Փաստաբանների աչքի առջև ոչնչացվում է Փաստաբանների պալատի գաղափարը. Տիգրան Աթանեսյան

Փաստաբանական կառույցը ենթակա է արմատական բարեփոխման: Մեկ անձի շահերը սպասարկող անփառունակ վիճակը պետք է վերացվի, ստեղծվի նոր՝ կոնֆեդերատիվ սկզբունքների վրա հիմնված կառույց։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել փաստաբան Տիգրան Աթանեսյանը՝ անդրադառնալով Փաստաբանների պալատի գործունեությանը։

«Եվ նորից երկրի ամենաչկայացած կառույցի մասին՝

ՀՀ փաստաբանների պալատի կանոնադրության 7.6, 7.7 և 7.8 կետերի համաձայն, պալատի ընդհանուր ժողովը հրավիրվում է առնվազն 2 տարին մեկ անգամ՝ պալատի նախագահի կամ խորհրդի որոշմամբ: Եթե օրակարգում չկան ընտրություններ, ապա ընդհանուր ժողովի մասին ծանուցումը պետք է դրա անցկացման օրվանից 14 օր շուտ էլեկտրոնային փոստով ուղարկվի փաստաբաններին և տեղադրվի պալատի կայքում:

Վերջին ժողովը տեղի է ունեցել 09.09.2017թ., (պալատի նախագահի քվեարկություն) այսինքն՝ հաջորդ ընդհանուր ժողովի անցկացման վերջնաժամկետն է 09.09.2019թ.: Այդ օրվան մնացել է 12 օր, սակայն որևէ ծանուցում ընդհանուր ժողովի մասին չկա՝ ամեն դեպքում ես չեմ ստացել ու չկա նաև պալատի կայքում:

Փաստաբանների առանձին կառույցները՝ պետական ապարատի կազմից դուրս, ստեղծվել են մի շարք կարևորագույն սկզբունքներ իրագործելու համար: Բացի բուն փաստաբանության ինստիտուտի անկախության գաղափարից, դրա հիմքում դրված են նաև ինքնակառավարման և ինքնակարգավորման սկզբունքները: Մեր իրականության մեջ այդ գաղափարները շատ վաղուց վախճանվել են, իսկ պալատ կոչվող կառույցը դարձել է մի անձի բարդույթների և նկրտումների հավաքատեղի: Ցավով պետք է ասել, որ այդ գործում այդ անձին աջակցում են նաև կառույցի անդամ հանդիսացող հարյուրավոր, եթե ոչ հազարավոր անդամներ՝ առնվազն իրենց անգործությամբ կամ անտարբերությամբ: Իրենց աչքի առջև ոչնչացվում է այդ կառույցի բարձրագույն մարմնի՝ ընդհանուր ժողովի թե գաղափարը, թե փաստացի գոյությունը և, կարծես թե, բոլորը դրա հետ համաձայն են, դե բոլորը, բացառությամբ ինձ հայտնի մի քանի տասնյակ փաստաբանների:

Փաստաբանական կառույցը ենթակա է արմատական բարեփոխման: Մեկ անձի շահերը սպասարկող անփառունակ վիճակը պետք է վերացվի, ստեղծվի նոր՝ կոնֆեդերատիվ սկզբունքների վրա հիմնված կառույց: Հայեցակարգային մոտեցումը իմ կողմից ներկայացվել է Ազգային ժողովի պատգամավորներին, հուսամ , որ այն կդառնա արդյունավետ քննարկման առարկա և կստանա իր համարժեք լուծումը:

Իսկ իմ շատ կոլեգաներին դիմում եմ մի խորհուրդ-հորդորով՝

Հարգելիներս, երբ քննադատում եք երկրի վարչապետին, նախկին նախագահներին, իրավապահ համակարգին, ձեր քննադատությունը արժեքավոր դարձնելու համար մեկ-մեկ, կամ գոնե գեթ մեկ անգամ փորձեք քննադատել ձեր իսկ կառույցի ղեկավարին, առանց վախենալու , որ կստանաք կարգապահական վարույթ, իսկ առիթը ակնհայտ է և անհերքելի՝ պալատի ղեկավարը, ում ուղղակի պարտականությունն է հրավիրել պալատի ընդհանուր ժողով, պարզապես կազմաքանդում է ձեր իսկ անդամակցած կառույցի բարձրագույն մարմնի գործունեությունը…»,–գրել է նա։

դիտվել է 356 անգամ
Լրահոս
Լարված իրավիճակ՝ Արմավիրի մարզում Նա կարգին է, hույս ունեմ, որ Մոջթաբա Խամենեին շատ շուտով ուղերձով կդիմի հանրությանը. Բաղայի Եկեղեցին հորդորում է հաճախ խոստովանել մեղքերը և Սուրբ Հաղորդություն ընդունել. Հայր Զաքարիա ԱՄԷ-ի ափերի մոտ տանկեր է hարձակման ենթարկվել Աֆղանստանի վրա Պակիստանի հարձակման հետևանքով զոհերի թիվը հասել է 400-ի «Օրը գա, աչքս տեսնի». ի՞նչ է խոստացել Ջերմուկի Արսենյանի որդին Փաշինյանին․ «Իրավունք» Երբ երեխաները դառնում են քարոզչության մաս. «անմեղ զրո՞ւյց», թե՞…. «Փաստ» Փաշինյանի մարզային «շրջայցերն» անցնում են կիսադատարկ փողոցներում. «Փաստ» Առուշը Առուշանյանը որոշել է երկու լարի վրա խաղալ. «Հրապարակ» Ինչո՞ւ է «Գորշ գայլերի» նշանը ասոցացվում ՔՊ-ականների ժեստերի հետ. «Փաստ» Փոխմարզպետ Գրիգորյանը 11 մլն դրամ անանուն նվիրատվություն է ստացել. «Ժողովուրդ» Թորոսյանի «մեգանախարարության» նախագիծը իշխանության սեղանին. «Ժողովուրդ» Մեկ տարվա լռություն ՔՊ-ական պատգամավոր Արփի Դավոյանի գործով. «Ժողովուրդ» Թրամփը քննադատել է ՆԱՏՕ-ի գործընկերներին Տարեկան մինչև 45 հազար նոր աշխատատեղ կստեղծվի. «Հայաստան» դաշինքի վարչապետի թեկնածու Իշխանության նահանջը՝ ընտրությունների շեմին. հակաեկեղեցական արշավը հայտնվել է փակուղում. քաղաքագետ Իրանը չի ենթարկվելու խուլիգաններին. Փեզեշքիան Իրանական հրթիռի բեկորները՝ Երուսաղեմում՝ Հայկական վանքի հարևանությամբ գտնվող կայանատեղիում «Ժառանգություն» կուսակցությունը կմասնակցի ընտրություններին Իրանի դեմ պատերազմը փոփոխելու է ԱՄՆ-Եվրոպա հարաբերությունները․ իրանագետ Մխիթարյանը վնասվածք է ստացել Սա քաղաքական անընդունելի պրակտիկա է, նաև էթիկական լրջագույն խնդիր․ Իրավապաշտպան ԶՊՄԿ-ի ֆինանսավորմամբ հաշմանդամություն ունեցող 45 երեխայի տրամադրվում են ֆիզիոթերապևտիկ ծառայություններ Տերը օրհի Մայր Աթոռը իր օրինական գահակալով և ամբողջ հոգևորականաց դասով․ Տեր Սարգիս Ռուբենը մեր ժամանակների ամենաուժեղ հայն է․ Մեսրոպ Առաքելյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Մարտի 17-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մարտի 17-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մարտի 17-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մարտի 16-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Մարտի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Րաֆֆի Հովհաննիսյանը Մարտի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մարտի 16-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մարտի 13-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Մարտի 13-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Մարտի 13-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am