Նախարարներն ու փոխնախարարները նորից ճոխ պարգևավճար կստանան. 168.am

Մեր տեղեկություններով՝ կառավարության վերին օղակներում աշխատավարձերին ավելացված է հավելավճարների և պարգևավճարների այնպիսի համակարգ, որ ամսական նախարարները ստանում են 1.5 միլիոն դրամ (ներառյալ՝ հարկերը և պահումները), նախարարի տեղակալները՝ 1.1 միլիոն դրամ (ներառյալ՝ հարկերը և պահումները), նախարարությունների աշխատակազմերի ղեկավարները՝ 800.000 դրամ (ներառյալ՝ հարկերը և պահումները): Հատկանշական է, որ, բացի վերը նշված պաշտոնյաներից, մյուսները՝ վարչությունների և բաժինների պետեր, մասնագետներ և այլն, հավելավճարներ ու պարգևավճարներ չեն ստանում:

Պարգևավճարների թեման նորից վերադարձել է հեղափոխական իշխանությունների օրակարգ, և այս անգամ Կառավարությունն աղմկոտ բացահայտոմներից ու հանրային պարսավանքներից խուսափելու համար որոշել է գերատեսչական օղակներին խրախուսանքի մի նոր մեխանիզմ մշակել: Ներդրվել է հավելավճարների ու պարգևավճարների մի այնպիսի համակարգ, որով, անկախ հանգամանքներից, բոլոր նախարարներն հավասարապես աշխատավարձին կից կտրվի որոշակի գումար: Եվ նկատենք, սա՝ այն դեպքում, երբ անցած տարվա մինչև 8 մլն դրամի հասնող նախարարների պարգևավճարների սկանդալային թեման պայթեց, հասարակությունն ընդվզեց՝ լուրջ քննադատելով նոր իշխանությունների այդ քայլերը։

Լրատվամիջոցների աղմկահարույց այդ հրապարակումներից հետո որոշ գերատեսչություններ անցան դրույքի մինչև 30 հավելավճարով պարգևավճարի համակարգին, մինչդեռ Պետական եկամուտների կոմիտեին (ՊԵԿ) վարչապետ Նիկոլ Փաշինյանն արտոնեց շատ ավելի ճոխ պարգևատրել սեփական աշխատակիցներին: Կառավարությունը որոշեց 2 միլիարդ 330 հազար դրամ հատկացնել Պետական եկամուտների կոմիտեին, վարչապետի բնորոշմամբ՝ տարվա թիվ մեկ սկանդալային հարցի՝ պարգևավճարների համար:

ՊԵԿ-ի 2019 թվականի պարգևատրման ֆոնդի համար նախատեսվել էր 833 մլն դրամ, գերատեսչությունն առաջարկով այդ թիվն ավելացրեց շուրջ 1,5 մլրդ դրամով:

«2018 թվականի ընթացքում ՊԵԿ-ը բարդ և լարված աշխատանք է կատարել, այս տարվա առաջին եռամսյակում 11, 4 մլրդ դրամով գերակատարել է հարկային եկամուտների պլանը»,- նշել էր Փաշինյանը:

Այն, թե այս անգամ ի՞նչ մեխանիզմով է կառավարութունը ՀՀ քաղաքացիների հաշվին նախարարներին պարգատրելու, և ի՞նչ իրավական ակտի հիման վրա է իրականացվելու այդ մեխանիզմը, փորձեցինք պազաբանում ստանալ Կառավարության աշխատակազմից։ Ինչպես միշտ՝ չստացվեց, գրավոր հարցում պահանջեցին, սոցիալական ոլորտի երկու փոխնախարար վստահեցրին, որ մինչ օրս լրացուցիչ միլիոններ չեն ստացել, թեև շատ ուրախ կլինեին հետագայի համար: Միակ պատասխանը՝ «Մեզ նման որոշում հայտնի չէ», պաշտոնապես փոխանցեցին ՀՀ Ֆինանսների նախարարությունից: Ի դեպ, բացառված չէ, որ այս գումարները չեն հարկվում կամ դեռևս նոր պիտի գործի պարգևավճարի նոր ներդրված համակարգը, թերևս այդ պատճառով են զուսպ ինքնավստահությամբ հերքում մեր տեղեկատվությունը:

Մեր հաջորդ հրապարակման մեջ կփորձենք ավելին տեղեկացնել նոր ներդրված համակարգի մասին, որոշման ակտից մինչև չափորոշիչներ, որոնք, առանց պայմանականության, փաստորեն, թույլ են տալիս պարգևավճար բաժանել բոլոր բարձրաստիճան չինովնիկներին՝ անկախ նրանց արդյունավետության աստիճանից:

Ի դեպ, տարբեր ներդրողների, սփյուռքահայերի հետ հանդիպումների ժամանակ հեղափոխական պաշտոնյաներն իրենց «դարդերը» պատմելիս՝ պարտադիր նշում են, թե որքան ցածր են իրենց աշխատավարձերը։ Իհարկե, այդ սփյուռքահայերը զարմանում են, թե ինչու են իրենց հետ նման հարցեր քննարկում, առավել ևս, երբ դրա մասին իմանալով՝ համաձայնել են զբաղեցնել այդ պաշտոնները։

Կուլիսներում նրանք դարձյալ դժգոհում են, և հավանաբար Փաշինյանի առջև հարց է դրվել՝ որևէ կերպ լուծել խնդիրը։

դիտվել է 442 անգամ
Լրահոս
Երկրորդ դատավորը ևս հրաժարվեց քննել Վեհափառի և Սրբազանների գործը․ Մանե Թանդիլյան Ռուս ուղղափառ եկեղեցին աջակցություն է հայտնել Հայ առաքելական եկեղեցուն Փաշինյանի քաղաքականության ամենավտանգավոր կողմերից մեկն էլ հենց սա է․ Հովասափյան Նուրմագոմեդովը քննադատել է Ծառուկյանին Բաղրամյան պողոտայում 35-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել 33-ամյա հետիոտնի․ նա տեղափոխվել է հիվանդանոց Հնդկաստանը կարող է Հայաստանին մոտ 290 կմ հեռահարությամբ «Pralay» հրթիռներ առաջարկել. IDRW 46-ամյա տղամարդը, ում ոտքին առկա է եղել պրոբացիոն սարք, անգիտակից վիճակում տեղափոխվել է հիվանդանոց 3 անձ ձերբակալվել է Ինչու՞ Երևան, այլ ոչ թե, օրինակ, Շիրակի կամ Սյունիքի մարզ Փաշինյանն արդեն միանգամայն հստակ և բաց է խոսում Բայց քաղաքական հավատարմությունը հավերժ պաշտոնի երաշխիք չէ Ադրբեջանի տարածքով Հայաստան կուղարկվի 420 տոննա ցորեն և 280 տոննա գարի Հերթական հարվածը մեր հավաքական հիշողությանը. ահազանգ «Hyundai Elantra»-ն Նոր Երզնկայում հայտնվել է ավտովերանորոգման կետի տարածքում. կա վիրավոր Նրանք որոշել են պարզապես պատճենել մարդկանց հիմարացնելու բանաձևը. Արման Աբովյան Երբ մարդը երես է թեքում լույսից, լույսը չի անհետանում, նա ինքն է հայտնվում ստվերում․ Տեր Հեթում «Արարատ Արմենիայի» հաջողությունը համակարգային աշխատանքի հաջողության ցուցիչ է. Հակոբ Բադալյան Գործն ուղարկվեց Երևանի քրեական առաջին ատյանի դատարան Իրանը բոլոր երկրներին կոչ է արել հրաժարվել ԱՄՆ-ի տնտեսական պատերազմին մասնակցելուց Արագածոտնի մարզում բախվել են «Nissan Elgrand»-ը և «Ford Transit»-ը․ կա 4 վիրավոր Ասեմ՝ ինչ նպատակով են Ռոբերտ Քոչարյանին անմարդկային պայմաններում պահում․ Հայկ Նահապետյան (video) Պատրաստվեք, ձմեռը շատ դաժան է լինելու,1,5 տարի ժամանակ ունենք. Հայկ Նահապետյան (video) Վազելով բարձրանում էր, դեմը փակեցի. Արման Սարոյանը միշտ է պարսավանքի ենթարկվելու․ Ֆարմանյան (video) Դատավորները խայտառակ ճնշման տակ են․ ինչու՞ են Վեհափառի գործն ուղարկում Երևան Արա Զոհրաբյան (video) Նիկո՛լ, չհավատաս․ գործարք չի լինելու․ ինչու՞ Ռուսաստանն արագ արձագանքեց․ Նարեկ Մանթաշյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Օգոստոսի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Օգոստոսի 27-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Օգոստոսի 27-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Օգոստոսի 26-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ազգային ճակատից Նաիրա Գևորգյանը Օգոստոսի 26-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գ․ Սարգսյանը Օգոստոսի 26-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Օգոստոսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Օգոստոսի 25-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Օգոստոսի 25-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Օգոստոսի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am