«Սորոս լինի, մորոս լինի. եթե բարի նպատակով չի մտնում Արցախ, ուրեմն չպետք է մտնի». Արցախի ԱԺ պատգամավորներ

Արցախում պաշտոնապես իր գործունեությունն է սկսել «Իրազեկ քաղաքացիների միավորման» Ստեփանակերտի գրասենյակը, որի գործադիր տնօրեն է ընտրվել Վահրամ Թոքմաջյանը:

Ֆեյսբուքյան գրառումներից պարզ է դառնում, որ Արցախում այս կազմակերպության գործունեությունը միանշանակ չի ընդունվում: Շատերը գրում են, թե «սորոսյան այս կազմակերպությունն Արցախում անելիք չունի»:

Tert.am-ը փորձեց ԱՀ օրենսդիր մարմնի ներկայացուցիչներից պարզել, թե արդյոք կիսո՞ւմ են հանրության այդ շերտի մտահոգությունները:

Մեզ հետ զրույցում Արցախի Ազգային ժողովի «Դաշնակցություն» խմբակցության ղեկավար Արմեն Սարգսյանը նշեց, որ ՀԿ-ն հայտարարել է, թե կատարելու է դիտորդական առաքելություն սեպտեմբերի 8-ին սպասվող ՏԻՄ ընտրություններում, ինչին իրենք դեմ չեն, որովհետև կարծում են, որ յուրաքանչյուր ընտրություն պետք է լինի թափանցիկ ու արդար և իրենք ողջունում են ցանկացած գործողություն, որը նպաստելու է թափանցիկ ու արդար ընտրության անցկացմանը, բայց եթե դրա անվան տակ պատվեր է կատարվում, իրենք չեն ողջունում:

«Եթե կազմակերպությունը պատվերներ է կատարում, դա լավ չէ: Առանձնապես Արցախում դրան պետք է տառացիորեն դեմ դուրս գալ: Արցախից դուրս պատվերներ կատարող կառույցները մեզ մոտ չեն կարող գործել: Եթե մեր ազգայինը վնասվի, եթե մեր ոգուն դեմ լինի, փորձեն շեղել, մենք կլինենք ոչ միայն դեմ, այլև պայքարելու ենք դրա դեմ»,- ասաց Արմեն Սարգսյանը:

Ըստ նրա՝ ՀԿ-ն դեռ քայլ չի կարատել, չգիտեն, թե ինչպես է աշխատելու, ուստի դժվար է այս պահին ասել, թե ինչ դիրքորոշում կա կոնկրետ «Իրազեկ քաղաքացիների» վերաբերյալ:

Արցախի հանրապետության ԱԺ «Ժողովրդավարություն» խմբակցության ղեկավար Վարդգես Բաղրյանն էլ նշեց, որ մարդիկ ճիշտ են անում մտահոգություն հայտնելով:

«Սորոս լինի, մորոս լինի, եթե բարի նպատակով չի մտնում Արցախ, ուրեմն չպետք է մտնի: Մենք գիտենք Սորոսի ծավալած գործունեության մասին, գիտենք, թե ինչ արժեքներ են նրանք դավանում: Արցախում նրանք որևէ հաջողության հասնել չեն կարող որքան էլ շատ գումար ծախսեն: Մենք մեր ընտանեկան արժեքները ամեն ինչից վեր ենք դասում»,- ասաց նա:

Հարցին՝ կոնկրետ ի՞նչն է մտահոգիչ, պատգամավորը պատասխանեց. «Նրանք քարոզում են համասեռամոլություն, ԼԳԲՏ, ինչը անընդունելի է: Մենք չպետք է թույլ տանք, որ նման վտանգները մեզ մոտ լինեն ու իբր թե դիտորդական առաքելություն ծավալեն: Եթե նրանց նպատակը այն է, ինչում իրենց կասկածում ենք, ապա այստեղ անելիք չունեն»

դիտվել է 423 անգամ
Լրահոս
Իշխանությունները չեն էլ թաքցնել, որ իրավապահ համակարգը վերածել են քաղաքական հաշվեհարդարի գործիքի AI լուծումներ, աշխարհագրության ընդլայնում և ավելին. Eventhub-ի նոր հնարավորությունները և առաջարկները Իրանը պատրաստ է անվտանգության համաձայնագրեր կնքել 21-ամյա վարորդը «Ford»-ով բախվել է բետոնե արգելապատնեշին և գլխիվայր հայտնվել ձորակում․ կա վիրավոր Հունիսի 25-ին 1 ժամով անհասանելի կլինեն Առաջին, բայց նաև վերջին պաշտոնյան է, որ թռչել է Թրամփի ուղու վրայով Վեհափառը ընդունել է ՀՀ-ում Իրանի դեսպանին և «Էսրա» միջազգային հիմնադրամի նախագահին. Մայր Աթոռ Մեդվեդևը ՀՀ-ին մեղադրել է տարածաշրջանում ՆԱՏՕ-ի ազդեցությանն աջակցելու մեջ ԱՀԿ-ն գնահատել է էբոլայի տարածման տեմպը ԱՄՆ պետքարտուղարն ու ԱՄԷ նախագահը քննարկել են Իրանի շուրջ համաձայնագրերը Ուժեղ քամին մեծ վնաuներ է հասցրել Տանձուտ գյուղում Քանի դեռ ընդդիմությունը նախաձեռնությունը չի խլել, այս անօրինական գործընթացները շարունակվելու են «Հիմա էլ վախենում եք նրանց նկարներից, ում զրկել եք կյանքից». 44-օրյա պատերազմի հերոսի քույր Նատալյա Ռոտենբերգի փաստաբանը հաստատում է՝ Տիգրան Արզաքանցյանը բռնություն է գործադրել նրա նկատմամբ Նոր Հաճընի կամրջի վրա բախվել են 5 ավտոմեքենա․ հղի կինը տեղափոխվել է հիվանդանոց Ուժեղ բանակները ևս կարող են պարտվել, եթե նրանց առաջնորդում են թույլ ու անճար հրամանատարներ.Հասրաթյան Քաղաքական հրահանգները եղել են հրապարակային. Երվանդ Վարոսյան Ավետիք Չալաբյանը 2 ամսով կալանավորվեց Խախտումը կառաջացնի տուգանք և միավորի կորուստ Օդի աղտոտվածության պատկերը Երևանում #ՀԻՄԱ․ Փաշինյանի վերաբերյալ դեռ մեղմ փաստաթուղթ եմ հրապարակել, բայց սպասե՛ք․ Արշակ Կարապետյան (video) Իրենց զենքի միջոցով ընկել են անմեղ մարդկանց հետևից․ ո՞վ է պատասխան տալու․ Հովհաննես Իշխանյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հունիսի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Հունիսի 25-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հունիսի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հունիսի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հունիսի 24-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը Հունիսի 23-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ադրբեջանի հարցերով փորձագետ Գառնիկ Դավթյանը Հունիսի 23-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am