Արդարության ժամանակը

Օգոստոսի 31-ին՝ Ռոբերտ Քոչարյանի ծննդյան օրը, դարձավ ավելին, քան ընտանեկան կամ ուղղակի նախկին նախագահի ծննդյան օր, այն ավելի շուտ քաղաքական իրական պատկերի և վերլուծությունների առիթ տվեց։ Ինչպես հայտնի է՝ հոբելյանի կապակցությամբ նախագահ Քոչարյանը շնորհավորանքներ է ստացել ամբողջ աշխարհից՝ ՀՀ նախկին նախագահից, ԼՂՀ գործող և պաշտոնաթող նախագահներից, ՀՀ մի շարք նշանավոր պետական և քաղաքական գործիչներից, ԼՂՀ ռազմաքաղաքական ղեկավարությունից: Անկասկած ամենից քննարկվողը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի շնորհավորանքն էր: Ոչ պակաս քննարկվեցին աշխարհահռչակ սպորտսմենների և քաղաքական, հասարակական գործիչների, խոշորագույն գործարարների շնորհավորանքները և այլն և այլն:

Առհասարակ այլ նախկին նախագահները ևս ստանում են բազմաթիվ շնորհավորանքներ՝ հաշվի առնելով նախկինում ունեցած մարդկային հարաբերությունները և ոչ միայն, սակայն համաձայնե՛ք, այս դեպքը մի քիչ այլ է: Այլ է, քանի որ նախկին նախագահը քրեական հետապնդման է ենթարկվում, կալանքի տակ է գտնվում, իսկ պետական ագիտպրոպը մեկ տարի և ավելին համոզում է, որ «հեսա-հեսա» արդեն կապացուցի, որ նախագահ Քոչարյանը հանցագործ է:

Այս շնորհավորանքները և դրանց հրապարակայնացումը համաձայնեք, որ ավելի շուտ նշանակում են, որ մարդիկ իրենց զորակցությունն են հայտնում նախագահ Քոչարյանին, օրվա իշխանություններին հայտնում են, որ համաձայն չեն այն ամենի հետ, ինչ կատարվում է նախկին նախագահի հետ վերջին մեկ տարում, շեշտում, որ նրա հետապնդումը քաղաքական է: Որոշները անկասկած իրենց բողոքն են հայտնում նախկինում անվերապահորեն /բառը ընտրված է մի քանի շնորհավորական տեքստերից/ հայկական երկու պետությունների անկախությանը, անվտանգությանն և հետագա զարգացմանը մեծ ավանդ ունեցած պետական գործչի նկատմամբ տարվող տևական անարդարությանը: Հայտնի հասարակական գործիչներից մեկը ֆեյսբուքյան գրառում արեց, թե շնորհավորանքների ցուցակը ցույց է տալիս, թե ինչու ներդրումներ չեն արվում Նոր Հայաստանում, և ամենից կարևորը՝ երբ կարվեն: Դժվար է չհամաձայնելը, այդ նկատառումների հետ, սակայն խնդրին դիտենք նաև այլ տեսանկյունից:

Առաջին հայացքից գուցե անհավատալի լինի, բայց այս տարվա օգոստոսի 31-ը դարձավ Նախագահ Ռոբերտ Քոչարյանի արդարացման օրը։ Չ՞է որ ասում էին՝ հասարակությունն է նրան մեղավոր ճանաչել։ Հասարակությունն է նրան մեղավոր նշանակել։ Ասում էին, թե իբր մարդիկ համակարծիք են այդ հարցի շուրջ։ Օգոստոսի 31-ին այդ խոսակցությունները կեղծիք դարձան՝ շնորհավորողների պատկառելի կազմը դրա լավագույն առհավատչյան է։

Ավելին․ Ռուսաստանի Նախագահի ուղերձից պարզ դարձավ, որ մեր ռազմավարական դաշնակիցը ոչ միայն մեղավոր չի համարում Քոչարյանին (գերտերության ղեկավարը հենց այնպես չէր կարող թույլ տալ իրեն ՈՐԵՎԷ հանցանք կատարած մարդուն Ռուսաստանի իրական բարեկամ անվանել), այլև գնահատում է նրա քաղաքական հետագիծն ու ներուժը ոչ միայն մեկ երկրի, երկկողմ հարաբերությունների, այլև տարածաշրջանային մակարդակում։

Ընդհանրապես, կարծում եմ, որ օգոստոսի 31-ն ազդարարեց արդարության ժամանակի մեկնարկը։ Այն հենց այնպես չեկավ՝ մեկ տարվա քաղաքական հալածանքներից հետո, որ նախանձելի տոկունությամբ հաղթահարեց երկրորդ Նախագահը։ Նախագահի պաշտպանական թիմի, աջակիցների, կողմնակիցների, պարզապես արդարամիտ ու իսկական քաղաքացիների աննկուն պայքարի արդյունքն է սա։

Ահարոն Համբարձումյան

Աղբյուրը՝ yerevan.today

դիտվել է 809 անգամ
Լրահոս
Երկրորդ դատավորը ևս հրաժարվեց քննել Վեհափառի և Սրբազանների գործը․ Մանե Թանդիլյան Ռուս ուղղափառ եկեղեցին աջակցություն է հայտնել Հայ առաքելական եկեղեցուն Փաշինյանի քաղաքականության ամենավտանգավոր կողմերից մեկն էլ հենց սա է․ Հովասափյան Նուրմագոմեդովը քննադատել է Ծառուկյանին Բաղրամյան պողոտայում 35-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել 33-ամյա հետիոտնի․ նա տեղափոխվել է հիվանդանոց Հնդկաստանը կարող է Հայաստանին մոտ 290 կմ հեռահարությամբ «Pralay» հրթիռներ առաջարկել. IDRW 46-ամյա տղամարդը, ում ոտքին առկա է եղել պրոբացիոն սարք, անգիտակից վիճակում տեղափոխվել է հիվանդանոց 3 անձ ձերբակալվել է Ինչու՞ Երևան, այլ ոչ թե, օրինակ, Շիրակի կամ Սյունիքի մարզ Փաշինյանն արդեն միանգամայն հստակ և բաց է խոսում Բայց քաղաքական հավատարմությունը հավերժ պաշտոնի երաշխիք չէ Ադրբեջանի տարածքով Հայաստան կուղարկվի 420 տոննա ցորեն և 280 տոննա գարի Հերթական հարվածը մեր հավաքական հիշողությանը. ահազանգ «Hyundai Elantra»-ն Նոր Երզնկայում հայտնվել է ավտովերանորոգման կետի տարածքում. կա վիրավոր Նրանք որոշել են պարզապես պատճենել մարդկանց հիմարացնելու բանաձևը. Արման Աբովյան Երբ մարդը երես է թեքում լույսից, լույսը չի անհետանում, նա ինքն է հայտնվում ստվերում․ Տեր Հեթում «Արարատ Արմենիայի» հաջողությունը համակարգային աշխատանքի հաջողության ցուցիչ է. Հակոբ Բադալյան Գործն ուղարկվեց Երևանի քրեական առաջին ատյանի դատարան Իրանը բոլոր երկրներին կոչ է արել հրաժարվել ԱՄՆ-ի տնտեսական պատերազմին մասնակցելուց Արագածոտնի մարզում բախվել են «Nissan Elgrand»-ը և «Ford Transit»-ը․ կա 4 վիրավոր Ասեմ՝ ինչ նպատակով են Ռոբերտ Քոչարյանին անմարդկային պայմաններում պահում․ Հայկ Նահապետյան (video) Պատրաստվեք, ձմեռը շատ դաժան է լինելու,1,5 տարի ժամանակ ունենք. Հայկ Նահապետյան (video) Վազելով բարձրանում էր, դեմը փակեցի. Արման Սարոյանը միշտ է պարսավանքի ենթարկվելու․ Ֆարմանյան (video) Դատավորները խայտառակ ճնշման տակ են․ ինչու՞ են Վեհափառի գործն ուղարկում Երևան Արա Զոհրաբյան (video) Նիկո՛լ, չհավատաս․ գործարք չի լինելու․ ինչու՞ Ռուսաստանն արագ արձագանքեց․ Նարեկ Մանթաշյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Օգոստոսի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Օգոստոսի 27-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Օգոստոսի 27-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Օգոստոսի 26-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ազգային ճակատից Նաիրա Գևորգյանը Օգոստոսի 26-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գ․ Սարգսյանը Օգոստոսի 26-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Օգոստոսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Օգոստոսի 25-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Օգոստոսի 25-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Օգոստոսի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am