«Մա՛մ, գնա եկեղեցի իմ և իմ տղերքի համար մոմ վառի, չմոռանաս, չուշացնես…». 23-ամյա հերոս Մերուժան Ստեփանյանի վերջին հորդորը

ԳԱԼԱ. 23-ամյա հերոսի՝ ավագ լեյտենանտ Մերուժան Ստեփանյանի երազանքների խրճիթն է՝ իր ձեռքով պատրաստված եւ իր կողմից անվանակոչված: Որտե՞ղ է գտնվում այդ խրճիթը՝ Հայաստանո՞ւմ, Արցախո՞ւմ… Հավանաբար Արցախում, այնտեղ, որտեղ հանդիպեց իր սիրելիին, ում հետ պատրաստվում էր ամուսնանալ ամռանը: Պլանավորում էր հարսանիքն անցկացնել բնության գրկում, արձակուրդ էր վերադառնալու, որ զբաղվեր հարսանիքի նախապատրաստական աշխատանքներով: «Տղայիս ճանապարհեցի մարտի 30-ին, ասեց՝ մա՛մ, 15 օրից ես հետ եմ գալու, արձակուրդ եմ: Բայց այդ 15 օրը շուտ տեւեց: Ամսի 4-ին բերեցին…»,- լացը կոկորդում սեղմած պատմում է հերոսի մայրը՝ Նունե Ստեփանյանը: Sequence-02.Still005 Երազանքների խրճիթը հաստատ Թալիշում չէր լինելու, որտեղ անցել էր ծառայության: Պլանավորում էր Մատաղիս տեղափոխել ընտանիքի անդամներին: «Հարսիս ասել էր՝ քեզ մամայենցս հետ Մատաղիսում տուն կվերցնեմ, բայց ես կմնամ Թալիշ: Այնտեղ վտանգավոր է: Ես այնտեղ եմ մեռնելու, բայց դուք կփրկվեք»: Մերուժանի հայրը եւս զինվորական է: Մանկուց սիրել է զինվորական համազգեստ, հոր հետ միասին հաճախ այցելել զորամաս: Զինվորական դառնալու որոշումը պատահական չէր: «Ասում էր՝ ես տանկիստ եմ դառնալու, բայց դարձավ մոտոհրաձիգ: Ավարտեց Վ. Սարգսյանի ինստիտուտը եւ աշխատանքի անցավ Մատաղիսի Թալիշ գյուղում՝ որպես մոտոհրաձգային վաշտի դասակի հրամանատար: Երկու տարի աշխատելուց հետո առանց մեզ հարցնելու փոխեց մասնագիտությունը: Դարձավ հետախուզության վաշտի հրամանատար, հետախուզության պետ»: Sequence-01.Still003-320x246 Մերուժանի ընտանիքում հարգանքով վերաբերվեցին նրա՝ մասնագիտությունը փոխելու որոշմանը, թեեւ հայրը զգուշացնում էր՝ ավելի վտանգավոր աշխատանքի է անցել: Սակայն Մերուժանի համար ամեն բան հաղթահարելի էր: Իսկ նպատակը մեկն էր՝ դառնալ լավ մարդ, հասնել բարձունքների: Խիզախ զինվորականը շատ անգամներ է հաջողությամբ դիվերսիաներ հետ մղել: Հետո նեղսրտել, որ մեդալների չի արժանանում: «Հայրիկի հետ էր խոսում, ասեց՝ այնքան բան եմ արել, բայց մի հատ մեդալ չտվեցին: Ասի՝ բալա, քեզ մեդալ պետք չէ, դու ապահով եւ անփորձանք եղիր, իմ մեդալը դու ես»: Ապրիլի 2-ին է վերջին անգամ մոր հետ զրուցել, հանգստացրել իր սիրելի Նունե մայրիկին, ում համար բազում բանաստեղծություններ է գրել, որոնք հիմա արդեն մոր համար անգին գոհարներ են դարձել: Ասել է, որ պետք չէ անհանգստանալ եւ հավատալ պատերազմ գուժող լրատվականների հրապարակումներին: Թեեւ հորդորել է կարդալ բարձրաձայն: «Կարդացի, ասեց՝ մի հավատա, ինչ ասես գրում են: Ասի՝ բայց դու ոնց ես: Պատասխանեց, որ շատ լավ է, փառք Աստծո: Մա՛մ, գնա եկեղեցի իմ եւ իմ տղերքի համար մոմ վառի: Ասի՝ անպայման կգնամ: Ասեց՝ մամ, չմոռանաս, չուշացնես… ու ես անմիջապես գնացի եկեղեցի»,- պատմում էր մայրը: Վերջին զրույցը ապրիլի 2-ի երեկոյան էր: Մերուժանը հորդորել է մորը իրեն լավ նայել եւ էլ չզանգել: Sequence-01.Still001-320x246 Կարոտը կեղեքում է կնոջը, ով որդու եւ ապագա հարսնացուի երջանկությամբ երջանկացած այլեւս ոչինչ չէր ուզում: Անգամ անընդհատ շտապող որդուն, ով երազում էր երկու երեխա ունենալ՝ փոքրիկ Նունեին եւ Արթուրիկին, մայրը հորդորում էր՝ շտապել պետք չէ, ամեն ինչ ժամանակին: Իսկ Մերուժանն այնքան էր շտապում, ուզում ամեն ինչ հասցնել: Հերոսի մայրը պատմում է՝ այդ օրն իր զինվորներին նահանջի հրաման է տվել, իսկ ինքը կանգնել: Երկուսը չեն հեռացել հրամանատարի կողքից, կռվել նրա հետ միասին եւ երեքով նահատակվել: Մեդալի մասին երազող Մերուժանը մեդալ ստացավ հետմահու: Sequence 01.Still003Թղթերը, որդու նկարները թերթող մայրը շատ պատահական հանդիպել է այս բանաստեղծությանը: Հայտնի չէ՝ երբ է այն Մերուժանը հանձնել թղթին, Աստծուն խնդրել է պահպանել հորն ու մորը, Աստծուն, ով բաժանեց իրեն հորից ու մորից: Բացի նկարելուց Մերուժանը սիրում էր երգել: «Կյանքս կտամ հայրենիքիս…»,- հաճախ էր մրմնջում հերոս զինվորականը, ով 23 տարեկանում արդեն լուրջ հաջողությունների էր հասել: Որդուն, ամենաթանկին կորցրած մոր հորդորը մեկն է՝ դասեր քաղել կատարվածից, զինել բանակը, հզորացնել, որ չլինեն այլեւս որդիներին կորցրած մայրեր, սիրելիներին կորցրած հարսնացուներ ու կանայք, հայրերին կորցրած զավակներ: Sequence-02.Still001 Երազում տեսել է որդուն, ով վերադառնալու խոստում է տվել մորը: Հետո ստացել է Մերուժանի քրոջ զանգը, ով շուտով որդի է ունենալու: «Մա՛մ, Մերուժանն է ծնվելու… շատ շուտով»,- հնչել է ավետիսը: Իսկ Մերուժանին տիկին Նունեն արդեն շատ է կարոտել…    

դիտվել է 7 անգամ
Լրահոս
Երևանը պատրա՞ստ է դրան, թե՞ պատրաստ է հանուն «խաղաղության» բավարարել նաեւ Ադրբեջանի այդ հավակնությունները. Հակոբ Բադալյան Իրանի առաջարկն օրինական պահանջ է. Բաղայի Պուտինն ինչ է ասել Բելլա Քոչարյանին (video) Խոշոր ավտովթար՝ Երևանում. վարորդներից մեկը ավտոմեքենա վարելու իրավունք չի ունեցել Ռոբերտ Քոչարյանը գիտե՞ք՝ ինչ ճանապարհ է անցել․ Թորգոմ Տեր-Մկրտչյան (video) Նոր Նորքի թաղապետարանի պաշտոնատար 2 անձանց նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել #ՈՒՂԻՂ․ Տավուշեցիներն իրենց հարցերի լուծումն են ուզում Ռոբերտ Քոչարյանից (video) Վեդիում մանկապղծության գործով մեղադրվող երրորդ անձը կալանավորվել է Ուկրաինական պատվիրակությունն ԱՄՆ-ում քննարկել է պատերազմի դադարեցման հարցը Դու չե՛ս վճարել քո արածների գինը, դրա համար էլ գնում ես այս սարսափելի քայլերին․ Քոչարյանը՝ Նիկոլին (video) Մեր հողերը մի՛ տվեք, հերիք ա․ քաղաքացին՝ Փաշինյանին (video) «Հայաստան» դաշինքի անդամները՝ Ռոբերտ Քոչարյանի գլխավորությամբ, Ճամբարակում են Թուրք լրագրողներն այցելել են Գյումրի՝ հայ-թուրքական սահման Առու՛շ, բոյիդ հասնու՞մ է․ Անժելա Թովմասյան (video) «Ամո՛թ, դուք երեք պատերազմ բերողներ եք»․ կռիվ քաղաքացիների ու Արսեն Թորոսյանի միջև (video) Ու՞ր է Սուրեն Պապիկյանի պատասխանն՝ Աննա Գրիգորյանին․ Գեղամ Մանուկյանը՝ ՊՆ փոխնախարարին (video) Թրամփը Չինաստան կայցելի ՔՊ-ի մասով դիմումը քննվում է Վանաձոր-Երևան ավտոճանապարհին բախվել են «GAZelle»-ը և «UAZ»-ը․ մեկ քաղաքացի հոսպիտալացվել է Փաշինյանը հրաժարվել է մեկնել Փաշինյանի հայտարարությունները հայկական Արցախի ռետրոսպեկտիվ ապամոնտաժման փորձ են՝ ժխտման միջոցով Կիևի հռչակավոր «Սուրբ Սոֆիա» տաճարը գործարկել է հայալեզու աուդիոէքսկուրսիա Ռոբերտ Քոչարյանը միակ մարդն է, որ մեր թշնամուն ծնկի է բերել․ քաղաքացի (video) Նիկոլը ճղճղում է, ամեն քայլափոխի սեղաններից բռդուճ ուտում, ձեռքերն էլ վրան մաքրում․ Մանուկյան (video) Սրիկանե՛ր, դուք հազարապատիկ հանցագործներ եք․ Ռուբեն Հակոբյանի կոշտ խոսքը (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Մայիսի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 11-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը Մայիսի 8-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am