Օբաման չի արտասանի «ցեղասպանություն» եզրույթը. ANCA

Սպիտակ տան ազգային անվտանգության խորհրդի անանուն աղբյուրներն ԱՄՆ-ի Հայ դատի գրասենյակին (ANCA) տեղեկացրել են, որ նախագահ Բարաք Օբաման իր պաշտոնավարման վերջին տարում չի արտաբերի «ցեղասպանություն» եզրույթը` այդպես էլ չիրագործելով իր տված խոստումը։ Ինչպես հայտնում է Asbarez-ը, տեղեկությունը ստանալուց հետո ANCA-ի գործադիր նախագահ Արամ Համբարյանը հայտարարությամբ է հանդես եկել, որում դատապարտել է Օբամայի լռությունը։   «Փաստորեն, նախագահ Օբաման իր պաշտոնավարումը կավարտի այնպես, ինչպես որ սկսել էր` ենթարկվելով Թուրքիայի գործադրած ճնշմանն ու դավաճանելով Հայոց ցեղասպանության մասին արդարացիորեն խոսելու վերաբերյալ ստանձնած պարտավորությանը»,-նշել է Համբարյանը` հավելելով, որ Օբամայի ժխտողական կեցվածքը նպաստում է տարածաշրջանում հակահայկական ագրեսիայի ալիքի ընդլայնմանը: «Թուրքիայի ու Ադրբեջանի ճնշման ներքո Օբամայի անխոհեմ վերաբերմունքը պարարտ հող է հանդիսանում Ռեջեփ Թայիփ Էրդողանի ու Իլհամ Ալիևի համար հակահայկական վայրագությունների իրագործման համար: Ցավոք, նախագահ Օբամայի թողնելիք ժառանգությունն այս է` Հայոց ցեղասպանության թեմայի շուրջ լռություն, Թուրքիայի ժխտողական քաղաքականությանը ներգրավվածություն և ադրբեջանական ագրեսիայի խրախուսում»,- շարունակել է Արամ Համբարյանը: Աղբյուրը հիշեցնում է, որ նախքան նախագահի պաշտոնում ընտրվելն Օբաման բազմիցս բաց տեքստով խոսել է Հայոց ցեղասպանության պատմական փաստի մասին` խոստանալով ընտրվելու դեպքում ճանաչել ու դատապարտել այն։

դիտվել է 32 անգամ
Լրահոս
«Ամո՛թ, դուք երեք պատերազմ բերողներ եք»․ կռիվ քաղաքացիների ու Արսեն Թորոսյանի միջև (video) Ու՞ր է Սուրեն Պապիկյանի պատասխանն՝ Աննա Գրիգորյանին․ Գեղամ Մանուկյանը՝ ՊՆ փոխնախարարին (video) Թրամփը Չինաստան կայցելի ՔՊ-ի մասով դիմումը քննվում է Վանաձոր-Երևան ավտոճանապարհին բախվել են «GAZelle»-ը և «UAZ»-ը․ մեկ քաղաքացի հոսպիտալացվել է Փաշինյանը հրաժարվել է մեկնել Փաշինյանի հայտարարությունները հայկական Արցախի ռետրոսպեկտիվ ապամոնտաժման փորձ են՝ ժխտման միջոցով Կիևի հռչակավոր «Սուրբ Սոֆիա» տաճարը գործարկել է հայալեզու աուդիոէքսկուրսիա Ռոբերտ Քոչարյանը միակ մարդն է, որ մեր թշնամուն ծնկի է բերել․ քաղաքացի (video) Նիկոլը ճղճղում է, ամեն քայլափոխի սեղաններից բռդուճ ուտում, ձեռքերն էլ վրան մաքրում․ Մանուկյան (video) Սրիկանե՛ր, դուք հազարապատիկ հանցագործներ եք․ Ռուբեն Հակոբյանի կոշտ խոսքը (video) ՈՒՂԻՂ․ «Հենց հիմա մետրոյում քաղաքացին խայտառակեց ու ստորացրեց Նիկոլին»․ Զոհրաբյան (video) «Բոլորը սպասում են ընտրությունների ելքին»․ Հայր Ռուբենն ասում է՝ Մասյացոտնի թեմում վերջին շրջանում իրավիճակը հանդարտ է Մասյացոտնի թեմի իրավիճակը Հայաստանի «մանրակերտն» է. Հայր Ռուբենը մանրամասներ է ներկայացնում Մեզ հալածանքի են ենթարկում․ քաղաքացին՝ Ռոբերտ Քոչարյանին (video) Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի պաշտոնատար անձանցից երկուսի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ. հնարավոր է քամու ուժգնացում Նիկոլ Փաշինյանն իր աթոռը պահելը կապում է Ալիեւի վերաբերմունքի հետ. Ռոբերտ Քոչարյան (video) Ռուսաստանը և Ուկրաինան միմյանց մեղադրել են եռօրյա հրադադարը խախտելու համար Եթե «մաֆիան» այնքան հզոր է, ապա ինչո՞վ է զբաղվել իշխանությունը տարիներ շարունակ. Արմեն Հովասափյան Մակրոնի խայտառակ ավանտյուրան․․․ նոր աղետ բերողները (video) Կարգալույծ Արման Սարոյանը թեմի հաշիվներից դուրս է գրել ավելի քան 15 մլն դրամ․ Փաստաբան Տղե'րք, կա'նգ առեք, կյանքը Նիկոլով չի սկսվել, չի էլ ավարտվելու Ինքը ինչ որ մի տեղ թռնելու է. Ռոբերտ Քոչարյանը՝ Փաշինյանի մասին (video) Քո ճակատագրական սխալը ծնվելդ էր․ Աղվան Վարդանյանը՝ Նիկոլ Փաշինյանին (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Մայիսի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 11-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը Մայիսի 8-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am