Լավրովը Երևանում պետք է բացատրություն տա

Արտաքին գործերի նախարարի տեղակալ  Շավարշ Քոչարյանը լրագրողների հետ զրույցում հայտարարել է, որ Լավրովի երևանյան այցը պատասխաններ ստանալու համար չէ: Անդրադառնալով  ռուսական «Известия» պարբերականի հրապարակած այն  տեղեկությանը, թե  սեղանին փատաթուղթ կա դրված, Շավարշ Քոչարյանը  նշել է, որ ռուսական լրատվամիջոցների մի մասը տպագրում է որոշ պնդումներ, որոնք չեն համապատասխանում իրականությանը: «Պետք է առաջնորդվել ոչ թե, այսպես ասած, լրատվամիջոցներով, այլ՝ պաշտոնական հայտարարություններով, հաղորդագրություններով»,- ասել է Քոչարյանը և ավելացրել, որ ԼՂՀ  բանակցությունների առումով Հայաստանի պաշտոնական դիրքորոշումը չի փոխվել: Ավելին՝ ըստ Քոչարյանի՝ ներկա իրավիճակում անհնարին է հաշվի չառնել Ադրբեջանի ագրեսիան, որն այդ պետությունն  իրականացրեց՝ խախելով արդեն երեք համաձայնագրերը: «Աապագա բանակցային գործընթացը պետք է ելնի երկու հանգամանքից: Առաջինը՝ պետք է երաշխավորված լինի կրակի դադարեցումը, որովհետև երբ կրակում են, անհնարին է բանակցել: Այսինքն՝ զինադադարը պետք է պահպանվի: Հաջորդը՝ պետք հաշվի առնել, որ գործ ունենք մի սուբյեկտի հետ, որը, ի հակառակ իր իսկ միազգային պարտավորության (իսկ եռակողմ համաձայնագրերը միջազգային պարտավորություններ են), կարող է խախտել: Հետևաբար՝ ապագայում էլ ցանկացած փուլում նա կարող է հետ կանգնել իր իսկ ստորագրությունից: Այդ տեսակետից այդ բոլորը պետք է հստակ հաշվի առնել, երբ խոսքը վերաբերում է կարգավորման գործընթացին»,- ասել է Շավարշ Քոչարյանը: ԱԳ փեխնախարարն ասել է նաև, որ  այն ինչ առաջարկել են համանախագահները, հայկական կողմի երազանքը չի եղել, բայց հիմքում ընկած են փոխզիջումային տարբերակներ: «Կա հետաձգված հանրաքվեի գաղափարը: Իհարկե, տարօրինակ էր, երբ արդեն եղել է հանրաքվե, ու Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը, լիովին համապատասխան և միջազգային իրավունքի, և այն ժամանակ գործող Խորհրդային Միության Սահմանադրությանը, օրենքներին, կազմակերպել է հանրաքվեն, իր կամարտահայտությունը հստակ արտահայտել է: Ո՞րն էր հետաձգված հանրաքվեի իմաստը: Ըստ միջնորդների՝ դա ուղղված է նրան, որ, այդպես ասած, Բաքվի իշխանությունները կարողանան փրկել իրենց դեմքը և ժամանակ ունենան իրենց ժողովրդին դրա անհրաժեշտությունը մատուցել»,- հայտարարել է Քոչարյանը: Քոչարյանի  պարզաբանումից կարծես  հետևում է այն իրողությունը, որ  շրջանառվող տարբերակների մեջ հաճախակի շեշտադրվող՝ ԼՂՀ-ում անցկացվելիք հանրաքվեն  Հայաստանի  և Արցախի  փոխզիջումն է:  Ներողություն,  իսկ ի՞նչ է  այդ դեպքում տարածքների վերադարձը՝ միակողմանի զիջու՞մ: Ընդհանարապես անհասկանալի է՝ թե ի՞նչ էզիջում Ադրբեջանը: Եթե  մենք ասյօր ունենք մի իրավիճակ, երբ Ադրբեջանը խախտում է հրադադարի պայմանագիրը, ի՞նչ երաշխիք ունենք, որ  նույն բանը տեղի չի ուենենա, եթե հայկական կողմը տարածքների մի մասը վերադարձնի՝ ընդունենք անգամ  Ադրբեջանի  ու ՄԱԿ-ի կողմից  ԼՂՀ անկախության դիմաց: Հայաստանի հանրապետությունն այսօր միջազգայնորեն ճանաչված  պետություն է, բայց դա չի խանգարում Ադրբեջանին՝ կրակել ՀՀ Տավուշի մարզի գյուղերի վրա, դիվերսիոն հարձակումներ իրագործել ՀՀ տարածքում և սպանել խաղաղ բնակիչների: Ուստի ԼՂՀ կարգավիճակի հարցը, որը հրապարակում եղեծ պնդումների, հայկական կողմի ամենակարևոր պահանջն է, անգամ իրագործվելու դեպքում չի կարող  երաշխավերել Արցախի և Հայաստանի բնակչության անվտանգությունը: Սա շատ կարևոր նորմ է, որը պետք է բանակցային գործընթացում, իբրև խնդրի կարգավորման սկզբունք: Մինսկի  խումբը  պարտավոր է վերագնահատել անցած ողջ ժամանակհատվածը, վերլուծել կողմերի վարքագիծը և դրանից ելնելով որդեգրել նոր՝ կոնֆլիկտի կարգավորմանը նպաստող իրական սկզբունքներ՝ գերակայությունը տալով  խաղաղության պահպանմանը:  Այս տեսանկյունից ՌԴ ԱԳ նախարարը Երևանում  Հայաստանի իշախանություններից ոչ թե  պատասխաններ պիտի ստանա, այլ ստիպված պիտի լինի  հարցեր լսել ու պարզաբանումներ տալ:   Դավիթ Մանուկյան

դիտվել է 36 անգամ
Լրահոս
Ռուսաստանը հարվածել է Ուկրաինային, խոցել է 373 ԱԹՍ Տենց խոսացող ես, էլի եմ ասում՝ հենց հիմա արի,հետս բանավիճի․ Գերասիմ Վարդանյանի կոշտ խոսքը` Փաշինյանին (video) «Լսեցի՞ք՝ էս խեղկատակն ինչ է ասում․․․ աբսուրդ է»․ Գառնիկ Դանիելյան (video) Գյուտ Խաչի տոնի առիթով Սուրբ Պատարագ կմատուցվի Արարատի Սուրբ Ամենափրկիչ եկեղեցում Փաշինյանը ճիշտ է․ գիտի՝ հիմնական վտանգը որտեղից է գալիս․ Աննա Գրիգորյան (video) ՔՊ-ն ողջ ռեսուրսը կենտրոնացրել է Ստեփանավանի ու Արթիկի վրա. «Աստված չանի, ՔՊ–ն չանցնի»․ «Իրավունք» Գիտե՞ք՝ ինչու Լուսինե Բադալյանին արգելեցին մտնի Ռուսաստան․․․ սկսվել է պրոցեսը․ Մեսրոպ Մանուկյան (video) 7 տարում՝ 5.7 միլիարդ դրամ` պետբյուջեից․ «Հրապարակ» Ո՞վ է և ի՞նչ ունեցվածք ունի ԱԺ ամենաերիտասարդ պատգամավոր Շիրազ Մանուկյանը․ «Ժողովուրդ» Ռուսական զորքերը կարող էին Կիևը գրավել չորս ժամում. Թրամփ Նիկոլ․ «հոր դուքանը»․․․ (video) Հոկտեմբերի 21-ին, 22-ին և 23-ին լույս չի լինելու․ հասցեներ Օդի ջերմաստիճանը կնվազի 8 աստիճանով․ ի՞նչ եղանակ սպասել հոկտեմբերի 21-ից 25-ին «Ուժեղ Հայաստան»-ի աջակիցների շրջանում ձերբակալվել է 14 անձ «Ուժեղ Հայաստան» կուսակցության 5 անդամի այս պահին տեղափոխում են Հակակոռուպցիոն կոմիտե Հայ ժողովուրդը, մշտապես համախմբված մնալով Եկեղեցու շուրջ, հաղթահարել է դարերի փորձությունները․Ամենայն Հայոց Կաթողիկոս Դու ինքդ ես այդ ամենի անմիջական հեղինակը. Սաղաթելյան Հոկտեմբերի 21/22-ին մի շարք հասցեներում գազանջատումներ են սպասվում Արտակարգ դեպք՝ Վայոց ձորի մարզում «Ձեր ընտրական մեթոդներն ու իրական դեմքն արտացոլված են ԵԽԽՎ զեկույցում»․ Տիգրան Աբրահամյան Արարատ Միրզոյանն ԱԺ կգնա. «Հրապարակ» Կալանավորել են Շենգավիթի թաղապետի օգնականին. «Հրապարակ» Ստեփանավանում խուզարկություններ ու ձերբակալություններ են «Ուժեղ Հայաստան»-ի աջակիցների շրջանում Ադրբեջանը դժգոհ է՝ հարցը «տեղում դոփում է». «Հրապարակ»
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am