Գործարար Խաչատուր Սուքիասյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է ՝
«Արցախի Հանրապետության անկախության տոնի առթիվ շնորհավորում եմ բոլորիս՝ Արցախում, Հայաստանում և Սփյուռքում ապրող բոլոր հայերին:
Ուզում եմ առանձնահատուկ շնորհավորել Արցախի սահմաններն անառիկ պահող մեր զինվորներին, սպաներին և գեներալներին: Շնորհավորելուց զատ, շնորհակալություն եմ հայտնում նրանց Արցախ աշխարհն ու Հայաստանը հակառակորդից պաշտպանելու համար: Առանձնահատուկ շնորհակալություն եմ հայտնում Արցախի անկախության և պաշտպանության համար զոհված և անմահացած զինծառայող տղաների ընտանիքներին, նրանց զավակներին, հայրերին ու մայրերին: Արցախն անկախ է թշնամուց, Արցախն անկախ է աշխարհից, բայց Արցախը Հայաստանի անբաժան մասն է, մեր օդն ու ջուրն է, մեր գոյության և զարգացման երաշխավորն ու վկան է: Հիմա հերթը սերունդներինն է: Արցախն ավելի զարգացնելու, Արցախն ավելի հզորացնելու և Արցախն ավելի անառիկ դարձնելու համար: Շնորհավոր բոլորիս»:
Օգոստոսի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը
Օգոստոսի 27-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Օգոստոսի 27-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը
Օգոստոսի 26-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ազգային ճակատից Նաիրա Գևորգյանը
Օգոստոսի 26-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գ․ Սարգսյանը
Օգոստոսի 26-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Օգոստոսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Օգոստոսի 25-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը
Օգոստոսի 25-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Օգոստոսի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը