Ի՞նչ և ո՞ւմ են ակնարկում Փաշինյանն ու Վանեցյանը ադրբեջանական լրտեսի նյութը հրապարակելով

ԱԱԾ-ն այսօր հնչյուն վերնագրով, սակայն առաջին հայացքից ոչինչ չասող նյութ էր հրապարակել՝ «... Ադրբեջանական լրտեսի բացահայտումը և վտարումը Հայաստանից...» վերնագրով:

Առաջին հայացքից այս նյութը շատ անմեղ բնույթ ուներ: Այն նվիրված էր 100 տարի առաջվա փաստաթղթի հրապարակմանը և նվիրված էր 1919 թվականի գարնանը Ադրբեջանից Հայաստան ուղարկված ազգայնամոլ, Խան Թեքինսկի անունով մի «դիվանագետ»-ին: «...Դեռևս Առաջին Հանրապետության տարիներին Բաքուն ջանք չէր խնայում Հայաստանը ներսից քայքայելու և պետականության հիմքերը խարխլելու համար...»,- նշված է ԱԱԾ-ի այս փաստաթղթում:

Շատերի համար այս փաստաթղթի հրապարակումը փոքր-ինչ տարօրինակ է, քանզի հայտնի չէ, թե ինչու հենց այսօր անհրաժետ եղավ հրապարակել այն:

Սակայն այս հրապարակումը միայն առաջին հայացքից պատմական բնույթ ունի: Ամուլսարի հարցով նեղն ընկած Նիկոլ Փաշինյանը շատ լավ գիտի, թե ովքեր են այս հարցը խաղացնում իր դեմ: Բայց գործնականում նա չի կարող հրապարակավ պատերազմ հայտարարել իր այդ թիմակիցներին, քանզի անցած տարվա հեղափոխության ընթացքում այդ շրջանակները իրենց զգայուն աջակցություն ցույց տվեցին, որից հետո էլ իշխանության մեջ, այսպես ասաց, փայ մտան: Սակայն ինչպես ասում են հին հույները՝ «ամեն ինչ հոսում է և ամեն ինչ փոխվում է»: Նույն այդ ուժերը, զգալով որ Փաշինյանի դիրքերը թուլանում են, փորձում են իրենց ամբողջական վերահսկողության տակ վերցնել Փաշինյանին: Իսկ եթե վերջինս դիմադրի, ապա հնարավոր է, որ սկսեն բացահայտորեն պայքարել իր դեմ:

Այս ամենը Փաշինյանը լավ է հասկանում: Սակայն Ամուլսարի հարցում հայտնվել է ոչ բարենպաստ վիճակում, որից դուրս գալու ելք փաստացի չունի: Այդ իսկ պատճառով նրանց միչև սկվել է դիրքային, քողարկված պատերազմ: Իսկ ԱԱԾ-ի այս նյութը փորձ էր հիշեցնել հանրությանը, որ Ադրբեջանը միշտ ձգտել է քայքայել Հայաստանը ներսից: Առայժմ ԱԱԾ-ի այս հրապարակումը վերաբերվում է 100 տարի առաջվա թղթին՝ կարծես ակնարկելով, որ եթե արմատականները շարունակեն քայքայել Փաշինյանի դիրքերը, ապա կարող է հաջորդ փաստաթուղթը վերաբերվել նաև մերօրյա դեպքերին:

Մյուս կողմից Փաշինյանը դեռ չի ուզում ամբողջովին այրել կամուրջները այդ շրջանակների հետ՝ փորձելով վարել բլիթի և մտրակի քաղաքականություն: Հենց այդ հանգամանքով էր պայմանավորված, որ նա որոշում կայացրեց երկու «սորոսական» կազմակերպություններին պետբյուջեից 70 հազար դոլար տրամադրել Արցախում ընտրություններին դիտորդական առաքելություն անցկացնելու համար:

Սակայն Փաշինյանի ողբերգությունը կայանում է նրանում, որ նա չունի կայուն քաղաքական ուղենիշ և արդյունքում պայքարելով միաժամանակ և աջերի, և ձախերի հետ կարող է հայտնվել ռուսների ասած «свой среди чужих, чужой среди своих» կարգավիճակում, դրանից բխող հետևանքներով:

Սա է իրականությունը:

zham.am

դիտվել է 1200 անգամ
Լրահոս
Երկրորդ դատավորը ևս հրաժարվեց քննել Վեհափառի և Սրբազանների գործը․ Մանե Թանդիլյան Ռուս ուղղափառ եկեղեցին աջակցություն է հայտնել Հայ առաքելական եկեղեցուն Փաշինյանի քաղաքականության ամենավտանգավոր կողմերից մեկն էլ հենց սա է․ Հովասափյան Նուրմագոմեդովը քննադատել է Ծառուկյանին Բաղրամյան պողոտայում 35-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել 33-ամյա հետիոտնի․ նա տեղափոխվել է հիվանդանոց Հնդկաստանը կարող է Հայաստանին մոտ 290 կմ հեռահարությամբ «Pralay» հրթիռներ առաջարկել. IDRW 46-ամյա տղամարդը, ում ոտքին առկա է եղել պրոբացիոն սարք, անգիտակից վիճակում տեղափոխվել է հիվանդանոց 3 անձ ձերբակալվել է Ինչու՞ Երևան, այլ ոչ թե, օրինակ, Շիրակի կամ Սյունիքի մարզ Փաշինյանն արդեն միանգամայն հստակ և բաց է խոսում Բայց քաղաքական հավատարմությունը հավերժ պաշտոնի երաշխիք չէ Ադրբեջանի տարածքով Հայաստան կուղարկվի 420 տոննա ցորեն և 280 տոննա գարի Հերթական հարվածը մեր հավաքական հիշողությանը. ահազանգ «Hyundai Elantra»-ն Նոր Երզնկայում հայտնվել է ավտովերանորոգման կետի տարածքում. կա վիրավոր Նրանք որոշել են պարզապես պատճենել մարդկանց հիմարացնելու բանաձևը. Արման Աբովյան Երբ մարդը երես է թեքում լույսից, լույսը չի անհետանում, նա ինքն է հայտնվում ստվերում․ Տեր Հեթում «Արարատ Արմենիայի» հաջողությունը համակարգային աշխատանքի հաջողության ցուցիչ է. Հակոբ Բադալյան Գործն ուղարկվեց Երևանի քրեական առաջին ատյանի դատարան Իրանը բոլոր երկրներին կոչ է արել հրաժարվել ԱՄՆ-ի տնտեսական պատերազմին մասնակցելուց Արագածոտնի մարզում բախվել են «Nissan Elgrand»-ը և «Ford Transit»-ը․ կա 4 վիրավոր Ասեմ՝ ինչ նպատակով են Ռոբերտ Քոչարյանին անմարդկային պայմաններում պահում․ Հայկ Նահապետյան (video) Պատրաստվեք, ձմեռը շատ դաժան է լինելու,1,5 տարի ժամանակ ունենք. Հայկ Նահապետյան (video) Վազելով բարձրանում էր, դեմը փակեցի. Արման Սարոյանը միշտ է պարսավանքի ենթարկվելու․ Ֆարմանյան (video) Դատավորները խայտառակ ճնշման տակ են․ ինչու՞ են Վեհափառի գործն ուղարկում Երևան Արա Զոհրաբյան (video) Նիկո՛լ, չհավատաս․ գործարք չի լինելու․ ինչու՞ Ռուսաստանն արագ արձագանքեց․ Նարեկ Մանթաշյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Օգոստոսի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Օգոստոսի 27-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Օգոստոսի 27-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Օգոստոսի 26-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ազգային ճակատից Նաիրա Գևորգյանը Օգոստոսի 26-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գ․ Սարգսյանը Օգոստոսի 26-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Օգոստոսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Օգոստոսի 25-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Օգոստոսի 25-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Օգոստոսի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am