Գողացված հաղթանակ

Այս խաղով, այս կազմով, այս գլխավոր մարզիչով «Արարատ-Արմենիան» ֆուտբոլի Եվրոպայի լիգայի խմբային փուլում անելիք չուներ, բայց համաձայնվեք, որ այնտեղ անելիք չունեն նաեւ «Դուդելանժը», «Աստանան», Ադրբեջանի չեմպիոնը եւ մի շարք այլ թիմեր:

Նույնիսկ այս մարզիչով, այս կազմով եւ այս խաղով «Արարատ-Արմենիան» պարտավոր էր դուրս գալ հաջորդ փուլ հանուն հայկական ֆուտբոլի ներկայի եւ վաղվա: Հասնել փլեյ-օֆֆ եւ դուրս մնալ հետխաղյա 11-մետրոնոցներով, այն էլ այն դեպքում, երբ առաջին խաղակեսն ավարտել ես 1:0 հաշվով եւ ընդհանուր հաշվով առաջ ես երկու գոլով:

Պարտության միակ եւ միակ մեղավորը եւ պատասխանատուն Վարդան Մինասյանն է՝ «Արարատ-Արմենիայի» գլխավոր մարզիչը: 1:0 հաշվով հաղթել եւ ընդմիջմանը թիմին չհրահանգել երկրորդ խաղակեսը սկսել ագրեսիվ եւ ագրեսիվ պրեսինգով, առնվազն շահելով 15-20 րոպե, ոչ թե կոպիտ սխալ է այլ անգրագիտություն:

Հաղթող թիմին, ոչ ուժեղ թիմի հետ խաղում հրահանյգել մտնել խոր պաշտպանություն դա անմտություն էր: Եւ սա առաջին դեպքը չէր: Այսպես էր «Արարատ-Արմենիայի» բոլոր խաղերում, անգամ Ջիբրալթարի չեմպիոնի հետ խաղում: Վրաստանի չեմպիոնից էլ Երեւանում պարտություն կրեցինք Վարդան Մինասյանի անհաջող մարտավարության արդյունքում:

Մեզնից, հայ ֆուտբոլասերից, հայկական ֆուտբոլից գողացան հաղթանակը եւ ինչ որ տեղ մենք սրան արժանի էինք: Արժանի էինք նաեւ այն պատճառով, որ ֆուտբոլասերի անվան տակ Լյուքսեմբուրգում հայտնվեցին «ֆուտբոլասերներ», իսկ «Կարմիր արծիվներ» ֆան ակումբը, որը անմնացորդ աջակցեց թիմին այս ամբողջ ընթացքում, մնաց անտեսված:

Ամեն ինչ, ամեն քայլ ունենում է իր հետեւանքը: Ամեն ինչ այս աշխարչհում փոխկապակցավծ է: Եւ ինչպես չպարտվեր «Արարատ-Արմենիան», երբ Հանրային հեռուստաալիքի մեկնաբանները այնպիսի ձայնով էին խոսում, այնպիսի տրամադրվածությամբ, կարծես էթսոնացի լինեին եւ բայդարկայի եւ կանոեի մասնագետ:

Մնում է հետեւություն անել, մնում է հասկանալ, թե ով է որոշել, որ Պետրոս Ավետիսյանը աստղ է, ով է որոշել լավ, գոնե համեմատության մեջ լավ թիմերը հանձնել Վարդան Մինասյանին եւ տապալել:

Լիներ այլ մարզիչ, հաստատ այս արգելքը կխաղթահարվեր նույնիսկ այս կազմով, լիներ այլ մարզիչ նա կհիշեր իր թիմին աջակցած ֆան ակումբի տղաներին եւ կկանխեր այն ինչին ականատես եղանք:

Իհարկե, մեր բոլորի ամոթն է, որ 25 տարվա ընթացքում եւ ոչ մի թիմ չհայտնվեց խմբային փուլում, բայց եթե մեր ամոթն է, ապա պատասխանատուն ֆուտբոլի ղեկավարներն են, բոլոր ժամանակների ղեկավարները:

Top-News.am

 

դիտվել է 1035 անգամ
Լրահոս
Երկրորդ դատավորը ևս հրաժարվեց քննել Վեհափառի և Սրբազանների գործը․ Մանե Թանդիլյան Ռուս ուղղափառ եկեղեցին աջակցություն է հայտնել Հայ առաքելական եկեղեցուն Փաշինյանի քաղաքականության ամենավտանգավոր կողմերից մեկն էլ հենց սա է․ Հովասափյան Նուրմագոմեդովը քննադատել է Ծառուկյանին Բաղրամյան պողոտայում 35-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել 33-ամյա հետիոտնի․ նա տեղափոխվել է հիվանդանոց Հնդկաստանը կարող է Հայաստանին մոտ 290 կմ հեռահարությամբ «Pralay» հրթիռներ առաջարկել. IDRW 46-ամյա տղամարդը, ում ոտքին առկա է եղել պրոբացիոն սարք, անգիտակից վիճակում տեղափոխվել է հիվանդանոց 3 անձ ձերբակալվել է Ինչու՞ Երևան, այլ ոչ թե, օրինակ, Շիրակի կամ Սյունիքի մարզ Փաշինյանն արդեն միանգամայն հստակ և բաց է խոսում Բայց քաղաքական հավատարմությունը հավերժ պաշտոնի երաշխիք չէ Ադրբեջանի տարածքով Հայաստան կուղարկվի 420 տոննա ցորեն և 280 տոննա գարի Հերթական հարվածը մեր հավաքական հիշողությանը. ահազանգ «Hyundai Elantra»-ն Նոր Երզնկայում հայտնվել է ավտովերանորոգման կետի տարածքում. կա վիրավոր Նրանք որոշել են պարզապես պատճենել մարդկանց հիմարացնելու բանաձևը. Արման Աբովյան Երբ մարդը երես է թեքում լույսից, լույսը չի անհետանում, նա ինքն է հայտնվում ստվերում․ Տեր Հեթում «Արարատ Արմենիայի» հաջողությունը համակարգային աշխատանքի հաջողության ցուցիչ է. Հակոբ Բադալյան Գործն ուղարկվեց Երևանի քրեական առաջին ատյանի դատարան Իրանը բոլոր երկրներին կոչ է արել հրաժարվել ԱՄՆ-ի տնտեսական պատերազմին մասնակցելուց Արագածոտնի մարզում բախվել են «Nissan Elgrand»-ը և «Ford Transit»-ը․ կա 4 վիրավոր Ասեմ՝ ինչ նպատակով են Ռոբերտ Քոչարյանին անմարդկային պայմաններում պահում․ Հայկ Նահապետյան (video) Պատրաստվեք, ձմեռը շատ դաժան է լինելու,1,5 տարի ժամանակ ունենք. Հայկ Նահապետյան (video) Վազելով բարձրանում էր, դեմը փակեցի. Արման Սարոյանը միշտ է պարսավանքի ենթարկվելու․ Ֆարմանյան (video) Դատավորները խայտառակ ճնշման տակ են․ ինչու՞ են Վեհափառի գործն ուղարկում Երևան Արա Զոհրաբյան (video) Նիկո՛լ, չհավատաս․ գործարք չի լինելու․ ինչու՞ Ռուսաստանն արագ արձագանքեց․ Նարեկ Մանթաշյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Օգոստոսի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Օգոստոսի 27-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Օգոստոսի 27-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Օգոստոսի 26-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ազգային ճակատից Նաիրա Գևորգյանը Օգոստոսի 26-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գ․ Սարգսյանը Օգոստոսի 26-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Օգոստոսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Օգոստոսի 25-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Օգոստոսի 25-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Օգոստոսի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am