Վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջում «Մարիամ Ավետիսյան» օգտատիրոջ գրառման «սքրինշոթ» է հրապարակել, որում, իբր, օգտատերը տեղեկացնում է, որ իրենց խմորեղենի արտադրամասն այս տարի լավ է աշխատել, և շնորհակալություն է հայտնում Նիկոլ Փաշինյանին:
Politik.am-ն ուսումնասիրեց «Մարիամ Ավետիսյան» ներկայացող էջը և պարզեց, որ այն Նիկոլ Փաշինյանին աջակցող հերթական ֆեյք էջերից է: Բանն այն է, որ էջը գործարկվել է 2015թ.-ին: Էջի առաջին հրապարակումը եղել է 2018 թվականի դեկտեմբերին։ Էջում չկան անձնական լուսանկարներ կամ գրառումներ, անձնական տվյալները փակ են:
Էջի բացման օրվանից բոլոր գրառումները գովաբանում են Նիկոլ Փաշինյանին ու նրա թիմակիցներին: Առնվազն տարակուսելի է, որ արտադրությամբ զբաղվող «անձի» էջում սեփական արտադրանքից որևէ նմուշ, կամ, անգամ գովազդի փորձ չկա:
Զավեշտալի է, որ 70 տոկոս վստահության քվե ստացած կառավարության ղեկավարը հաշված ամիսներ անց մնացել է ֆեյքերի աջակցության հույսին: Եվ նրա թիմակիցներից ոչ մեկը նրան չի հուշում, որ վերջիններիս գրառումներն իր էջում հրապարակելով՝ ծիծաղելի վիճակում է հայտնում:
Մենք փորձեցինք կապ հաստատել Մարիամ Ավետիսյանի հետ՝ ներկայանալով լրագրող և ցանկություն հայտնելով հրապարակում անել իր խմորեղենի արտադրամասին մասին։ Օգտատերը, կարդալով մեր լրագրողի նամակը, արգելափակեց նրա էջը։
Ի դեպ, Փաշինյանի երեկվա գրառումների և հրապարակած տեսանյութերի տակ նրան գովաբանող մեկնաբանությունների մեծ մասը ֆեյք օգտատերերի կողմից է արվել: Կային անգամ ֆեյքեր, որոնք Փաշինյանի նույն գրառման տակ միևնույն էջով 10-ից ավելի դրական մեկնաբանություն էին թողել:
Օգոստոսի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը
Օգոստոսի 27-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Օգոստոսի 27-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը
Օգոստոսի 26-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ազգային ճակատից Նաիրա Գևորգյանը
Օգոստոսի 26-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գ․ Սարգսյանը
Օգոստոսի 26-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Օգոստոսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Օգոստոսի 25-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը
Օգոստոսի 25-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Օգոստոսի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը