Նիկոլ Փաշինյանի վարկանիշը սառել է հանքի եզրին․ Kоммерсант

Թավշյա հեղափոխությունից հետո առաջին անգամ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը բախվել է հասարակության լայն քննադատությանը: Սա պայմանավորված է Ամուլսարի ոսկու հանքը շահագործելու որոշմամբ, որը խոստանում է լուրջ եկամուտներ բերել երկրի բյուջե և բարելավել ներդրումային գրավչությունը: Շահագործումը, սակայն, մտահոգություններ է առաջացրել հանրության շրջանում, այս մասին հոդված է հրապարակել Коммерсантъ-ը: «Ըստ ակտիվիստների՝ հանքավայրի գործարկումը կարող է հանգեցնել Սևանա լճի և Ջերմուկ հանքային աղբյուրի աղտոտմանը: Մինչ այժմ Նիկոլ Փաշինյանը հակված էր համոզել ցուցարարներին, բայց դադար է վերցրել՝ լրացուցիչ փորձաքննություն անցկացնելու համար: Այս մասին տեղեկացնում է Mamul.am- է:

Երկրաբանական հետազոտական աշխատանքներ Ամուլսարում իրականացվել են դեռևս 2006 թվականից, 2014 թվականին կառավարությունը հանքավայրի շահագործման թույլտվություն է տվել, իսկ աշխատանքներն սկսվել են 2016 թվականին: Այդ ժամանակ ևս տեղի բնակիչները դժգոհ էին որոշումից:

Այնուամենայնիվ, հանքավայրը շահագործող ընկերությունը խոստացել է, որ իր գործունեությունը կհամապատասխանի միջազգային չափանիշներին, և նախագիծը կդառնա օտարերկրյա ամենախոշոր ներդրումը Հայաստանի պատմության մեջ»,- հավելում է լրատվամիջոցը:

Թավշյա հեղափոխությունից հետո՝ 2018 թվականի հունիսին, տեղացիներն արգելափակեցին հանքի ճանապարհը: Նիկոլ Փաշինյանը, ինչպես և ընդդիմության շատ այլ առաջնորդներ, իշխանություն գալուց առաջ համամիտ էին բնապահպանների հետ: Սակայն այժմ կարելի է ասել, որ այդ միությունը քանդվել է:

2019-ի օգոստոսին կառավարության ներկայացուցիչներն ու «Իմ քայլը» իշխող դաշինքի պատգամավորները սկսեցին ակտիվորեն շահարկել Ամուլսարը շահագործելու տնտեսական օգուտների մասին:

Մեկ շաբաթ առաջ Նիկոլ Փաշինյանը վերջապես հանդես եկավ հօգուտ հանքի շահագործման, որի հետ բնապահպաններն և բնակչության զգալի մասը համաձայն չեն: Ֆեյսբուքյան ուղիղ հեռարձակմամբ Փաշինյանը հայտարարեց, որ թույլ կտա Lydian International-ին շարունակել իր աշխատանքները մեկ տարվա անգործությունից հետո: Նա անդրադարձավ ELARD միջազգային փորձաքննության եզրակացությանը, ըստ որի՝ սարի ստորերկրյա ջրային համակարգը կապված չէ Ջերմուկի, Կեչուտի ջրամբարի և Սևանա լճի ջրերի հետ, և նույնիսկ երկրաշարժի դեպքում ջրի խառնուրդը գործնականում անհնար է:

Վարչապետի ելույթից անմիջապես հետո նրա էջում բուռն մեկնաբանությունների ալիք բարձրացավ, ինչը կրկին ստիպեց Նիկոլ Փաշինյանին կարճ դադար վերցնել: Փաշինյանը հայտարարեց, որ կառավարությունն Ամուլսարի վերաբերյալ ELARD միջազգային ընկերության եզրակացությունը կուղարկի Բնապահպանության նախարարություն՝ պարզելու, թե արդյոք կա երկրորդ փորձաքննության անհրաժեշտություն: Ի դեպ, նախորդ ուսումնասիրությունը բյուջեի համար արժեցել է գրեթե 400 հազար դոլար:

Անցած մեկ շաբաթվա ընթացքում Նիկոլ Փաշինյանը և իր թիմի անդամները շարունակում են հասարակությանը մտափոխելու հանքի բացման նպատակահարմարության մասին: Վարչապետի անսպասելի այցը Ջերմուկ ծառայեց նույն նպատակին: Բայց այս ուղևորությունը գրեթե ամենաչստացվածն էր նրա իշխանության գալուց ի վեր»,- եզրափակում է Коммерсантъ-ը:

դիտվել է 760 անգամ
Լրահոս
Իշխանությունները չեն էլ թաքցնել, որ իրավապահ համակարգը վերածել են քաղաքական հաշվեհարդարի գործիքի AI լուծումներ, աշխարհագրության ընդլայնում և ավելին. Eventhub-ի նոր հնարավորությունները և առաջարկները Իրանը պատրաստ է անվտանգության համաձայնագրեր կնքել 21-ամյա վարորդը «Ford»-ով բախվել է բետոնե արգելապատնեշին և գլխիվայր հայտնվել ձորակում․ կա վիրավոր Հունիսի 25-ին 1 ժամով անհասանելի կլինեն Առաջին, բայց նաև վերջին պաշտոնյան է, որ թռչել է Թրամփի ուղու վրայով Վեհափառը ընդունել է ՀՀ-ում Իրանի դեսպանին և «Էսրա» միջազգային հիմնադրամի նախագահին. Մայր Աթոռ Մեդվեդևը ՀՀ-ին մեղադրել է տարածաշրջանում ՆԱՏՕ-ի ազդեցությանն աջակցելու մեջ ԱՀԿ-ն գնահատել է էբոլայի տարածման տեմպը ԱՄՆ պետքարտուղարն ու ԱՄԷ նախագահը քննարկել են Իրանի շուրջ համաձայնագրերը Ուժեղ քամին մեծ վնաuներ է հասցրել Տանձուտ գյուղում Քանի դեռ ընդդիմությունը նախաձեռնությունը չի խլել, այս անօրինական գործընթացները շարունակվելու են «Հիմա էլ վախենում եք նրանց նկարներից, ում զրկել եք կյանքից». 44-օրյա պատերազմի հերոսի քույր Նատալյա Ռոտենբերգի փաստաբանը հաստատում է՝ Տիգրան Արզաքանցյանը բռնություն է գործադրել նրա նկատմամբ Նոր Հաճընի կամրջի վրա բախվել են 5 ավտոմեքենա․ հղի կինը տեղափոխվել է հիվանդանոց Ուժեղ բանակները ևս կարող են պարտվել, եթե նրանց առաջնորդում են թույլ ու անճար հրամանատարներ.Հասրաթյան Քաղաքական հրահանգները եղել են հրապարակային. Երվանդ Վարոսյան Ավետիք Չալաբյանը 2 ամսով կալանավորվեց Խախտումը կառաջացնի տուգանք և միավորի կորուստ Օդի աղտոտվածության պատկերը Երևանում #ՀԻՄԱ․ Փաշինյանի վերաբերյալ դեռ մեղմ փաստաթուղթ եմ հրապարակել, բայց սպասե՛ք․ Արշակ Կարապետյան (video) Իրենց զենքի միջոցով ընկել են անմեղ մարդկանց հետևից․ ո՞վ է պատասխան տալու․ Հովհաննես Իշխանյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հունիսի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Հունիսի 25-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հունիսի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հունիսի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հունիսի 24-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը Հունիսի 23-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ադրբեջանի հարցերով փորձագետ Գառնիկ Դավթյանը Հունիսի 23-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am