհրդական Գոհար Մամիկոնյանը և ԱԺ «Իմ քայլը» դաշինքի պատգամավորներ Հրաչյա Հակոբյանը և Սարգիս Խանդանյանը, վերջիններս մայիսին այցելել են դպրոց, մեղադրել տնօրենին՝ իբր քաղաքական հայտարարություններ անելու մեջ, ինչը հերքվել է, որին սակայն հետևել են տարատեսակ ստուգումներ, գտել են որոշ թերացումներ և բացթողումներ, օրինակ, որ կանոնադրությունը հին է եղել, և շատ արագ, արդեն նախարարի հրամանով, հասել Երանյանի աշխատանքից ազատմանը:

Այնուհետև տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվում ոչ թե փոխտնօրեններից մեկը, այլ բոլորովին այլ անձնավորություն, և ուշադրություն, այս նշանակումը ԿԳՄՍ նախարարի խորհրդականը հիմնավորում է այն հին կանոնադրությամբ, որը չփոխելը որպես թերացում էր գրանցել Երանյանի աշխատանքի մեջ:
Նման արարքներով գործող իշխանությունը հաստատում է իր ժողովրդավարական արժեքների կրող չլինելու հանգամանքը, խմբային և նեղկուսակցական շահերից ելնելով ազգային գաղափարախոսություն ունեցող անձանց պետական համակարգից հետևողականորեն դուրս մղելու իր գործելաոճը, որը վստահաբար լավ տեղ չի տանելու»:

168.am-ի հետ զրույցում Երևանի թիվ 13 հատուկ երաժշտական դպրոցի արդեն նախկին տնօրեն Սամվել Երանյանը հաստատեց տեղեկությունը:

– Պարոն Երանյան, ո՞րն է ձեր հեռացման պատճառը:

– Տարվա մեջ 2-րդ անգամ խախտում թույլ տալու համար: 2-րդ կարգապահական տույժն եմ ստացել օգոստոսին, ասված է՝ 23-ին, բայց ես 26-ին եմ ստացել, Աշխատանքային օրենսգրքի 99-րդ հոդվածի 1-ին մասը (hամատեղությամբ աշխատանքը հիմնական աշխատանքից ազատ ժամանակ, միևնույն գործատուի կամ այլ գործատուի մոտ աշխատանքային պայմանագրի հիման վրա աշխատողի կատարած աշխատանքն է) խախտելու համար:

– Ի՞նչ ստուգումներ են կատարվել ձեր ղեկավարած դպրոցում, և ի՞նչ խախտումներ են հայտնաբերվել:

– Աուդիտ է կատարվել: Ֆինանսական որևէ խախտում չի հայտնաբերվել: Խախտում է եղել աշխատանքային համատեղության պայմանագրերի հետ կապված, որ հիմնական աշխատողների հետ պայմանագիր եղել է, բայց ինչը որ համատեղություն է եղել՝ միայն հրաման:

– Ճանաչո՞ւմ եք նոր նշանակված տնօրենին:

– Վաղարշակ Պեպանյանը մի քանի անգամ է եկել դպրոց: Մի անգամ՝ մաստեր-կլաս անելու, մի անգամ էլ՝ հաշվետու համերգին, և կարծես բավականին հիացած գնացել է մեր դպրոցից:

– Ի՞նչ եք պատրաստվում անել:

– Չգիտեմ դեռ, չեմ որոշել, երևի մրցույթ լինի՝ մասնակցեմ:

Երանյանը մեզ հետ զրույցում նշեց նաև, որ նախարարն օրենքի օրինակելի կանոնադրության և կառավարության որոշման խախտումով է նշանակել պաշտոնակատար: 2018 թվականի տեսչական ստուգումներ են կատարվել դպրոցում, և տեսչությունն արձանագրել է, որ 2003 թվականի դպրոցի կանոնադրությունը հակասում է ՀՀ օրենսդրությանը, քանի որ ժամանակավոր պաշտոնակատար պետք է նշանակվի տնօրենի տեղակալներից որևէ մեկը: Անհնարինության դեպքում միայն՝ այլ անձ: Դա եղել է առաջին նկատողության պատճառներից մեկը: Սակայն Երանյանը ավելացրեց, որ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի փոխնախարար Լուսինե Առաքելյանը վերջերս պարզաբանում է տվել և այդ պարզաբանման մեջ նշել է նույն կանոնադրությունը, որի համար ինքը ժամանակին ստացել է իր առաջին նկատողությունը:

«Չորս փոխտնօրեններ կան դպրոցում, որևէ մեկին այդ պաշտոնը չի առաջարկվել: Ամեն ինչ բամբասանքի վրա սկսվեց: Բամբասանքի պատճառով կարող են մարդու ճակատագիր որոշել: Հրաչյա Հակոբյանը և մի ուրիշ պատգամավոր ներխուժեցին դպրոց, փորձում էին տեռորիստ գտնել այդտեղ: Իբր ահազանգ էին ստացել, իբր ես ուսուցչանոցում հոկտեմբերի 27-ի քարոզ եմ արել ու դպրոցը դաշնակցականացրել եմ:

Այսինքն՝ ում մտքով ինչ անցնի՝ գնում ա ահազանգով ստուգելու, կարելի էր, չէ՞, կանչել նախարարություն՝ պարզաբանել՝ ճի՞շտ ա, թե՞ սխալ։ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի մի հատ խորհրդական Գոհար Մամիկոնյան կա, ինքն իրեն Վարդան Մամիկոնյանի տեղն ա դրել: Մի հատ չեղած թուր ա ոնց որ նախարարը տվել ձեռքը: Նախարարի հետ եկած խորհրդական է: Չես հասկանում, թե խորհրդականն ի՞նչ գործ ունի՝ բերի մարդ ներկայացնի դպրոցի հարցերով»,- ամփոփեց Ս. Երանյանը:

168.am

դիտվել է 853 անգամ
Լրահոս
Երկրորդ դատավորը ևս հրաժարվեց քննել Վեհափառի և Սրբազանների գործը․ Մանե Թանդիլյան Ռուս ուղղափառ եկեղեցին աջակցություն է հայտնել Հայ առաքելական եկեղեցուն Փաշինյանի քաղաքականության ամենավտանգավոր կողմերից մեկն էլ հենց սա է․ Հովասափյան Նուրմագոմեդովը քննադատել է Ծառուկյանին Բաղրամյան պողոտայում 35-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել 33-ամյա հետիոտնի․ նա տեղափոխվել է հիվանդանոց Հնդկաստանը կարող է Հայաստանին մոտ 290 կմ հեռահարությամբ «Pralay» հրթիռներ առաջարկել. IDRW 46-ամյա տղամարդը, ում ոտքին առկա է եղել պրոբացիոն սարք, անգիտակից վիճակում տեղափոխվել է հիվանդանոց 3 անձ ձերբակալվել է Ինչու՞ Երևան, այլ ոչ թե, օրինակ, Շիրակի կամ Սյունիքի մարզ Փաշինյանն արդեն միանգամայն հստակ և բաց է խոսում Բայց քաղաքական հավատարմությունը հավերժ պաշտոնի երաշխիք չէ Ադրբեջանի տարածքով Հայաստան կուղարկվի 420 տոննա ցորեն և 280 տոննա գարի Հերթական հարվածը մեր հավաքական հիշողությանը. ահազանգ «Hyundai Elantra»-ն Նոր Երզնկայում հայտնվել է ավտովերանորոգման կետի տարածքում. կա վիրավոր Նրանք որոշել են պարզապես պատճենել մարդկանց հիմարացնելու բանաձևը. Արման Աբովյան Երբ մարդը երես է թեքում լույսից, լույսը չի անհետանում, նա ինքն է հայտնվում ստվերում․ Տեր Հեթում «Արարատ Արմենիայի» հաջողությունը համակարգային աշխատանքի հաջողության ցուցիչ է. Հակոբ Բադալյան Գործն ուղարկվեց Երևանի քրեական առաջին ատյանի դատարան Իրանը բոլոր երկրներին կոչ է արել հրաժարվել ԱՄՆ-ի տնտեսական պատերազմին մասնակցելուց Արագածոտնի մարզում բախվել են «Nissan Elgrand»-ը և «Ford Transit»-ը․ կա 4 վիրավոր Ասեմ՝ ինչ նպատակով են Ռոբերտ Քոչարյանին անմարդկային պայմաններում պահում․ Հայկ Նահապետյան (video) Պատրաստվեք, ձմեռը շատ դաժան է լինելու,1,5 տարի ժամանակ ունենք. Հայկ Նահապետյան (video) Վազելով բարձրանում էր, դեմը փակեցի. Արման Սարոյանը միշտ է պարսավանքի ենթարկվելու․ Ֆարմանյան (video) Դատավորները խայտառակ ճնշման տակ են․ ինչու՞ են Վեհափառի գործն ուղարկում Երևան Արա Զոհրաբյան (video) Նիկո՛լ, չհավատաս․ գործարք չի լինելու․ ինչու՞ Ռուսաստանն արագ արձագանքեց․ Նարեկ Մանթաշյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Օգոստոսի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Օգոստոսի 27-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Օգոստոսի 27-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Օգոստոսի 26-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ազգային ճակատից Նաիրա Գևորգյանը Օգոստոսի 26-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գ․ Սարգսյանը Օգոստոսի 26-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Օգոստոսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Օգոստոսի 25-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Օգոստոսի 25-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Օգոստոսի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am