Լավրովները կուգան ու կերթան

Երեկ բավական ծավալուն հաղորդագրությունում Ռուսաստանի արտգործնախարարությունը տեղեկացրել է, որ ապրիլի 21-ին երկօրյա պաշտոնական այցով Երևան է ժամանելու Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ Նա հանդիպելու է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հետ, բանակցություններ է վարելու Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հետ, ինչպես նաև Ծիծեռնակաբերդում ծաղկեպսակ է դնելու՝ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին։ Լավրովը հայ գործընկերների հետ քննարկելու է երկկողմ, տարածաշրջանային և միջազգային օրակարգի հարցերի լայն շրջանակ։ Հատուկ ուշադրություն է դարձվելու Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորմանը՝ հաշվի առնելով վերջին շրջանում հակամարտ գոտում իրավիճակի սրացումը։ ՌԴ ԱԳՆ-ի փոխանցմամբ, ՌԴ-ն և Հայաստանը միութենական գործընկերության հարաբերություններով են կապված, թվարկված են երկու երկրների միջև ստորագրված համագործակցության հիմնական պայմանագրերը, համաձայնագրերը՝ սկսած անցյալ դարի վերջերից։ Հիշատակված են բարձրաստիճան պաշտոնյաների վերջին շրջանի այցելությունները, չի մոռացվել ՌԴ նախագահի անցյալ տարվա ապրիլի 24-ի այցը Հայաստան, Պուտինի մասնակցությունը Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումներին։ Հիշատակված են երկու երկրների վարչապետների, խորհրդարանների նախագահների, արտգործնախարարների այցերը, հանդիպումները, ստորագրված փաստաթղթերը։ Դրական է գնահատվում Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցությունը, Հայաստանին տրամադրված վարկերը, Հայաստանում ռուսական խոշոր ընկերությունների ներկայությունը, ռուսական խոշոր կապիտալը։ «Հայաստանում ռուսական կապիտալով աշխատող 1300 ընկերություն կա, իսկ երկու երկրների միջև ապրանքաշրջանառությունը 2015 թվականին մնացել է նախորդ տարվա մակարդակին՝ ավելի քան 1 միլիարդ 240 միլիոն դոլար, ռուսական ներդրումները Հայաստանում կազմում են 4 միլիարդ 100 միլիոն դոլար, ինչը կազմում է Հայաստանում օտարերկրյա ներդրումների 40 տոկոսը, - նշված է Ռուսաստանի ԱԳՆ-ի հաղորդագրությունում։ Վաղը Լավրովի այցը Հայաստան նմանվել է՝ հայերի համար սարսափելի լուր բերելու մի իրադարձության հետ: Իհարկե, վտանգը մեծ է, մտավախություն կա, որ նախաձեռնելով ղարաբաղյան բանակցությունների հերթական փուլը՝ Մոսկվան փորձում է զոհաբերել Հայաստանի շահերը՝ հանուն իր աշխարհաքաղաքական նպատակների: Մանավանդ այս օրերին ռուսական ու ադրբեջանական մամուլի հրապարակումները հիմք ընդունելով` կարելի է վստահաբար պնդել, որ Մոսկվան առավելապես Հայաստանից է զիջումներ պահանջելու, քան Ադրբեջանից: Եթե Ալիևը զիջումների պատրաստ լիներ` նա բանակցությունների կգնար: Բայց վերջին տարիներին Ալիևն ամեն գնով բանակցությունները փակուղի մտցնելու քաղաքականություն է վարել: Ինչ է գրում ռուսական մամուլն այս օրերին: Մոսկովյան Известия պարբերականի հրապարակման համաձայն, առաջիկա օրերին նախագահ Պուտինի անմիջական մասնակցությամբ բանակցություններ են մեկնարկելու: Առաջարկը հետևյալն է․ Ադրբեջանին պետք է վերադարձվի տարածքների մի մասը, տեղակայվեն խաղաղապահներ, փախստականները պետք է վերադառնան, բացվեն սահմանները, և հետո, երբ կրքերը հանդարտվեն, Ղարաբաղի կարգավիճակի մասին հանրաքվե անցկացվի: Ի պատասխան՝ Հայաստանի նախագահի մամուլի խոսնակը ռուսաստանյան «Նովոստի» լրատվական գործակալությունը փոխանցել է, որ հայկական կողմը Մինսկի խմբի հետ չի քննարկել բարձր մակարդակով հանդիպման հնարավորությունն ու ժամկետները: Մինչև Известия-ի հրապարակումը Բաքվում հայտարարությամբ հանդես եկավ նախագահ Ալիևի խորհրդական Ալի Հասանովը՝ նշելով, որ Ռուսաստանը հանդես է եկել դիվանագիտական նախաձեռնությամբ: Հայաստանի նախագահի խոսնակն ասաց, որ հայկական կողմը դեռ պաշտոնապես չի համաձայնել մասնակցել այս նախաձեռնությանը: Այսինքն, Մոսկվան այս պահին ճնշում է բանեցնում Հայաստանի նկատմամբ: Իսկ սա նշանակում է, որ Ռուսաստանի քաղաքականությունը փոխվել է Հայաստանի նկատմամբ, սա քաղաքականություն է այնպես, ինչպես Կրեմլի կողմից Ադրբեջանին սպառազինության վաճառքն էր ոչ թե բիզնես, այլ` քաղաքականություն: Եթե Հայաստանը համաձայնվի բանակցություններ վարելուն, ապա հստակ պետք է դրվի Լեռնային Ղարաբաղի իշխանությունների մասնակցության հարցը: Ռուսական մամուլում այդ բանակցություններում ԼՂ-ի մասնակցության մասին խոսք անգամ չկա: Հայաստանին ու Արցախին միակողմանի զիջումներ հնարավոր չէ պարտադրել: Ժողովուրդը Արցախի հետ կապված որևէ զիջման պատրաստ չէ: Թե Հայաստանի իշխանությունը, թե Մոսկվան սա քաջ գիտակցում են: Իշխանությունը գոնե գիտակցում է, որ որևէ զիջում` կհանգեցնի իշխանության կորստի: Հետևաբար, Լավրովը կարող է դեռ շատ անգամներ գալ ու գնալ, ու եթե Մոսկվան Արցախը հանձնելու ծրագրեր ունի, դրանք` դատապարտված են: Թամար Բագրատունի

դիտվել է 42 անգամ
Լրահոս
Թիկնիզյանը արցունքն աչքերին հրաժեշտ է տվել Ցրվենա Զվեզդային խաղացողներին ««Մայր Եկեղեցի» ասելիս «մայր» և «ոչ մայր» եկեղեցիների որևէ դասակարգում չենք ստեղծում». Սամվել դպիր Կարապետյանը բարենորոգել է հազարավոր մարդկանց կյանքեր ու եղել է հազարավորների վերջին հույսը․ Մելոյան Շիրակի պետական համալսարանի ռեկտորը վրաերթի է ենթարկել հետիոտնին «Նախքան բոլորիս Ուսամա Բեն Լադենի հետ համեմատելը՝ սովորիր մտածել». Միհրան Մախսուդյան Թուրքիայի ԱԳՆ-ն խստորեն դատապարտել է Իսրայելի կողմից Սիրիայում գտնվող ավիաբազային հասցված հարվածները Քաղաքակիրթ ձեւով մերժել է Աննա Հակոբյանին․ Հրապարակ Թրաֆիկինգի՞ են ենթարկել Անահիտ Ավանեսյանի որդու գերթանկարժեք մեքենայով զորացրվելը՝ համացանցի վրդովմունքի առիթ Շատ արդիական… Բագրատ Սրբազան «Եկեղեցու «բարեփոխման» գործը հայտնվում է կարգալույծ մարդկանց ձեռքում․ Հովհաննես աբեղա Լեհաստանը որոշում չի ընդունել Ուկրաինային Patriot հրթիռներ փոխանցելու վերաբերյալ. ՊՆ փոխնախարար «Միջազգային հանրությունը պետք է հակազդի Նեթանյահուին». Թուրքիայում խիստ են քննադատել Իսրայելի վարչապետին Անդրանիկ Թևանյանին և Արեգնազ Մանուկյանին Քննչական բաժնից տեղափոխել են ՔԿՀ Վերջին ութ տարում 663 անձ պարգևատրվել է զենքով․ ՆԳՆ Սիսակ Գաբրիելյանի եկամուտներն աճել են. ինչ է նա հայտարարագրել ՀԱՊԿ-ում քննարկել են 2027-ի համատեղ զորավարժությունների անցկացման հարցերը ԱՄՆ-ը կարող է զորքերի մի մասը տեղափոխել Ծոցի երկրներից. The Washington Post Օգոստոսի 19-ին՝ ժամը 12-ին, ես լինելու եմ Հայաստանում ԵՄ դեսպանատան առջև․ Գառնիկ Դանիելյան Լոնդոնը 100 տոկոսով կաջակցի Կիևին Մոսկվայի դեմ. Բըրնհեմ Երկրի ղեկավարը զբաղվում է ամեն ինչով, բացի իր հիմնական գործերից․ Նարեկ Կարապետյան Ադրբեջանը դատական ​​հայց է ներկայացրել CNN-ի դեմ Սփյուռքը ռեսուրս է, որին ուժեղացնելը ՀՀ-ին օժտում է պետական կենսունակության նոր էներգիայով. քաղաքագետ
Ամենաընթերցվածները
Շուտով
Օգոստոսի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Օգոստոսի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուկ Սուքիասյանը Օգոստոսի 18-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Օգոստոսի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը Օգոստոսի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Օգոստոսի 17-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Օգոստոսի 17-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Օգոստոսի 17-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը Օգոստոսի 17-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Օգոստոսի 15-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am