Նիկոլի խոսքով ասած. «Աննա, մտի, մի մտի». ռեալիթի շոու՝ հայկական ձևով

 Լուսինե Մարգարյանը ՖԲ էջում գրում է.

Երեկ երեկոյից հայ հասարակությունը՝ հատկապես նրա ֆեյսբուքյան հատվածը քննարկում է Նիկոլ Փաշինյանի Կարապի լճի լայվը: Ով ինչպիսին է տեսել այդ լայվը և ով ինչպես է այն ներկայացնում՝ էական չէ, կարևորն այն է, որ Նիկոլն ու իր թիմակից նախարար-պատգամավորները «պրոֆեսիոնալ լայվիստներ են», դե մի բանում գոնե պրոֆեսիոնալ պետք է լինեն, թե՝ չէ : Այս ամենը ճիշտ և ճիշտ տեղավորվում է ռեալիթի շոույի ժանրի մեջ:
Տասնամյակներ առաջ Անգլիան հասարակությանը «տեսարաններով սնուցելու» նպատակով ստեղծեց Ջեյմս Բոնդի կերպարը: Շոուների անգերազանցելի «արտադրամաս» Միացյալ Նահանգներն ավելի քան մեկ տասնամյակ աշխարհը գրավեց Քիմ Քարդաշյանի ռեալիթի շոուներով: Ինչու՞ հայերս պետք է հետ մնայինք աշխարհի ընթացքից, բայց ինչպես ամեն ինչ, ռեալիթի շոուն ևս հայկական ոճով ձևեցինք: Տեսեք, այլ երկրներում իշխանությունները տեսարանները են սարքում, հերոս, կերպարներ հորինում, ՀԱՅԵՐԻՍ ԴԵՊՔՈՒՄ՜ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ԻՐԵՆՔ ԵՆ ԴԱՐՁԵԼ ՌԵԱԼԻԹԻ ՇՈՈՒԻ ԿԵՐՊԱՐՆԵՐ: Հետևաբար, ժանրի կանոնների համաձայն էլ երկրի այսօրվա իշխանավորները պետք է ամենօր, օրը մի քանի անգամ իրենց հետևորդներին զբաղեցնեն, բառիս ամենաուղիղ իմաստով, պետք է իրենց հետևորդներին օրվա «կուտը» տան: Ավելի քան 70 տոկոս լեգիտիմություն ունեցող քաղաքական թիմի ցանկացած անդամ՝ վարչապետից մինչև նախարար-պատգամավոր ու ավագանու անդամ երկրի, ոլորտի, համակարգի բովանդակության հետ կապ չունեն, իրենք չգիտեն էլ ինչ ասել է բովանդակություն, իրենց միայն մի բան է մտահոգում՝ ԱՊԱՀՈՎԵԼ ՌԵԱԼԻԹԻ ՇՈՈՒՆ: ՍԱ ՌԵԱԼԻԹԻ ՇՈՈՒ-ՀԱՅԱՍՏԱՆՆ է ԵՎ ՎԵՐՋ:
Նիկոլի խոսքով ասած. «Աննա, մտի, մի մտի», «նախարար, ցույց տուր, մի տուր», «քաղաքապետ աղբը տար, մի տար»: Կարևորը՝ լայվը ստացվի, թե չէ, Ամուլսար, Ստամբոլյան կոնվեցիա, վեթթինգ, Կարապի լիճ.....հա, ի դեպ, էն որ Նիկոլը երեկ ասում էր. փոքրիկ, բայց կարևոր իրադարձություն, էհհհ, նկատեցի՞ք ռեալիթի շոուի «հավես» կանոնների ներքո հերթական անգամ ոտնատակ արեց ժողովրդավարությունն ու միանձնյա՝ առանց որևէ հիմքի, էդ պահին իր ու Աննայի հավեսի համար բացեց Կարապի լճի կղզյակի դարպասը: Դա, գուցե, իսկապես ամենաանկարևոր քայլն էր, բայց սա իմ տպավորությամբ հենց ապացույցն է այն բանի, որ հիմա ամեն ինչ մեր երկրում միանձնյա է որոշվում: «Հիշեցինք, որ Կարապի լճի կղզին միշտ բաց է եղել քաղաքացիների համար, մենք զարմանքով արձանագրեցինք, որ դռնակը փակ էր, միանգամից խորհրդակցելով հին երևանցիների հետ, դիմեցի պարոն Մարությանին, նա շատ արագ ճշտումներ արեց և ասաց, ինչ որ հիմնավորումներ կան, որոնք իր կարծիքով արդարացված չէ և մեր միջնորդությամբ քաղաքապետը որոշում կայացրեց ու դռնակը շատ արագ բացվեց»,-լայվում էր Նիկոլ Փաշինյանը ու զուգահեռաբար էլ հասցնում ռեժիսորություն անել, երբ Աննան ժամանակից շուտ էր արձագանքում՝ սաստում էր. «չէ,չէ, մի րոպե, առաջ մի անցեք»: Բա, քաղաքապետն արագ որոշում կայացրեց, քանի որ հիմնավորումներն իր կարծիքով արդարացված չեն, ախր ո՞նց չասես, որ եթե դա այնպիսի հարց է, որ պետք է քաղաքապետը որոշում կայացնի, էդ դեպքում ու՞ր է ավագանու հիմնավորումները ու ինչու՞ է վարչապետը բանավոր միջնորդում: Դե, շոու է, խաղում են, էլի: Ես էլ, ինչ եմ, գիտահետազոտական-միտահետազոտական........
Հ.Գ. Հա, Քիմ Քարդաշյանից ինչ կա՞, դեռ անկողնային տեսարանների չի հասե՞լ:

դիտվել է 2763 անգամ
Լրահոս
Երկրորդ դատավորը ևս հրաժարվեց քննել Վեհափառի և Սրբազանների գործը․ Մանե Թանդիլյան Ռուս ուղղափառ եկեղեցին աջակցություն է հայտնել Հայ առաքելական եկեղեցուն Փաշինյանի քաղաքականության ամենավտանգավոր կողմերից մեկն էլ հենց սա է․ Հովասափյան Նուրմագոմեդովը քննադատել է Ծառուկյանին Բաղրամյան պողոտայում 35-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել 33-ամյա հետիոտնի․ նա տեղափոխվել է հիվանդանոց Հնդկաստանը կարող է Հայաստանին մոտ 290 կմ հեռահարությամբ «Pralay» հրթիռներ առաջարկել. IDRW 46-ամյա տղամարդը, ում ոտքին առկա է եղել պրոբացիոն սարք, անգիտակից վիճակում տեղափոխվել է հիվանդանոց 3 անձ ձերբակալվել է Ինչու՞ Երևան, այլ ոչ թե, օրինակ, Շիրակի կամ Սյունիքի մարզ Փաշինյանն արդեն միանգամայն հստակ և բաց է խոսում Բայց քաղաքական հավատարմությունը հավերժ պաշտոնի երաշխիք չէ Ադրբեջանի տարածքով Հայաստան կուղարկվի 420 տոննա ցորեն և 280 տոննա գարի Հերթական հարվածը մեր հավաքական հիշողությանը. ահազանգ «Hyundai Elantra»-ն Նոր Երզնկայում հայտնվել է ավտովերանորոգման կետի տարածքում. կա վիրավոր Նրանք որոշել են պարզապես պատճենել մարդկանց հիմարացնելու բանաձևը. Արման Աբովյան Երբ մարդը երես է թեքում լույսից, լույսը չի անհետանում, նա ինքն է հայտնվում ստվերում․ Տեր Հեթում «Արարատ Արմենիայի» հաջողությունը համակարգային աշխատանքի հաջողության ցուցիչ է. Հակոբ Բադալյան Գործն ուղարկվեց Երևանի քրեական առաջին ատյանի դատարան Իրանը բոլոր երկրներին կոչ է արել հրաժարվել ԱՄՆ-ի տնտեսական պատերազմին մասնակցելուց Արագածոտնի մարզում բախվել են «Nissan Elgrand»-ը և «Ford Transit»-ը․ կա 4 վիրավոր Ասեմ՝ ինչ նպատակով են Ռոբերտ Քոչարյանին անմարդկային պայմաններում պահում․ Հայկ Նահապետյան (video) Պատրաստվեք, ձմեռը շատ դաժան է լինելու,1,5 տարի ժամանակ ունենք. Հայկ Նահապետյան (video) Վազելով բարձրանում էր, դեմը փակեցի. Արման Սարոյանը միշտ է պարսավանքի ենթարկվելու․ Ֆարմանյան (video) Դատավորները խայտառակ ճնշման տակ են․ ինչու՞ են Վեհափառի գործն ուղարկում Երևան Արա Զոհրաբյան (video) Նիկո՛լ, չհավատաս․ գործարք չի լինելու․ ինչու՞ Ռուսաստանն արագ արձագանքեց․ Նարեկ Մանթաշյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Օգոստոսի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Օգոստոսի 27-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Օգոստոսի 27-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Օգոստոսի 26-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ազգային ճակատից Նաիրա Գևորգյանը Օգոստոսի 26-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գ․ Սարգսյանը Օգոստոսի 26-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Օգոստոսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Օգոստոսի 25-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Օգոստոսի 25-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Օգոստոսի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am