Հայրս թույլ է տվել կրակի հետ խաղալ․ Սամվել Կարապետյանի դուստրը՝ Forbes-ին

«Տաշիր» ընկերության հիմնադիր Սամվել Կարապետյանի դուստր Տաթևիկ Կարապետյանը հարցազրույց է տվել հեղինակավոր Forbes ամսագրին՝ անդրադառնալով ընտանեկան հարաբերություններին, սեփական ճանապարհն ընտրելուն և այլ թեմաների, գրում է Rusarminfo-ն։

«Երբ քեզ մանուկ հասակից սովորեցնում են հուսալի, կայուն, ընտանիքին, երկրի նվիրված լինել, այդ հիմքի վրա շատ ավելի հեշտ է նոր իմաստներ զետեղելը։ Ամենալավ ձևը փորձելն է և չվախենալը, ինքս քեզ ոչ մի սահմանափակում չդնելը»,- ասել է նա՝ հավելելով, որ ծնողներն իրեն այնքան սեր ու ժամանակ են հատկացրել, որ դրա հետ նյութական ոչինչ չի կարող համեմատել։

«Դուք դիտեք, որ մենք՝ հայերս, հազվադեպ ենք տեղափոխվում միայնակ։ Եթե տեղափոխվում ենք, ապա միանգամից ողջ ընտանիքով, հայրս կարողանում էր միավորել մարդկանց, դա առաջնորդի որակ է։ Ես մանուկ հասակից նրան վերաբերվում եմ ոչ միայն որպես հոր։ Նա մարդ է, ով իրական արժեքներ է ստեղծում, ստեղծարար է, մեծաթիվ մարդկանց աշխատատեղ է տալիս և պատասխանատվություն է կրում նրանց համար։ Ինչպե՞ս դա չհարգել»,- նշել է Տաթևիկ Կարապետյանը։

«Տաշիր» ընկերության առաջին փոխնախագահը նշել է, որ հենց հայրն է իրեն սովորեցրել սկզբունքային ու ազնիվ լինել։ 

«Հայրս ինձ սովորեցրել է օրը 24 ժամ ազնիվ ու սկզբունքային լինել, որքան էլ սխալվելու գայթակղությունը մեծ լինի»,- նշել է Տաթևիկը։

Տաթևիկը նշել է, որ ի սկզբանե ցանկացել է իր ճանապարհն անձամբ հարթել և ամեն ինչ ինքնուրույն անել, սակայն փոշմանել է։

«Հայրս իմ առաջ երբեք սահմանափակումներ չի դրել և միշտ թույլատրել է «կրակի հետ խաղալ»»,- ասել է Տաթևիկը։

դիտվել է 3743 անգամ
Լրահոս
Աշխատատեղերն ու աշխատավարձերը չեն փոխվել. Փաշինյանը խաբել է. Մաս 212 Խաչատուր Սուքիասյանը «կասկածյալների» շարքում է. Կհաջողվի՞ փարատել Փաշինյանի կասկածները Ինչո՞ւ են անձրևների արդյունքում Երևանում «գետեր» ու «լճեր» առաջանում Զբոսաշրջային օպերատորների կողմից ներգնա զբոսաշրջային փաթեթների իրացման նկատմամբ կսահմանվի ԱԱՀ-ի զրոյական դրույքաչափ Փաշինյանը թե՛ մասնատում է Հայաստանը, թե՛ ահռելի պետական պարտք է կուտակել, թե՛ հարստացրել թիմակիցներին «Բիոլաբորատորիաների գործունեությունը մեծ ռիսկեր ու սպառնալիքներ է պարունակում» Քպական պատգամավորը նորից Մոսկվայում անհատական ցուցահանդես է բացել Ընտանիքը կառավարության բջիջն է Մի վնասիր` «Do no harm»․ Արսեն Խառատյան Նիկոլ Փաշինյան, Պապ թագավորի մասին խոսելուց առաջ հիշի՛ր. Էդուարդ Շարմազանով Երկու օր է՝ կյանքը եռում է խորհրդարանում. Մենք ոչ մի բան չենք արել, ոչինչ, իրենք եռում են. Բագրատ սրբազան Մեր երկրի ամենամեծ սողանքն ու վտանգը ձեր իշխանությունն է Այդպիսի Պապ թագավորը վաղուց մեռել է, հարություն էլ չի առնելու․ Սրբազանը՝ Պապ թագավորի հետ համեմատվող Փաշինյանի մասին Ոստիկանների մի հատված ծառայության փոխարեն Փաշինյանի կեղտոտ քաղաքականությունն է իրացնում. դիտարկում Մայրաքաղաքում երթևեկությունը կաթվածահար է․ ամեն կանգառում մեծ թվով քաղաքացիներ սպասում են հասարակական տրանսպորտին «Երկու ձև կար Կիրանց մտնելու․ մեկը՝ հրեշտակի թևով, մյուսը՝ ոստիկանության համագործակցությամբ․ Ընտրեք՝ որն է ձեզ հարմար»․ Բագրատ Սրբազանը խոսք ուղղեց Տավուշի ոստիկանապետին Վախենում են՝ թող խաչակնքվեն․ Սերժ Սարգսյանը՝ նախկին իշխանությունների վերադարձից գործող իշխանության վախերի մասին Հրավեր չեմ ստացել, բայց Բագրատ Սրբազանի հետ առիթ ունեցել եմ հանդիպելու․ Սերժ Սարգսյան «Տեսախցիկների առջև առյուծ են կտրել, ամոթ է»․ Բագրատ Սրբազանը՝ խորհրդարանում ՔՊ-ականների բառապաշարի մասին Խորին ցավակցություններս եմ հայտնում Իրանի եղբայրական ժողովրդին և բարեկամ պետությանը․ Արթուր Վանեցյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 23-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Մայիսի 23-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է վաստակավոր մանկավարժ Գյուլնարա Ալեքսանյանը Մայիսի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Մայիսի 23-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 23-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 22-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Մայիսի 22-ին՝ ժամը 14:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Մայիսի 22-ին՝ ժամը 15:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Մայիսի 22-ին՝ ժամը 13:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դավիթ Սահակյանցը Մայիսի 22-ին՝ ժամը 12:00-ին, Հայելի ակումբի հյուրն է ԱԺ պատգամավոր Արմենուհի Կյուրեղյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am