Հայտնի է` ինչ մեղադրանք է առաջադրվել Գագիկ Խաչատրյանին

«Փաստինֆո»-ի տեղեկություններով՝ ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանին մեղադրանք է առաջադրվել պարարտանյութերի բաշխման գործընթացում արձանագրված չարաշահման դեպքի առթիվ հարուցված եւ ՀՔԾ-ում քննվող քրեական գործի շրջանակներում։

Հիշեցնենք, որ 2018թ հարուցվել են մի քանի տասնյակ քրեական գործեր՝ ՀՀ տարբեր մարզերի համայնքներում պարարտանյութի բաշխման գործընթացում արձանագրված չարաշահումների դեպքերի առթիվ։

Մասնավորապես՝ պետական աջակցության երկու տարբեր ծրագրի շրջանակներում տարիներ շարունակ համայնքներին տրամադրվել է պարարտանյութ և սերմացու, որոնք սահմանված կարգով պետք է փոխանցվեին շահառուներին՝ գյուղացիներին։ Սակայն բաշխման գործընթացում թույլ են տրվել մի շարք չարաշահումներ։ Մասնավորապես, պարարտանյութը կամ սերմացուն չի հատկացվել ցուցակում ընդգրկված բնակիչներին կամ հատկացվել է ոչ այն ծավալով, որով նախատեսված է եղել, իսկ որոշ դեպքերում էլ՝ հատկացված պարարտանյութի և սերմացուի դիմաց գյուղացիներից գանձված գումարները չեն ձևակերպվել, հավաքագրված գումարները տնօրինվել են համայնքների ղեկավարների կողմից՝ սեփական հայեցողությամբ՝ մարզպետարաններին ներկայացնելով, թե գյուղացին ի վիճակի չի եղել կատարել վճարումները։

Քննությամբ պարզվել էր, որ դրանք կրել են համակարգային բնույթ եւ չեն սահմանափակվել համայնքների ղեկավարների մակարդակով։ Այսպես, ՀՀ գյուղատնտեսության նախարարության կողմից առանց մրցույթ կազմակերպելու 2013-2016թթ. ազոտական պարարտանյութի ներկրման գործառույթը տրվել է «Բերրիություն ԱՄ» Մասիսի շրջանային միավորում», իսկ 2014-2016թթ. ֆոսֆորական ու կալիումական պարարտայնութերի ներմուծման գործառույթը՝ «Հրաշք այգի» ՍՊ ընկերություններին։ Վերջիններս, ամեն տարի ստանալով մենաշնորհային դիրք, պետական անտոկոս վարկի, պետական սուբսիդիայի և դրամաշնորհի հաշվին զբաղվել են հիշյալ ծրագրերի իրականացմամբ:

2018 թվականի հունիսին հարուցվեց երկու քրեական գործ՝ արդեն ավելի վերին օղակների մասնակցությունը պարզելու համար՝ մեկը Դատախազության, իսկ մյուսը՝ Քննչական կոմիտեի կողմից, որոնք ուղարկվեցին ՀՔԾ։ «Փաստինֆո»-ի տեղեկություններով՝ Գագիկ Խաչատրյանին մեղադրանք է առաջադրվել հենց այս գործով, քանի որ զեղծարարությունների մեջ կասկածվող ընկերություններից մեկը կապվում է նրա անվան հետ։

Ավելի վաղ հայտնել ենք, որ Խաչատրյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ-ի 38-179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, այն է՝ առանձնապես խոշոր չափերի վատնում կազմակերպելը։ Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում նշել էր ՀՔԾ մամուլի խոսնակ Մարինա Օհանջանյանը՝ հավելելով, որ իրենց մոտ քննվող քրեական գործի շրջանակում 800 միլիոն դրամի վերականգնում է եղել։

ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանն այսօր՝ լրագրողների հետ զրույցում, հաստատել է «Փաստինֆո»-ի՝ ավելի վաղ հայտնած այն տեղեկությունը, որ առավոտից քննչական գործողություններ են իրականացվում Գագիկ Խաչատրյանին պատկանող առանձնատանը, գրասենյանկներում։ Արթուր Վանեցյանը նշել էր, որ խուզարկությունն իրականացվում է առանձնապես խոշոր չափերով վատնման եւ պաշտոնեական դիրքի չարաշահման դեպքի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակում։ Նրա խոսքով՝ խոսքը տասնյակ միլիոնավոր դոլարների մասին է։

դիտվել է 825 անգամ
Լրահոս
Դուք հասկանու՞մ եք՝ ատոմակայանի փակումը արհավիրք է Հայաստանի համար. Ռոբերտ Քոչարյան (video) Սամվել Կարապետյանը բերելու է ուժեղ խաղաղություն․ Փաշինյանը բերել է 3 պшտերազմ․ Նարեկ Կարապետյան ՀԷՑ-ը պետականացնելու օրենքն ապօրինի ճանաչելու համար ՍԴ դիմելու միջնորդությունը դատարանը մերժեց «Ես չեմ ուզում ձեզ վախեցնել, բայց հասկանու՞մ եք՝ ինչ է մեզ սպառնում, եթե․․․»․ Հայկ Նահապետյան (video) Եթե ուզում ենք ուժեղ պետություն, ապա պետք է սկսենք զինվnրին արժանապատիվ կյանքով ապահովվելուց Ասեմ՝ որն է հիմնական հիասթափությունը Ռուսաստանից․ Ռոբերտ Քոչարյան (video) Գարեգին Բ–ն չի կարողանա մասնակցել Համայն Վրաստանի կաթողիկոս-պատրիարք Իլյա 2–րդի հուղարկավորությանը Ժողովու՛րդ, սա քանդող, հանձնող է․․․ ընտրությունը սրանց ու ստեղծող ու պաշտպանողի մեջ է․ Սաղաթելյան (video) #ՈՒՂԻՂ. Ռոբերտ Քոչարյանի գլխավորությամբ «Հայաստան» դաշինքը Աշտարակում է (video) Այ Ալիևի «հարճ», դու պատասխան ես տալու քո արածի համար․ Պարույր Հայրիկյան (video) Ամբողջ թափով մտնում ենք պայքարի մեջ․․․ Ռոբերտ Քոչարյանը փակագծեր բացեց (video) Լա՛վ իմացեք՝ 2018-ից հետո պատերազմ եղավ, 2021-ին սրանց ընտրեցին, էլի պատերազմ ու զոհեր եղան (video) «Ոտքից գլուխ մեղքի մեջ թաղված, էդ կարտոշկեն մտցրա․․․»․ Հովհաննես Շահինյան (video) Ինչպես են Ռոբերտ Քոչարյանին դիմավորում Աշտարակում (video) Նիկոլի հետևից գնացող «տվարնե՛ր», հասկացա՞ք, որ Ալիևն ընտրություններից հետո խփելու է. Հայրիկյան (video) Փաշինյանի շանտաժը․ ի՞նչ նոր սարսափելի բան է առաջարկել Ալիևին․ Սուրեն Սուրենյանց (video) Ալիևն իր տեղական Ալիևի հետ անցել է շանտաժի․ Անդրանիկ Թևանյան (video) Խորթ մոր կողմից ծեծի ենթարկված երեխան մահացել է «Romantic scam» մեթոդով համակարգչային հափշտակություններ կատարող խումբ է բացահայտվել Ագաթանգեղոսի փողոցում բախվել են «Mercedes»-ն ու «Tesla»-ն. վերջինը հայտնվել է կինոթատրոնի տարածքում ԱՄՆ-ն կարող է գրավել Խարգ կղզին ցանկացած պահի. Սպիտակ տուն «Բարետես աղջիկները» խաբեությամբ գումար են հափշտակել «Սա ապօրինի և չհրահրված ագրեսիա է եղել»․ Արաղչի Հայտնաբերվել է քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ տալու մեղադրանքով հետախուզվող Իրանական դեպքերից օգտակար դասեր քաղել հնարավոր է, եթե ուշադրություն դարձնենք ռազմավարական ընթացքին
Ամենաընթերցվածները
Շուտով
Մարտի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մարտի 20-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մարտի 20-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Խաչատրյանը Մարտի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուել Մանուկյանը Մարտի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Մարտի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մեսրոպ Առաքելյանը Մարտի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Մարտի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Մարտի 18-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Մարտի 18-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե նալչաջյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am